Սպիտակաձավարի շիլա (манная каша). իրականում օգտակա՞ր է, թե՞ ոչ  

Սնունդ

Սպիտակաձավարի շիլայի (манная каша) համը շատերին է հիշեցնում մանկությունը: Օգտակա՞ր է այս  շիլան, թե՞ ոչ: Այս հարցի շուրջ մասնագետները տարակարծիք են:

Սպիտակաձավարը լավ մանրացված ցորենն է, հենց այդ պատճառով այն պարունակում է մեծ քանակությամբ կալորիա: Մինչև 1 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում սպիտակաձավարի շիլան: Այն խորհուրդ չի տրվում նաև նրանց, վքեր դիետա են պահում: Սպիտակաձավարն օրգանիզմից հանում է նաև երկաթն ու խանգարում օրգանիզմին յուրացնել վիտամին D-ն:

Սպիտակաձավարի շիլայի դրական հատկությունները

·        Շիլան օգտակար է նրանց համար, ովքեր ունեն անբավարար քաշ

·        Քիչ քանակությամբ շիլան չի առաջացնի ստամոքսի ծանրաբեռնվածություն

·        Հեշտ է մարսվում

·        Ամրացնում է մկաններն ու ոսկորները

Սպիտակաձավարը պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրերմանրաթելեր, վիտամիններ: Շիլային կարելի է ավելացնել նաև միրգ, մուրաբա կամ օշարակ:

Այն հեշտ է պատրաստվում: Անհրաժեշտ է եռացնել կաթը, հետո ավելացնել սպիտակաձավարն ու 5-7 րոպե խառնել: Այս ամենից հետո  անջատեք գազօջախն ու շիլան մի քանի րոպե թողեք փակ կաթսայի մեջ:

Բարի ախորժակ

Աղբյուրը՝ www.vospitaj.com

Գովազդ