0-3 տարեկան երեխաների խոսքի զարգացումը

1-3տարեկան

Երեխաները սովորում են խոսել 1-2 տարեկանում։ Մինչև երեխան կարտաբերի իր առաջին բառերը, նա ուսումնասիրում է ծնողների շփվելու ձևն ու սովորում է խոսելու կանոնները։ Երեխաներն ամենասկզբում արտաբերում են տարբեր ձայնարկություններ, որոնք հետագայում վերածվում են պարզ բառերի՝ մամա, պապա, տատա։

Եթե երեխաները մեծանում են մեկից ավելի լեզվով խոսող միջավայրում,  հնարավոր է՝ խոսքի հապաղում լինի, քանի որ երեխան միաժամանակ փորձում է հասկանալ և ընդունել երկու լեզու։

Հիմա եկեք, ըստ ամիսների, հասկանանք՝ ինչպես է զարգանում երեխայի խոսքը։

 

1-3 ամսական

Լացը երեխայի արտահայտման միակ միջոցն է։ Երեխայի խլացնող գոռոցներով լացը նշանակում է, որ քաղցած է, միալար և տխուր լացը նշանակում է, որ երեխան վատ ինքնազգացողություն ունի և այլն։

 

4-6 ամսական

Այս տարիքում երեխաները սկսում են տարբեր ձայնարկություններ արտաբերել՝ «յայա, աղու, գըղ» և այլն։ Կրկնեք իր արտաբերած ձայնարկությունները․ դա նրան հաստատ դուր կգա։ 6 ամսականից սկսած՝ երեխան սկսում է արձագանքել, երբ արտասանում են իր անունը։ Այս տարիքում շատ երեխաներ սկսում են «մամա», «պապա» ասել, սակայն այդ բառերը նրանք չեն նույնականացնում մայրիկի ու հայրիկի հետ։ Նույնականացման գործընթացը երեխայի մոտ սկսում է 1 տարեկանից։

 

7-12 ամսական

Այս տարիքում երեխաները սկսում են կրկնօրինակել ծնողների արտաբերած բառերը, դրանց հնչողությունը, տոնը։

 

13-18 ամսական

Այս տարիքում Ձեր երեխան գիտի բառեր, որոնց իմաստը հասկանում է։ Օրինակ՝ նա բարձրացնում է ձայնի տոնը, երբ ասում է «բարձր» բառը և հակառակը։ Շրջապատի մարդկանց հետ նա ավելի հաճախ բառերով է շփվում, քան լացով ու ժեստերով։

 

19-24 ամսական

Մինչև 2 տարեկանը երեխայի բառապաշարը ներառում է 50 բառ։ Նա սկսում է կազմել և արտաբերել 2-4 բառերից կազմված նախադասություններ և նկարագրում է՝ ինչ է տեսել, լսել, զգացել և ինչ է ուզում այդ պահին։ 2 տարեկան երեխան կարողանում է իր իմացած բառերով երգ հորինել, երեխան կարողանում է նաև կազմել բառակապակցություններ։

 

25-36 ամսական

Այս տարիքի երեխան ամեն օր հարստացնում է իր բառապաշարը։ Կարողանում է կազմել պարզ նախադասություններ, օրինակ՝ «ես գնում եմ պարտեզ»։ 3 տարեկան երեխաները կարողանում են նաև խոսքով արտահայտել երևակայական իրենց մտքերը։ Երբեմն Դուք կզարմանաք՝ լսելով Ձեր փոքրիկին, քանի որ նրանց երևակայությունն այնքան վառ է, որ հորինում են անհավանական պատմություններ։ Այս տարիքում երեխաները սկսում են ավելին հասկանալ, օրինակ՝ կարող են արդեն կատարել մի քանի հանձնարարություն, օրինակ՝ «Վերցրու՛ գիրքը և դի՛ր դարակում»։

 

Աղբյուրը՝ www.babycenter.com