Երբ փոքրիկն արդեն 2 տարեկան է , ապա նա կարողանում է՝
- Լավ վազել և թռչկոտել
- 4-6 խորանարդիկներով աշտարակ կառուցել
- Ոտքով հարվածել գնդակին
- Գդալով «կերակրել» խաղալիքին
Երբ փոքրիկն արդեն 2 տարեկան է , ապա նա կարողանում է՝
- Լավ վազել և թռչկոտել
- 4-6 խորանարդիկներով աշտարակ կառուցել
- Ոտքով հարվածել գնդակին
- Գդալով «կերակրել» խաղալիքին
- Ինքնուրույն վեր ու վար անել աստիճաններից
- Իր մասին խոսել երրորդ դեմքով՝ տալով իր անունը
- Իր վրա ցույց տալ դեմքի մասերը
- Նկարներ նայել գրքի մեջ
- Ինքնուրույն հանել իր հագուստը
- 15-50 բառ արտասանել
- Երկու բառանոց բառակապակցություններ օգտագործել
- Կառավարել միզարձակումը:
Առաջին ստողծագործական քայլերը
Երկու տարեկանում փոքրիկի մոտ արդեն զգալիորեն բարելավվում է «աչք-ձեռքեր» կոորդինացիան: Այդ իսկ պատճառով այդ տարիքի փոքրիկները սիրում են նկարել, ներկել, խորանարդիրկներով խաղալ, պարզ փազլներ հավաքել:
Փոքրիկին տեղափոխում ենք ավելի մեծ մահճակալ
Երկու տարեկանում արդեն հարկավոր է փոքրիկին իր օրորոցային մահճակալից տեղափոխել ավելի մեծ մահճակալ: Այս տարիքւոմ փոքրիկները ձգտում են դուրս գալ իրենց մահճակալից, որը կարող է վտանգավոր լինել: Մահճակալ ընտրելիս հաշվի առեք այդ հանգամանքը: