![]()
Երբ փոքրիկն արդեն 1.5 տարեկան է (16-18ամսական), նա կարողանում է՝
- Լավ քայլել, երբեմն վազել
- Սիրում է բարձրանալ աստիճաններով
- Խմել բաժակից
Երբ փոքրիկն արդեն 1.5 տարեկան է (16-18ամսական), նա կարողանում է՝
- Լավ քայլել, երբեմն վազել
- Սիրում է բարձրանալ աստիճաններով
- Խմել բաժակից
- Փորձել ինքնուրույն ուտել գդալով
- Ցույց տալ առարկաները, երբ նրան հարցնում են
- Խաղալիքի վրա ցույց է տալիս դեմքի մասերը՝ աչքերը, բերանը, քիթիկը, թուշիկը և այլն
- Հարվածել մատիտներով
- Վերցնել, բարձրացնել և տեղափոխել խաղալիքները
- Ժեստերի միջոցով ցույց տալ սերը, զարմանքը, հուզմունքը
- Նախապատվությունը տալ սիրած խաղալիքին
- Մոտավորապես 15 բառ արտասանել
Ինչպե՞ս վարվել ծծակի հետ
Եթե Դուք նրան ծծակ եք տվել, ապա լավ կլինի մինչև 1.5 տարեկանն ազատեք նրան դրանից: Մինչ այդ տարիքը, առհասարակ, դրա օգտագործումը համարվում է անվտանգ: Այն փոքրիկները, որոնք ծծակ են օգտագործում մինչև 3-4 տարեկան, հետագայում ունենում են խոսքի հետ կապված խնդիրներ:
Փոքրիկի մոտ ի հայտ է գալիս պատասխանատվության առաջին զգացումը
Այդ տարիքից արդեն փոքրիկին պետք է սովորեցնել մաքրությանն ու կարգուկանոնին` իր հետևից հավաքի խաղալիքները, կեղտոտ հագուստը գցի զամբյուղի մեջ կամ բերի հեռախոսը: Սկզբնական շրջանում գուցե նրան անհրաժեշտ լինի Ձեր օգնությունը, բայց հետագայում Դուք ամեն անգամ կզարմանաք, թե ինչպես է նա այդ ամենն անում ինքնուրույն: Տարիքի հետ կարող եք ավելացնել նրա պարտականությունները՝ ջրել ծաղիկները, մաքրել հատակը, եթե հյութ է թափել, կարգի բերել իր անկողինը, լվացարան տանել իր կեղտոտ ափսեն: