10 մթերքներ, որոնք կամրացնեն փոքրիկի իմունիտետը

Սնունդ

Երեխայի իմունիտետը բարձրացնելուն նպաստում են վիտամինները և հանքային նյութերը: Ավելի նախընտրելի է, որ երեխան դրանք ստանա բնական սննդի` մրգերի և բանջարեղենների միջոցով, ոչ թե վիտամինային հաբերով: Այսպես դրանք ավելի լավ են յուրացվում օրգանիզմի կողմից:  Ստորև կներկայացնենք 10 մթերքներ, որոնք ողջ տարին կամրացնեն Ձեր փոքրիկի իմունիտետը:

1. Կաթ: Առանձնանում է սպիտակուցների, ճարպերի,  ածխաջրերի և հանքային նյութերի բարձր պարունակությամբ: Միայն թե երեխային չափազանց յուղային կաթ մի տվեք. 1 տարեկանից հետո փոքրիկին  կարելի է տալ 1,5-2 տոկոս յուղայնությամբ կաթ:

2. Կեֆիր և յուգուրտ:  Սրանք պարունակում են կենդանի մանրէներ, որոնք պահպանում են ստամոքսի միկրոֆլորան և բարձրացնում են իմունիտետը:

Փոքրիկին կեֆիր կարելի է տալ արդեն 8 ամսականից, իսկ յոգուրտ` 1,5 տարեկանից հետո:

3. Խնձոր: Կարգավորում է ստամոքսի միկրոֆլորան և լավացնում մարսողությունը:  Խորհուրդ է տրվում

փոքրիկին խնձոր տալ մրսածության, գրիպի, հոգնածության, սակավարյունության ժամանակ, նաև հիվանդությունից հետո:

4.Գազար: Մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսների նկատմամբ, օգնում է սակավարյունության և ընդհանուր թուլության դեպքում: Բացի այդ` գազարը պարունակում է բետա-կարոտին, որն անհրաժեշտ է լավ տեսողության համար:

Փոքրիկին տալու համար այն կարելի է քերիչով անցկացնել կամ քամել հյութը: Փորլուծության դեպքում գազարը կարելի է օգտագործել եփված վիճակում: Այս պարագայում վիտամինները պահպանելու համար գազարը պետք է եփել գոլորշու վրա:

5. Մեղր: Սա ոչ միայն քաղցրավենիք է փոքրիկների համար, այլ նաև իմունիտետը ամրապնդելու շատ արդյունավետ միջոց: Մեղը ուժեղացնում է դիմադրողակաությունը, օգնում է մրսածության բուժման դեպքում և դրական է ազդում արյունատար համակարգի վրա: Փոքրիկներին մեղր տալիս պետք է զգուշանալ, քանի որ այն նաև ալերգետիկ հատկություն ունի:

Փոքրիկին շաբաթական 1-2 անգամ մեղրով թեյ տվեք:

6. Բազուկ: Այս բանջարեղենը օգտակար է հատկապես սակավարյունության դեմ պայքարում, ունի հակաբորբոքային ազդեցություն և լավացնում է նյարդային համակարգի աշխատանքը:

Բազուկը նախընտրելի սնունդ է հիվանդության ժամանակ, քանի որ այն հեշտ է մարսվում և կոկորդացավի դեպքում այն կուլ տալիս տհաճություն չի պատճառում:

7.Մաղադանոս: Օրվա ընթացքում մեկ թեյի գդալ մանրացրած մաղադանոսը բավարար է, որ փոքրիկը ստանա վիտամինների և հանքային նյութերի օրվա չափաբաժինը: Քանի որ մաղադանոսը պարունակում է գրեթե բոլոր վիտամինները, կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆսոր, այն բուժիչ միջոց է մրսածության և գրիպի ժամանակ:

Սուպ կամ պյուրե եփելիս վերջում անպայման մի քիչ մանրացրած մաղադանոսի տերևներ  ավելացրեք:

8. Ձուկ: Սա ճարպաթթվի անսպառ աղբյուր է: Դրական է ազդում ուղեղի  և նյարդային համակարգի աշխատանքի վրա, բարձրացնում է դիմադրողականությունը:

9.  Հնդկահավ: Սա շատ օգտակար և դիետիկ միս է:Այն հարուստ է սպիտակուցներով, B խմբի վիտամիններով, երկաթով, ցինկով և մագնեզիումով:

Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում սակավարյունությունը:

10. Սոխ և սխտոր: Սրանք հայտնի են ֆիտոնցիդի բարձր պարունակությամբ, որոնք սպանում են մանրէներին և նպաստում իմունիտետի բարձրացմանը:

 

Գովազդ