Հավելյալ սնունդ․ ձավարեղենով շիլա

Սնունդ

Մայրիկները գիտեն, որ հավելյալ սնունդը երեխայի սննդակարգ պետք է ներառել՝ սկսած 6 ամսականից։

Սկզբնական շրջանում՝ ամեն կերակրումից հետո, պետք է զննել երեխայի մաշկը և համոզվել, որ չկան ալերգիկ ցաներ կամ այլ երևույթներ: Առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։ 

Երեխայի համար շիլա պատրաստելու համար անհրաժեշտ է․ 

3 ճաշի գդալ  (75 գ) ձավարեղեն (բրինձ, հնդկաձավար, սպիտակաձավար, եգիպտացորեն կամ ցանկացած այլ հատիկավոր)՝

50 գ  բանջարեղեն (դդում, դդմիկ, ծաղկակաղամբ, բրոկոլի կամ գազար)

3/4 (150 մլ) բաժակ ջուր

1/4 (50 մլ)  բաժակ կաթ

Կարագ՝ 5 գ կամ բուսական յուղ՝ 1 թեյի գդալ

Ծիրանաչիր կամ սալորաչիր

 

Լավ մաքրած և լվացած ձավարեղենը (հնդկաձավար, վարսակ, սպիտակաձավար, եգիպտացորեն կամ ցանկացած այլ ձավարեղեն) ջրով եփել և տրորել: Առանձին եփել նաև մաքրված և կտրատված որևէ սեզոնային բանջարեղեն, տրորել և ավելացնել եփված շիլային։ Կարելի է վերջում ավելացնել նաև քիչ քանակությամբ եռացող կաթ։ Ստացված մասսային ավելացնել նաև բուսական յուղ կամ կարագ։

 

Բարի ախորժակ

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն

Գովազդ