Ի՞նչ անել սննդային թունավորումների դեպքում և ինչպե՞ս խուսափել դրանցից

Սննդային թունավորումներն առաջանում են այն ժամանակ, երբ թույնը սննդի միջոցով ներթափանցում է օրգանիզմ։

Սննդային թունավորումների պատճառները կարելի է բաժանել 3 տեսակի․

  • Վարակներ՝ մանրէներ, վիրուսներ։
  • Տոքսիններ, որոնք պարունակում են բույսերն ու կենդանիները, օրինակ՝ թունավոր սնկեր, ուտելու համար ոչ պիտանի կամ սխալ պատրաստված միս։
  • Թույներ, որոնք սննդի սխալ մշակման հետևանքով են առաջանում։

 Ուշադրություն

Սննդային թունավորման առաջին նշանները հիմնականում ի հայտ են գալիս սննդի օգտագործումից հետո՝ 48 ժամվա ընթացքում։ Նշաններն են՝ ստամոքսաղիքային տրակտի խանգարում, սրտխառնոց, լուծ, փսխում, սուր ցավ ստամոքսում։

 Անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե ախտանշանները

  • առկա են 3 տարեկանից փոքր երեխաների մոտ
  • ուղեկցվում են մարմնի բարձր ջերմաստիճանով
  • տևում են 2 օրից ավելի
  • առկա են նաև տան մյուս անդամների մոտ։

Առանց վարանելու և որքան հնարավոր է արագ պետք է դիմել բժշկի, եթե

  1. թունավորման պատճառը սունկն է,
  2. երեխան չի կարողանում ջուր խմել փսխելու ռեֆլեքսի պատճառով, ինչպես նաև․
  • առարկաները կրկնակի է տեսնում
  • խոսքը խանգարված է
  • առկա է կուլ տալու հետ կապված դժվարություն
  • առկա է մկանային թուլություն
  • մաշկը դեղնել է
  • հոդային հատվածներում առկա է այտուցվածություն
  • մաշկի վրա առաջացել են բծեր
  • չի ցանկանում միզել 6 ժամից ավելի կամ մեզը շագանակագույն է
  • փսխելուց նկատվում է արյուն։

 

Օգնություն

 

  1. Եթե ախտանշանները հայտնվել են ուտելուց 30 րոպե հետո, սակայն երեխան չի փսխում, առաջացրեք արհեստական փսխում։ Դրա համար անհրաժեշտ է․
  • երեխային 1-2 բաժակ ջուր տալ, որից հետո պինդ բռնել երեխային, իսկ մյուս ձեռքի մատով փորձել խորը մտցնել բերանը, որպեսզի առաջանա փսխելու ռեֆլեքս
  • Մատը կարելի է փոխարինել գդալի պոչով, որով պետք է սեղմել լեզվի արմատը։
  1. Ախտանշանների ի հայտ գալուց հետո երեխային մի կերակրեք
  2. Ջուր տվեք երեխային և հետևեք այս կանոններին․
  • ջուրը պետք է մոտավոր լինի երեխայի մարմնի ջերմաստիճանին,
  • փսխումն առաջացնում է ստամոքսի կծկում, հետևաբար երեխային ջուր տվեք, սակայն քիչ՝ կում-կում։
  1. Զանգահարեք Ձեր բժշկին և նկարագրեք իրավիճակը, նա ավելի հստակ և ճիշտ կասի՝ ինչ է անհրաժեշտ Ձեր երեխային։

 Միջոցներ՝ սննդային թունավորումից խուսափելու համար

 

  1. Սովորեցրեք երեխաներին մշտապես լվանալ ձեռքերը
  2. Ստեղծեք մաքուր միջավայր, խոհանոցային պարագաները լվացեք ամանի հեղուկով և տաք ջրով
  3. Ճաշ պատրաստելուց առաջ, ընթացքում և հետո լվացեք ձեռքերը
  4. Եթե Ձեր ձեռքերին կան վերքեր, ճաշ պատրաստելուց առաջ անպայման հատուկ միջոցներով փակեք դրանք կամ օգտագործեք ձեռնոցներ
  5. Պարբերաբար փոխեք աման լվանալու համար նախատեսված սպունգը
  6. Ափսեները սրբելու համար օգտագործեք մեկանգամյա օգտագործվող անձեռոցիկներ կամ  հաճախակի փոխեք սրբիչը։
  7. Հետևեք, որպեսզի միսը լավ եփվի
  8. Միսը և ձուկը սառեցրեք մեկ անգամ
  9. Հետևեք սննդի, հատկապես կաթնամթերքի պիտանելիության ժամկետներին
  10. Եթե սննդի հոտը Ձեզ մոտ չնչին կասկածներ է առաջացնում, մի օգտագործեք այն

 

Աղբյուրը՝ komarovskiy.net