Հնդկաձավարով և կաթնաշոռով նախաճաշ

Սնունդ

Ինչ է հարկավոր

Հնդկաձավար - 3-4 ճաշի գդալ

Կաթնաշոռ - 100 գ

Ձու - 2 հատ

Թթվասեր - 2 ճաշի գդալ

Շաքարավազ - 2 թեյի գդալ

Պաքսիմատ` ձևավորելու համար - մի փոքր

Կարագ` ամանը կարագապատելու համար - մի փոքր

Ինչպես պատրաստել

 

Հնդկաձավարը հարկավոր է եփել ջրի մեջ` առանց աղ և շաքարավազ ավելացնելու: Կաթնաշոռը հարկավոր է անցկացնել քամիչով:

Ամանի մեջ խառնել ձուն, շաքարավազը և թթվասերը: Ստացված զանգվածը բաժանել 2` 2/3 և 1/3 մասերի: 

Խաշած հնդկաձավարին հարկավոր է ավելացնել կաթնաշոռը և թթվասերային զանգվածի 2/3 մասը:  

Հրակայուն ամանը հարկավոր է  կարագապատել և ցանել պաքսիմատ (եթե չկա` ալյուր): Այնուհետև լցնել հնդկաձավարով զանգվածը, որի վրա ավելացնել թթվասերային զանգվածի 1/3 մասը: 

Եփել ջեռոցում 180 ջերմաստիճանի տակ` 20 րոպե:

Ջեռոցից հանելուց հետո թողնել, որ սառչի, որից հետո կտրատել բաժիններով: 

Կարելի է մատուցել թթվասերով, ջեմով:

 

 

Բարի ախորժակ 

Գովազդ