Կոշիկի ընտրության կարևորությունը երեխայի ոտնաթաթի հետագա զարգացման համար

1-3տարեկան

Երեխաների ոտքի զարգացումը շատ արագ է տեղի ունենում, այդ իսկ պատճառով պետք է շատ ուշադիր հետևել այդ ընթացքին, այլապես հետագայում մեծ խնդիրներ կարող են առաջանալ:

Ըստ մանկաբույժների՝ երեխաների մեծ մասի մոտ ոտնաթաթի խնդիրներն ի ծնե չեն, այլ առաջանում են ժամանակի ընթացքում, և դրա հիմնական պատճառը սխալ ընտրված կոշիկներն են: Կալիֆորնիայի պեդիատրիկ բժշկական ասոցիացիայի համաձայն՝ երեխաների շարժումների սահմանափակումը կարող է խանգարել նրա ոտքի բնականոն աճին: Իսկ փակ կոշիկները, որոնք պատրաստված են չոր և անորակ նյութերից, ամենաշատն են վնասում և սահմանափակում ոտքերը: Այդպիսով՝ պետք է ընտրել երեխայի համար ճիշտ կոշիկներ, որոնք չեն սահմանափակի նրա շարժումներն ու հետագա բարդություններ չեն առաջացնի:

Երեխաների մեծամասնությունը սկսում է իր առաջին ինքնուրույն քայլերն անել 10-14 ամսականից: Հենց այդ ժամանակ պետք է առավելապես ուժեղացնել զգոնությունը: Սխալ ընտրված կոշիկները կարող են խախտել երեխայի ոտնաթաթի հենման կետը և անհարմարություն առաջացնել ոտնաթաթի շրջանում, ինչն էլ առաջացնում է քայլելու դժվարություններ և ոտնաթաթի խնդիրներ: Այդ իսկ պատճառով մարդկանց մեծամասնությունը նախընտրում է օրթոպետիկ կոշիկներ իրենց երեխաների համար: Սակայն, այդպիսի կոշիկները նախատեսված են որպես բուժման միջոց և նշանակվում են բժիշկների կողմից արդեն իսկ ի հայտ եկած խնդիրների դեպքում:

Այդ դեպքում ի՞նչ կոշիկ ընտրել, որը չի խանգարի երեխաների զարգացմանն ու միաժամանակ չի տարբերվի մյուս մանկական կոշիկներից:

Իտալիայի մանկաբույժների ասոցիացիան, որտեղ հավաքված են մանկաբուժության ամենափորձառու և բանիմաց մասնագետները, խորհուրդ է տալիս հանրահայտ GEOX իտալական կոշիկների բրենդի մանկական ապրանքանիշը: Ասոցիացիայի կողմից որակավորում ստանալու համար կոշիկները պետք է համապատասխանեն մի շարք խիստ չափորոշիչների, և GEOX իտալական բրենդն այդ հարցում միանշանակ հաջողել է:

 

Բրենդը երկար հետազոտությունների և իր նորարարական տեխնոլոգիաների միջոցով ստեղծում է կոշիկներ, որոնք ոչ միայն չեն վնասում երեխայի ոտքերը, այլև նպաստում են դրանց ճիշտ զարգացմանը: GEOX  բրենդը համաշխարհային ճանաչում ունի իր շնչող տեխնոլոգիայի շնորհիվ, որն ունի մի շարք այլ առավելություններ ևս: GEOX-ի՝ փոքրիկների համար նախատեսված հավաքածուն շատ մեծ առավելություններ ունի առաջին քայլերի ձևավորման համար։ Ոտնաթաթի ճիշտ ձևավորումից կախված է ինչպես Ձեր երեխայի ոտքերի, այնպես էլ ողնաշարի առողջությունը։ Այդ իսկ պատճառով GEOX-ը ստեղծել է մի շարք տեխնոլոգիաներ, որոնք նախատեսված են երեխաների ոտքերի ճիշտ զարգացման համար: Բրենդի պատենտավորված տեխնոլոգիաներով ստեղծված հավաքածուն՝ FIRST STEPS-ը, նախատեսված է առաջին քայլեր անող երեխաների համար։ Այս տեխնոլոգիայով մանկական կոշիկներն ունեն հատուկ կրունկի ֆիքսատոր, որը պաշտպանում է ոտքը հետագա բարդություններից, սուպինատորով ներդիր՝ ոտնաթաթի ճիշտ ձևավորման համար և գերշնչող արտաքին ներբան, որը չի քրտնեցնում ոտքն ու կատարյալ հանգստության մեջ է պահպանում այն:

Ի վերջո, Ձեր և Ձեր երեխայի հանգստության, հետագա բարդություններից խուսափելու և երեխայի ոտքի ճիշտ զարգացման համար պետք է ընտրել հատուկ մասնագիտացված կոշիկներ, որոնք չեն վնասի երեխայի բնական աճը: Կարևորե՛ք Ձեր երեխաների առողջությունը վաղ տարիքից, քանի որ հենց այս տարիքն է հանդիսանում իրենց հետագա զարգացման հիմքը:

Ընտրե՛ք լավագույնը Ձեր փոքրիկների համար:

GEOX բրենդին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ՝  https://www.facebook.com/GEOXArmenia