Ամբողջ աշխարհում ճապոնացիները հայտնի են իրենց աշխատասիրությամբ, հաստատակամությամբ, կարգապահությամբ և լավ վերաբերմունքով՝ դեպի բնությունը: Առաջարկում ենք ուշադրություն դարձնել մի առանձնահատկության, որն անհրաժեշտ է ցանկացած երկրում բնակվող ծնողներին:
Ճապոնական մոտեցումը երեխայի դաստիարակությանը
Մարդիկ, ովքեր գալիս են Ծագող արևի երկիր, զարմանում են` տեսնելով տարբեր սերնդակիցների վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Երեխաները լսող են և խելոք, մեծերը` հավասարակշռված, տատիկներն ու պապիկները` սիրելի, առանց ձևականության: Պատճառը երեխաների դաստիարակության ավանդույթն է, որն արմատացած է բոլորի մեջ:
Դարեր առաջ ճապոնացի մայրերը համատեղում էին աշխատանքն ու երեխայի դաստիարակությունը: Չկային մանկապարտեզներ կամ տանը նստած տատիկներ, ովքեր պահեին երեխաներին, մինչև մայրիկի աշխատանքը վերջանար: Հետևաբար փոքրիկը լինում էր այնտեղ, որտեղ մայրն էր: Եթե անգամ կինը գնում էր դաշտ, երեխային շորով կապում էր իր վրա: Անընդհատ շփվում էր երեխայի հետ և պատմում` ինչ է անում ինքն ու ինչի համար: Ուստի, զարմանալի չէ, որ երեխան սկսում էր ավելի շուտ խոսել, քան քայլել:
Ի՞նչ է տալիս այդպիսի մոտեցումը
Փոքրիկն իրեն ներգրավված է զգում կյանքի բոլոր գործընթացներում (աշխատանք, հանգիստ, զբոսանք): Այդպես ավելի հեշտ է տեղի ունենում զարգացումը:
Զարմանալի չէ, որ այժմ ճապոնուհիները նախընտրում են երեխաներին դաստիարակել՝ ըստ այդ ավանդույթի: Որտեղ էլ լինի մայրը, ինչով էլ զբաղվի, փոքրիկը միշտ իր հետ է` գրկին, մեջքին կամ ձեռքից բռնած:
Որպես կանոն՝ ճապոնացի մայրերը տանն են մնում, մինչև երեխայի 3 տարեկան դառնալը: Թեև երկրում կան մանկապարտեզներ, բայց երեխային մանկապարտեզ տալը համարվում է ամոթալի:
Ե՛վ տանը, և՛ մանկապարտեզում երեխային սովորեցնում են լինել դաստիարակված և ուշադիր ոչ միայն իրենց, այլև ուրիշների, կենդանիների և նույնիսկ անշունչ առարկաների նկատմամբ: Օրինակ, եթե երեխան խաղալիք մեքենան հարվածում է գետնին և կոտրում, մայրիկը նրա ձեռքից չի վերցնում այն, բայց անպայման բացատրում է, որ այդպես ցավ է պատճառում մեքենային: Սխալ է մտածել, որ երեխայի դաստիարակությունը միայն կնոջ ուսերին է դրված, քանի որ երեխայի հետ մեծ ցանկությամբ զբաղվում են նաև ճապոնացի հայրիկները:
Ինչպես արդեն ասվեց, Ճապոնիայում երեխաները ստանում են ծնողական մեծ ուշադրություն՝ գրկախառնվել, միասին զրուցել ու զբոսնել և այլն:
Այսպիսով, մայրիկները և հայրիկները երբեք`
- չեն բարձրացնում իրենց ձայնը,
- չեն կարդում դասախոսություն,
- չեն կիրառում մարմնական պատիժ:
Ճապոնացիները սովորեցնում են երեխաներին`
- լինել նուրբ
- լինել ուշադիր ուրիշի նկատմամբ
- ոչ ոքի չխանգարել իրենց վարքագծով:
Ի՞նչ են անում Ճապոնացիները, երբ երեխաները վատ են պահում իրենց
Բնական է, որ ծնողներին հետաքրքրում է` ինչպե՞ս դադարեցնել երեխայի չարաճճիությունը: Ճապոնիացիները չեն գոռում և չեն պատժում: Այսպիսով, նրանք ցույց են տալիս, թե երեխան ինչպես ճիշտ պահի իրեն: Պատասխանը շատ պարզ է. նրանք իրենց դժգոհությունը ցույց են տալիս ինտոնացիայով և հայացքով: Ճապոնացի երեխաները հասկանում են` երբ են ծնողները նեղացած իրենց պահվածքից և ընդունելով իրենց սխալն ու մեղավորությունը՝ փորձում են ուղղվել:
Ինչպես տեսնում եք, Ճապոնիայում երեխաները սիրված ու գնահատված են իրենց ծնողների կողմից, սկսած ծնված օրվանից` հասարակության մեջ են սովորում կյանքի սկզբունքները:
Իհարկե, կրթական այս համակարգն անսովոր է այլ երկրների բնակիչների համար: Բայց հարյուրավոր տարիների փորձը ցույց է տվել, որ այն աներևակայելի արդյունավետ է և այդպես դաստիարակվում են օրինապահ, կրթված ու քաղաքավարի վերաբերմունք ունեցող քաղաքացիների:
Աղբյուր՝ lemurov.net