Արտահայտություններ, որոնք կօգնեն հանգստացնել հուզված երեխային

Խնդիրներ

Երեխաներն իրենց կյանքի որոշ հատվածում ունենում են վախեր եւ տագնապներ, օրինակ՝ նրանց թվում է, թե մահճակալի տակ հրեշ կամ մեծ շուն կա թաքնված։ Թեեւ մեծահասակներին դա կարող է մանրուք թվալ, բայց, այնուամենայնիվ, պետք է հետեւողական լինել նման իրավիճակներում, քանի որ առաջին հայացքից անբնական այդ վախերը կարող են հետագայում ֆոբիաների պատճառ դառնալ։

Նման իրավիճակներում մանկական հոգեբաններն առաջարկում են օգտագործել մի քանի արտահայտություններ, որոնք երեխային կօգնեն դուրս գալ խուճապից եւ պաշտպանված զգալ։

1.Ես սիրում եմ քեզ: Քեզ վտանգ չի սպառնում։

Տագնապը երեխային ստիպում է հոգեբանական կամ ֆիզիկական վտանգ զգալ։

2.Ուզում եմ, որ դու կրկնես այն, ինչ ես եմ ասում. «Ես կարող եմ դա անել»:

Տասն անգամ տարբեր տոնայնությամբ կրկնեք։ Մարզիկները մրցումներից առաջ հենց այդպես են նախապատրաստվում։

3.Մենք միասին անհաղթահարելի թիմ ենք։

Անգամ եթե երեխայի կողքին չլինեք, նա կիմանա, որ դուք նրա կողմից եք։

4.Արի՛ խնդիրը դնենք դարակում, հետո հետ կվերցնենք։

Երեխան խնդիրն իր հետ ծանր բեռի պես ման է տալիս, հատկապես, երբ սպասվող իրավիճակը փոխել հնարավոր չէ։ Փորձեք հետաձգել այն։

5.Արի՛ եւս մի քայլ անենք։

Եթե երեխան վախենում է աստիճաններից, մինչ նրան գրկելը հորդորեք եւս մի քայլ անել։ Վախերի աստիճանաբար հաղթահարումը կօգնի գլուխ հանել։

6.Արի՛ այդ մասին ավելի շատ բան իմանանք։

Ինչպես հայտնի է, գիտելիքն ուժ է։ Թույլ տվեք երեխային, որ իր վախն ուսումնասիրելով, այնքան հարցեր տա, մինչեւ ընդհանուր պատկեր կձեւավորվի։

7.Արի՛ քո սիրելի իրերը ցուցակագրենք։

Վախն արգելափակում է մեր ուղեղն ու ստիպում մտածել, որ մեր շուրջ ամեն ինչ վատ է։ Օգնեք երեխային հիշել այն բանեը, որոնք նա սիրում եւ հաճույքով է անում։

8.Վախի զգացում ունենալը նորմալ է։

Երեխան պետք է իմանա, որ վախեր ունենալն ամոթալի չէ։

9.Արի՛ վախենալուդ հիմնավորումը գտնենք։

Երեխայի վախի հաստատման կամ առարկման հիմնավորումները կօգնեն հասկանալ՝ կա՞ արդյոք անհանգստանալու պատճառ, թե՝ ոչ։

10.Արի նախ գտնենք այն, ինչը քեզ ավելի շատ է մտահոգում:

Տագնապած վիճակում մենք ճանճը փղի ենք վերածում։ Խնդիրը մասերի բաժանելով՝ երեխային կօգնեք հասկանալ, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։

Շարունակելի

Նյութի աղբյուրը՝ adme.ru