Ինչ անել, եթե երեխան վատ է սնվում

Սնունդ

Բոլոր ծնողները, որպես կանոն, ցանկանում են, որ իրենց երեխան ախորժակով ուտի նախաճաշի, ճաշի և ընթրիքի իր չափաբաժինը և, ինչու ոչ, նաև հավելյալ բաժին պահանջի: Իրականում,սակայն, առավել հաճախ մայրիկը, հայրիկը, տատիկը, պապիկը սնունդը ձեռքներին երեխայի հետևից ընկած խնդրում են մի գդալ էլ ուտել` «մեկը մայրիկի, էս մեկը հայրիկի, մի հատ էլ տատիկի համար» ու այսպես շարունակ: Նման դեպքերում հաճախ երեխան շրթները պինդ սեղմած հրաժարվում է ուտելուց, երբեմն էլ գործը հասնում է մինչև արցունքներ:

Հարց է առաջանում, արդյո՞ք հարկավոր է երեխային ստիպողաբար կերակրել:

Եթե Ձեր փոքրիկը /խոսքը մեկ տարեկանից մեծ երեխաների մասին է/, նորմալ զարգանում է, ինչպես և իր հասակակիցները, իրեն շատ լավ է զգում, բայց ուտում է իր հասակակիցներից քիչ, անհանգստանալու կարիք չկա: Նման դեպքում երեխայի մոտ նյութափոխանակությունն այնպիսին է, որ իրեն բավարար է սննդարար նյութերի այն քանակը, որ ուտելիքի միջոցով է ստանում:

Այլ հարց է, եթե Ձեր փոքրիկը իր հասակակիցներից հետ է մնում մի գլխաչափ /խոսքը բոյի մասին է/:

Նման երեխային պետք չէ ստիպողաբար կերակրել, դա կարող է առավել շատ նվազեցնել ախորժակը և հանգեցնել

մինչև անգամ մարսողության խանգարման: Նման երեխային պետք է իր ֆիզիկական զարգացմանը, ոչ թե տարիքին  համապատասխան սննդակարգ:  Այսպիսի երեխաները սովորաբար սեռական հասունացման շրջանում սկսում են արագ աճել և հասնում են իրենց հասակակիցներին:

Ցավոք, հաճախ փոքրամարմնության պատճառ է դառնում վատ կամ սխալ սնվելը: Երկարատև  ոչ կանոնակարգված սնվելու պատճառով  նվազում է մարսողական հյութերի ակտիվությունը, վատանում է մարսողությունը և սննդարար նյութերի ներծծումը, ինչն էլ իր հերթին բերում է ախորժակի նվազեցման և հետագայում մարմնի քաշի անկման:

Ծնողները պետք է հիշեն, որ մարդու մոտ ուտելու ցանկություն է առաջանում, երբ ստամոքսն ամբողջությամբ  ազատվում է սննդի հերթական չափաբաժնից /երեխաների մոտ սովորաբար դա տեղի է ունենում սնվելուց 3-4 ժամ հետո/:  Սակայն վատ ախորժակով երեխայի մոտ մարսողական հյութերի ակտիվությունը նվազում է, ուստի և սննդի սովորական չափաբաժինը չի հասցնում մարսվել և «ազատել» երեխայի ստամոքսը: Այս պարագայում, եթե ստիպեք, որ երեխան ուտի,  նրա մոտ կարող է փսխուք առաջանալ` որպես պաշտպանական ռեֆլեքս գերսնուցումից:  Նման իրավիճակի հաճախակի կրկնությունը կարող է հանգեցնել նրան, որ սնվելիս կամ անգամ սննդի տեսքից երեխայի մոտ փսխուք առաջանա:

Ինչպե՞ս վերջ դնել այս արատավոր շրջանին և այնպես անել, որ երեխայի համար սնվելը լինի ոչ միայն օգտակար, այլ նաև հաճելի:

Ահա մի քանի օգտակար խորհուրդներ.

