Ինչ է հարկավոր
Ձու -2 հատ
Շաքարավազ - 2 սուրճի բաժակ
Մանդարին - 1 հատ
Մածուն - 1 բաժակ
Սոդա - 0.5 թեյի գդալ
Ձիթայուղ - 1 սուրճի բաժակ
Ալյուր` այնքան որ ստացվի բիսկվիթի թանձր խմոր
Կեքսի թղթեր
Ինչպես պատրաստել
Հարկավոր է ձուն, շաքարավազը և մանդարինը միասին հարել բլենդերով: Այնուհետև սոդան խառնել մածունի հետ և լցնել զանգվածի վրա: Լցնել 1 սուրճի բաժակ ձիթայուղ: Հետզհետե ավելացնել ալյուրը, մինչև ստացվի թանձր, բիսկվիթային խմոր:
Ստացված զանգվածը լցնել կեքսի թղթերի մեջ և եփել ջեռոցում 180 ջերմաստիճանի տակ:
Բարի ախորժակ