Կաթնաշոռն անգերազանցելի է կալցիումի պարունակությամբ: Իսկ կալցիումն ատամների առողջության եւ ոսկորների ամրության գրավականն է:
Այնպես որ, ձեր փոքրիկների սննդակարգում մեծ տեղ տվեք կաթնամթերքին ու հատկապես կաթնաշոռին: Հնարավոր է` փոքրիկը հրաժարվի կաթնամթերքից: Հոգ չէ: Փորձեք գտնել այլընտրանքային ճանապարհներ` երեխայի ախորժակը շահելու համար: Վերցրեք կաթնաշոռ, բանան, նուռ և երեխայի նախաճաշը դարձրեք մուլտֆիլմ:
Կաթնաշոռով պատրաստեք ամպիկները, բանանով ու նռան հատիկներով՝ օդանավը։ Ընտրեք երկնագույն ափսե, որպեսզի ստանաք երկնքի պատկեր։
Բարի ախորժակ