Ի ՞նչ է հեմանգիոման, ինչպե՞ս է առաջանում և ինչպե՞ս բուժվում  

Խնդիրներ

Պարզաբանում է մանկաբույժ Գոհար Դավթյանը:

Հեմանգիոման մազանոթների բնածին լայնացումն է։ Այն վաղ մանկական հասակի ամենատարածված բարորակ ուռուցքներից մեկն է։ Հիմնականում հանդիպում է  եվրոպոիդ ռասայում, աղջիկների, հատկապես վաղաժամ ծնված, թերհաս և թերքաշ նորածինների մոտ: Հեմանգիոման սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին շաբաթներին և առավել արագ աճում է կյանքի առաջին 3-6 ամիսների ընթացքում:

-Ինչպե ՞ս է այն արտահայտվում։

Երեխայի ծնվելուց հետո մաշկի վրա նկատվում են  տարբեր աստիճանի մգության կարմրագույն  խալեր, բծեր կամ կապտուկներ: Հեմանգիոման կարող է տեղակայված լինել ամենուր, սակայն սովորաբար հայտնաբերվում է դեմքի, գլխի, կրծքավանդակի և մեջքի շրջանում: Հեմանգիոմայի տեսքն ու գույնը կախված են մաշկում դրա տեղադրությունից ու խորությունից։

-Որո ՞նք են հեմանգիոմայի առաջացման պատճառները։

Հայտնի չէ, թե որոնք են հեմանգիոմայի առաջացման հիմանական պատճառները։ Սակայն հավանական է, որ հիվանդության առաջացման մեջ դերակատարում ունի  ժառանգական գործոնը: Երբեմն հեմանգիոմայի առաջացումը կապում են մոր հղիության ընթացքում  (3-6 շաբաթական հղիության ժամանակ, երբ սիրտ -անոթային համակարգն է ձևավորվում) կրած  վիրուսային   ինֆեկցիաների հետ։ Հիվանդության առաջացման պատճառ նաև կարող է լինել մոր օգտագործած դեղորայքը։

- Հնարավո ՞ր է կանխարգելել հեմագիոմայի առաջացումը։

Այս հիվանդությունը կանխարգելել չենք կարող, քանի որ բնածին է։ Հեմագիոման հիմնականում  ներարգանդային կյանքում է ձևավորվում։

՞նչ բարդություններ կարող է առաջացնել այս հիվանդությունը։

Հեմանգիոմաների գերակշռող մասը չի ուղեկցվում բարդություններով: Սակայն երբեմն դրանց մակերեսը կարող է քայքայվել և զարգանալ խոցոտում, ինչը կարող է ուղեկցվել ցավով և այլ խնդիրներով: Եթե խոցոտումը խորն է լինում, հազվադեպ զարգանում է արյունահոսություն և ինֆեկցիա: 

Կախված հեմանգիոմայի տեղակայումից՝ այն կարող է բերել տեսողության, լսողության խանգարման կամ այլ խնդիրների առաջացման: Այս բարդությունների և ոչ հաճախ հանդիպող տեղակայումների հաճախականությունը փոքր է:

-Ինչպե ՞ս է կատարվում հեմանգիոմայի ախտորոշումը և ի ՞նչ բուժում է կատարվում։

Հեմանգիոման ախտորոշվում է  իր արտաքին տեսքով: Այլ ախտորոշիչ մեթոդներ չկան: Հեմանգիոման հիմնականում անցնում է առանց բուժման: Աճը  սովորաբար մեկ տարեկանից  սկսում է  դադարել։ 5 տարեկանում երեխաների 50 %-ի մոտ այն անհետանում  կամ ստանում է շատ բաց գունավորում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արդեն 7 տարեկանում մինչև 70% դեպքերում հեմանգիոման անհետանում է:

Քանի որ հեմանգիոմաները հորմոն-զգայուն  ուռուցքներ են  համարվում, հիմնականում բոլորովին անհետանում են դեռահասության  շրջանում։ Սակայն հազվադեպ բժշկի որոշմամբ կարող է կատարվել վիրահատական կամ լազերային միջամտություն։

 

Արփինե Մուրադյան