  • Հարկավոր է խստիվ հետևել սննդակարգի ռեժիմին և սնվելու ժամերի միջակայքում երեխային ոչինչ չտալ, այդ թվում և հյութ, անգամ ջուր: Նման պարագայում երեխան ախորժակով կսկսի ճաշը հյութեղ կերակուրից:
  • Կարևոր է, որ մեծահասակները իրենց հանգիստ պահեն, համբերատար լինեն երեխային կերակրելու ժամանակ:
  • Եթե հերթական կերակրման ժամանակ երեխան հրաժարվում է ուտելուց, բաց թողեք այդ անգամվա կերակրումը:
  • Որոշ ժամանակ, օրինակ 1,5-2 ամիս, երեխային տվեք այնպիսի ուտելիք, որն ինքն է ցանկանում: Հետագայում արդեն աննկատ աստիճանաբար կփոխեք սննդի բաղադրությունը` ավելացնելով անհրաժեշտ մթերքները:
  • Աշխատեք, որ ուտելիքը ախորժելի տեսք ունենա, երեխայի համար գնեք գեղեցիկ և հարմար սպասքեղեն, սեղանը գեղեցիկ տեսքի բերեք:
  • Աշխատեք, որ երեխան  գրգռված վիճակում սեղան չնստի: Ուտելուց 10-15 րոպե առաջ երեխայի հետ հանգիստ խաղ խաղացեք կամ գիրք կարդացեք:
  • Որոշ երեխաներ վատ են նախաճաշում, եթե արթնանալուց անմիջապես հետո առաջարկում են ուտել, երբ երեխան դեռ կիսաքուն է: Թողեք երեխան մի քիչ ակտիվություն ցուցաբերի, շարժվի, օրվա ակտիվ ռիթմի մեջ մտնի, նոր միայն առաջարկեք նախաճաշել:
  • Հաճախ երեխաները հրաժարվում են ուտել ամառային շոգ օրերին: Պատճառն այն է, որ հեղուկի շատ կորստի դեպքում ռեֆլեքսորեն նվազում է նաև մարսողական հյութերի արտադրությունը: Այդ պատճառով էլ ամռանը խորհուրդ է տրվում փոխել երեխայի սնվելու ռեժիմը` կեսօրվա շոգին երեխային առաջարկեք ոչ թե ճաշ, այլ երկրորդ նախաճաշիկ` հյութ, յոգուրտ, մրգեր: Կեսօրվա քնից հետո քաղցած երեխան հաճույքով կուտի այն ամենը, ինչ պատրաստել եք ճաշի համար:
  • Մի քանի խոսք էլ հիվանդ երեխայի կերակրման մասին. որպես կանոն երեխաները հիվանդ ժամանակ  ունենում են բարձր ջերմություն, երբեմն դա ուղեկցվում է սրտխառնոցով և փորլուծությամբ, ինչը կարող է ջրազրկում առաջացնել:  Հիվանդ երեխային հարկավոր է շատ ջուր տալ, բայց ոչ միանգամից, 15-20 րոպեն մեկ երեխային 1-2 ճաշի գդալ հանքային ջուր տվեք, կամ թեյ:  Հիվանդ երեխային պետք է տալ դյուրամարս և ստամոքսի ու բերանի լորձաթաղանթը չգրգռող ուտելիք` քիչ քիչ, բայց շուտ-շուտ: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի երեխային ստիպողաբար կերակրել. այդպես կարող եք ոչ միայն բացասական զգացողություններ առաջացնել երեխայի մոտ, այլև դա կարող է ազդել հիվանդության ընթացքի վրա. Օրգանիզը ստիպված կլինի էներգիա ծախսել ոչ դե հիվանդության դեմ պայքարելու, այլ սնունդը մարզելու վրա: Մարմնի ջերմաստիճանի կարգավորման և վիճակի բարելավման դեպքում երեխան ինքը կուզենա ուտել և,  վստահ եղեք, արագ կլրացնի բաց թողնվածը:

Նյութն ըստ 7ya.ru կայքի

Գովազդ