Խորհուրդներ 12 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների կերակրման վերաբերյալ

Սնունդ

Այս տարիքում ևս մայրը պետք է շարունակի երեխային կերակրել կրծքով այնքան անգամ, որքան երեխան ցանկանում է, և տա նրան նաև հավելյալ սննդարար ուտելիք: Անհրաժեշտ է աստիճանաբար մեծացնել երեխային տրվող հավելյալ սննդի ծավալները և լրացուցիչ կերակրումները դարձնել ավելի բազմազան: Ընդհանուր ընտանեկան սեղանի կերակրատեսակները պետք է դառնան երեխայի օրաբաժինի առավել կարևոր մասը: Կերակուրը պետք է տալ երեխային տրորված վիճակում, որ մանկիկը հեշտությամբ ուտի:

Հավելյալ սնունդը կամ ընդհանուր ընտանեկան սեղանի կերակրատեսակները տվեք օրվա ընթացքում 5 անգամ:

Այնպես արեք, որ երեխայի օրաբաժինը բավարար լինի: Յուրաքանչյուր հիմնական կերակրման ծավալը պետք է կազմի առնվազն 250 մլ /1 բաժակ/: Ակտիվ կերակրումը /երեխայի համոզելով ուտեցնելը/ շարունակում է մնալ խիստ կարևոր հանգամանք:

Ստորև տրվում է այն կերակուրների ցանկը, որ հանձնարվում է 12 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների համար.

  • Եփած և մանր կտրտած բանջարեղեն` դդում, կարտոֆիլ, գազար, ճակնդեղ, կաղամբ, դդմիկ, բադրիջան,
  • եփած և քերիչով անցկացրած կամ մանր  կտրատած անյուղ միս, ձու,
  • կաթնամթերքներ` կաթնաշոռ, մածուն, /Նարինե/, թթվասեր, թան, կաթի սեր,
  • մրգեր` խնձոր, դեղձ, սալոր, ծիրան, նարինջ, կեռաս, բալ, բանան,
  • բանջարեղենի հյութեր և մրգահյութեր, կոմպոտ` թարմ մրգերից և չրից:
Ներկայացրեց Անի Ասատրյանը
Գովազդ