Հաճախ է պատահում, որ փոքրիկները երկար ժամանակ մնում են արեւի տակ, խցանում են քիթը փոշով, որը շնչում են, այնքան կոպիտ են խաղում, որ վնասում են անոթները եւ որ ամենասարսափելին է՝ ինչ-որ բան են մտցնում քիթը: Այս ամենը վնասում է քթի նուրբ խոռոչները եւ արնահոսության պատճառ դառնում:
Ի՞նչը կարող է քթից արյուն գալու պատճառ դառնալ
Ամենատարածված պատճառը չոր օդն է (ձմռանը ներքին ջեռուցման եւ ամռանը օդորակիչի աշխատանքով առաջացած) եւ քիթը փորելը: Մյուս պատճառներից են` ցուրտը, ալերգիան, վնասվածքները, անոթների խնդիրները կամ պարզապես փոքրիկի արկածախնդրությունը, երբ որեւէ բան է մտցնում քիթը:
Ինչու՞է արյուն գալիս
Քիթն ունի բազմաթիվ արյունատար անոթներ, որոնք ապահովում են շնչած օդի ջերմությունն ու խոնավությունը: Այդ անոթները շատ մակերեսային են եւ հեշտորեն վնասնում են:
Կանխարգելիչ քայլեր
- Փոքրիկի եղունգները միշտ կտրել եւ հետեւել, որ քիթը չփորի
- Մանր խաղալիքները կամ իրերը հեռացնել տեսադաշտից
- Տունը ջերմացնող կամ հովացնող սարքեր օգտագործելիս նաեւ օդը խոնավացնող միջոցներ օգտագործել
- Փոքրիկին համոզել, որ փռշտալիս բերանը բացի
- Փոքրիկին արեւի տակ չպահել
- Խուսափել հարվածներից
Աղբյուրը՝ parent.com