Հնդկաձավարով և բանջարեղենով շիլա

Սնունդ

Ինչ է հարկավոր 

 

Հնդկաձավար - 1 բաժակ

Սոխ - 1 գլուխ

Գազար - 1 հատ

Լոլիկ - 200 գր

Մաղադանոս և սամիթ - մոտ 50 գր

Ջուր

Աղ - ըստ ցանկության

 

Ինչպես պատրաստել

 

Հարկավոր է կաթսայի մեջ լցնել ջուրը և հասցնել եռացման աստիճանի: Եռացող ջրի մեջ լցնել հնդկաձավարը: 

Մաքրել սոխի և գազարի կեղևը: Սոխը մանր կտրատել, իսկ գազարն անցկացնել քերիչով (կամ մանրացնել բլենդերով): Կտրատել նաև լոլիկը, մաղադանոսը և  սամիթը: 

Բանջարեղենը և կանաչին հարկավոր է լցնել կաթսայի մեջ`  հնդկաձավարի վրա: Ըստ ցանկության՝ ավելացնել աղ: 

Հնդկաձավարը պետք է եփել այնքան, մինչև գրեթե ամբողջապես կլանի ջուրը: Երբ կաթսայում  ջուրը շատ քիչ է մնացել, հարկավոր է անջատել կրակը, կաթսան թողնել փակ կափարիչով, որպեսզի կլանի մնացած ջուրը:

Պատրաստված շիլային ավելացնել ձիթապտղի կամ այլ ձեթ և մատուցել տաք վիճակում:

 

 

Բարի ախորժակ 

Գովազդ