Ինչ է հարկավոր
Ձուկ - 1 կտոր
Կարտոֆիլ - 1 հատ
Գազար - 1 հատ
Հնդկաձավար - 1.5 ճաշի գդալ
Բրոկկոլի - 1 փունջ
Ձիթայուղ - մի փոքր
Կարագ - մի փոքր
Համեմ - 3 ճյուղ
Աղ - ըստ ցանկության :
1.6 տարեկանից բարձր երեխաների համար կարելի է ավելացնել համեմունքներ` 1 սև հատիկավոր պղպեղ և 1 դափնու տերև:
Ինչպես պատրաստել
Հարկավոր է լվանալ բանջարեղենը: Մաքրել կարտոֆիլի կեղևը, կտրատել մանր խորանարդիկներով: Գազարը ևս կտրատել խորանարդաձև:
Կաթսայի մեջ դնել կտրատած կարտոֆիլը, գազարը, հնդկաձավարը և ձուկը, այնուհետև ջուր լցնել և եփել գազօջախի վրա: Ավելացնել կարագ և ձիթայուղ:
Եփելուց մոտ 5 րոպե առաջ, երբ ապուրը գրեթե պատրաստ է, հարկավոր է ավելացնել բրոկկոլի, համեմ և աղ:
Բարի ախորժակ