5 մթերք, որոնք չի կարելի տալ երեխային մինչև 2 տարեկանը  

Սնունդ

Երբ լրանում է երեխայի 6 ամսականը, նա սկսում է ուտել կոշտ սնունդ՝ բացահայտելով այլ մթերքների համերը:

Ծնողները փորձում են հետևել երեխայի սննդակարգին, բայց երբեմն ունենում են կասկածներ` պե՞տք է երեխային տալ այս մթերքը, թե՞ ոչ:

Ահա 5 մթերատեսակ, որոնք, ըստ մասնագետների, չի կարելի տալ երեխային մինչև 2 տարեկանը:

1. Աղ

Մինչև մեկ տարեկան երեխային առհասարակ չի կարելի աղ տալ: Նրանց մոտ դեռևս մինչև վերջ զարգացած չեն երիկամներն, ու այս օրգանների համար աղը ֆիլտրելն իսկապես բարդ աշխատանք է:

2. Շաքարավազ

Մասնագետները բազմիցս նշում են, որ չի կարելի մինչև երկու տարեկան երեխային շաքարավազ կամ խանութից գնած որևէ քաղցրավենիք տալ: Կարելի է տանը պատրաստված թխվածքաբլիթ առաջարկել փոքրիկին: Ի դեպ, խանութից որևէ բան գնելիս ստուգեք շաքարավազի ու աղի քանակը:

3. Մեղր

Որքան էլ տարօրինակ է, մասնագետները թույլ չեն տալիս փոքրիկներին մինչև երկու տարեկանը մեղր տալ: Մեղրը կարող է պարունակել Clostridium botulinum հարուցիչ, որը կարող է երեխայի ստամոքսում արտադրել թունավոր նյութեր և առաջացնել մանկական բոտուլիզմ, որը կարող է շատ վտանգավոր հետևանքների հանգեցնել:

4. Կոնֆետ, պոպ կորն, ժելեյանման քաղցրավենիք, չիփսեր, գազավորված ըմպելիք, տուփով հյութեր

Փոքրիկի սննդացանկից պետք է բացառել նաև կոնֆետն ու մյուս վնասակար քաղցրավենիքները։ Ի վերջո, դրանք պարունակում են շաքար, ինչպես նաև տարատեսակ հավելումներ։ Առհասարան, ոչ միայն մինչև 2 տարեկանը, այլև դրանից հետո միանգամայն ցանկալի չէ, որ երեխան օգտագործի նմանօրինակ սնունդ

5. Հում, թերխաշ կամ ապխտած սնունդ (այդ թվում՝ երշիկեղեն)

Եթե անգամ դուք սիրում եք թերխաշ ձու, չի կարելի այն առաջարկել երեխային: Բարձր ջերմաստիճանը վերացնում է բակտերիաները, հետևաբար երեխայի սնունդը պետք է լավ եփված լինի: Միսը պետք է եփել 62 աստիճանում: 

 

 

 

Գովազդ