Ո՞ր սննդատեսակներն է պետք բացառել մինչև մեկ տարեկան երեխայի սննդակարգից

Սնունդ

Մինչև վեց ամսական երեխաներին պետք է կերակրել բացառապես կրծքի կաթով։ Վեց ամսականը լրանալուց հետո երեխայի կերակրացանկում ավելանում են հավելյալ սննդատեսակներ։

Սակայն ո՞ր սննդատեսակներն է պետք բացառել մինչև մեկ տարեկան երեխայի սննդակարգից, պարզաբանում է Մուրացան համալսարանական կլինիկայի մանկաբույժ Անահիտ Գրիգորյանը։ 

«Երեխաներին, առհասարակ, չի կարելի տալ գործարանային պատրաստման սնունդ։ Դրանք պարունակում են կոնսերվանտներ, հավելանյութեր, որոնք էլ կարող են փոքրիկի մոտ առաջացնել ալերգիկ երևույթներ։ Երեխաներին չի կարելի տալ նաև խանութից գնած սննդամթերք։ Պատճառները շատ են ու տարբեր՝ պիտանելիության ժամկետից մինչև համապատասխան ջերմային մշակում չանցնել։ Փոքրիկի սնունդը միշտ պետք է լինի շատ թարմ և մաքուր»,-ասում է Ա. Գրիգորյանը։

Մանկաբույժը առանձնացնում է նաև մի քանի մթերատեսակ, որոնք պետք է բացառել երեխայի սննդացանկից, եթե դեռ չի լրացել նրա մեկ տարեկանը։

  1. Աղ այն խորհուրդ չի տրվում մինչև մեկ տարեկան երեխաներին,  կարելի է օգտագործել օրվա մեջ մեկ գրամից ոչ ավելի, քանի որ աղի հավելյալ քանակը  ծանրաբեռնում է  երեխայի երիկամները։
  2. Շաքար․ փոքրիկը որքան ուշ ծանոթանա քաղցրին, այնքան ավելի լավ կլինի։ Պատճառները մի քանիսն են՝ 
  • Քաղցրը ատամների կարիեսի առաջացման պատճառ է,
  • Այն հեշտ յուրացվող էներգիայի աղբյուր է. ապահովում է երեխային բավարար էներգիայով, բայց չունի սննդային արժեք։ Երեխան կսկսի ուտել ավելի քիչ, կհրաժարվի հիմնական սննդից, իսկ դա կարող է բերել թերսնուցման։
  • Առաջացնում է քաշի ու ճարպակալման վտանգ։ 
  1. Մեղրմեղրն ուժեղ ալերգեն է և կարող է ալերգիկ ռեակցիաների պատճառ լինել, բացի այդ՝ մեծ է բոտուլիզմով հիվանդանալու ռիսկը: 

Նաև պետք է խուսափել գործարանային հյութերից։ Դրանք ևս կարիեսի ու գիրացման պատճառ կարող են դառնալ։

Իսկ թեյը կխանգարի կալցիումի յուրացմանը։

 

Հեղինակ՝ Արփի Մուրադյան

 

Գովազդ