Մինչև երկու տարեկան երեխաներին շոկոլադ չի կարելի

Սնունդ

Որպես կանոն փոքրիկները շատ են սիրում շոկոլադ, մայրիկներն էլ  հաճախ փորձում են  շոկոլադի օգտագործումը նվազագույնի հասցնել` վախենալով դրա վնասակար ազդեցությունից:

Մանկաբույժ Ասիա Ներսիսյանը նշում է, որ շոկոլադն ունի թե դրական, թե բացասական հատկանիշներ, պարզապես պետք է այն ճիշտ կիրառել:

«Մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում  շոկոլադ տալ` հատկապես եթե նրանք  տառապում են ալերգիայով,-ասում է մանկաբույժ  Ներսիսյանը:-

Այն նպաստում է  քաշի ավելացմանը, կարիեսի առաջացմանը, թարախաբշտերի  և այլ հիվանությունների ի հայտ գալուն»:

Մինչև երկու տարեկան երեխաների մոտ շոկոլադը կարող է անքնություն առաջացնել և պատճառ դառնալ, որ գիշերը և մայրիկը, և փոքրիկը չքնեն:  Մանկաբույժը նշում է, որ փոքրիկների մոտ շոկոլադը կարող է առաջացնել  նաև փորկապություն, ուստի ցանկալի է մինչև երկու տարեկան հասակը հնարավորինս խուսափել շոկոլադ օգտագործելուց:

Շատ մայրերի հուզում է այն հարցը, թե արդյոք շոկոլադը փչացնում է ատամները: Բժիշկ Ներսիսյանը նշում է, որ ատամների համար վնասակար է շաքար պարունակող շոկոլադը. «Կակաոյի փոշին ունի այնպիսի հատկություն, որը կանխում է կարիեսի առաջացումը, բնականաբար սա վերաբերում է դառը շոկոլադին, իսկ շաքարը, որ օգտագործվում է շոկոլադե սալիկների պատրաստման ժամանակ, իսկապես վնասում է ատամները»:

Որպեսզի Ձեր փոքրիկները խուսափեն շաքարի ազդեցությունից, ըստ մանկաբույժի, պետք է  քաղր օգտագործելուց հետո անպայման լվանալ նրանց ատամները:

Ներսիսյանը նաև նշում է, որ  կաթով շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, որն օգտակար է ոսկրերի և ատամների համար ցանկացած տարիքում:

«Եթե ոչ մի կերպ չէք  կարողանում Ձեր փոքրիկին զրկել այդ հաճույքից, քանի որ նա մի քանի անգամ արդեն փորձել է և չի դիմանում գայթակղությանը, ուրեմն փոքր չափաբաժնով տվեք նրան շոկոլադ և աստիճանաբար  դա հասցրեք նվազագույնի»,-խորհուրդ է տալիս մասնագետը: