Հավի մսով կոլոլակներ․ բաղադրատոմս 1-3 տարեկան փոքրիկների համար

Սնունդ

Անհրաժեշտ բաղադրիչները

Հավի մսի ֆարշ - 500 գ

Սոխ - ½ հատ

Գազար - ½ հատ

Բրինձ - 200 գ

Ձու - 2 հատ 

 

Պատրաստման եղանակը

 

1․ Սոխը և գազարը մանր կտրարտում ենք կամ քերում։

2․ Այնուհետև լվանում ենք բրինձն ու դնում գազօջախին, թողնում միայն 3 րոպե, որ փոքր-ինչ փափկի։ 

3․ Խառնում ենք միսը, գազարը, սոխը, բրինձը և ձուն։ Եթե ցանկանաք, ավելացրեք նաև կանաչի։

4․ Ստացված զանգվածից պատրաստում ենք փոքր գնդիկներ, եփում 25-30 րոպե։

5․ Պատրաստի կոլոլակները կարող եք գեղեցիկ ձևավորել, մատուցել փոքրիկին կարտոֆիլի խյուսի հետ։

 

Բարի ախորժակ