Երեխայի ատամների հիգիենան. ե՞րբ պետք է փոքրիկը սկսի լվանալ ատամները

Խնամք


Երեխայի ատամների մաքրության մասին, ըստ բժիշկների, պետք է սկսել հոգ տանել դրանց ի հայտ գալուց ի վեր:

Սկզբնական շրջանում մայրիկը դա կարող է անել մատին փաթաթած խոնավ թանզիվով (մառլիա), ապա նաև մատի վրա հագնող հատուկ մանկական խոզանակով: Իսկ երկու տարեկան հասակից կանոնավոր կերպով փոքրիկն ինքը պետք է վարժվի ատամ լվանալուն: Երեխային պետք է սովորեցնել, որ ամեն օր՝ օրը երկու անգամ, պետք է ատամները լվանա: Ընդ որում, երեխայի խոզանակը պետք է ունենա փոքրիկ գլխիկ, խոզանակի մազերը պետք է լինեն շատ փափուկ: Ատամի մածուկը ևս պետք է հստակ համապատասխանի երեխայի տարիքին, իսկ


Երեխայի ատամների մաքրության մասին, ըստ բժիշկների, պետք է սկսել հոգ տանել դրանց ի հայտ գալուց ի վեր:

Սկզբնական շրջանում մայրիկը դա կարող է անել մատին փաթաթած խոնավ թանզիվով (մառլիա), ապա նաև մատի վրա հագնող հատուկ մանկական խոզանակով: Իսկ երկու տարեկան հասակից կանոնավոր կերպով փոքրիկն ինքը պետք է վարժվի ատամ լվանալուն: Երեխային պետք է սովորեցնել, որ ամեն օր՝ օրը երկու անգամ, պետք է ատամները լվանա: Ընդ որում, երեխայի խոզանակը պետք է ունենա փոքրիկ գլխիկ, խոզանակի մազերը պետք է լինեն շատ փափուկ: Ատամի մածուկը ևս պետք է հստակ համապատասխանի երեխայի տարիքին, իսկ մինչև երեք տարեկան երեխաները չպետք է օգտագործեն ֆտոր պարունակող ատամի մածուկ, քանի որ մեծամասամբ կուլ են տալիս այն: Սկզբնական շրջանում երեխան չի կարող ինքնուրույն և արդյունավետ կերպով լվանալ ատամները, ուստի անհրաժեշտ է, որ երեխայից բացի, նաև մայրիկը լվանա փոքրիկի ատամները, մինչև համոզվի, որ երեխան ադեն կարող է իսկապես ատամները լավ լվանալ:

Ճիշտ է, երեխայի առաջին ատամները կաթնատամներ են, որոնք շուտով փոխարինվելու են հիմնական ատամներով, սակայն դրանց խնամքը ևս կարևոր է: Այսպիսով, երեխան փոքր տարիքից սովորում է հոգ տանել իր ատամների մասին: Կարևոր է նաև կաթնատամների առողջությունը, քանի որ փչացած ատամները կարող են ցավել և պատճառ դառնալ, որ երեխան լավ չսնվի: Բացի այդ, փչացած ատամները կարող են երեխաների մոտ անլիարժեքության կոմպլեքս առաջացնել: Մանուկների ատամները պետք է լավ խնամվեն, սակայն մանուկները հաճախ կամակորություն են անում՝ հրաժարվելով ատամները խոզանակով լվանալուց: Նման իրավիճակից խուսափելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս դիմել մի շարք մեթոդների, ինչպես՝ ունենալ ավազե ժամացույցով խաղալիք և առաջարկել, որ երեխան մրցի ու ատամները խոզանակով լվանա, մինչև ավազի՝ մի տարայից մյուսի մեջ լցվելը:

Դարձեք օրինակ երեխայի համար

Եթե դուք ինքներդ ամեն օր հաճույքով ատամ եք լվանում, ապա ամենայն հավանականությամբ ձեր երեխան կհետևի ձեր օրինակին և ուրախությամբ խոզանակը ձեռքը կվերցնի:

Եղեք հետևողական

2 տարեկան հասակից սկսած երեխաները պետք է կանոնավորապես առավոտյան և երեկոյան մաքրեն ատամները: Մշակեք օրվա հստակ գրաֆիկ և հետևեք դրան: Երեխան աստիճանաբար կսովորի ամենօրյա պարտադիր «ծեսին»:

Գործեք միասին

Եթե մայրիկի համոզելը չի օգնում, օգնության կանչեք նաև հայրիկին: Հայրիկը կարող է գրկել երեխային, իսկ մայրիկն այդ ընթացքում խոզանակով փոքրիկի ատամները լվանալ:

Հեքիաթ պատմեք

Հորինեք մի հետաքրքիր պատմություն, որտեղ հեքիաթային ձևով կներկայացնեք, որ անհրաժեշտ է ամեն օր ատամները լվանալ: Կարող եք, օրինակ, պատմություն հորինել, թե ինչպես է ոստիկան Ատամի խոզանակը բռնում հանցագործ Կարիեսին, որ ավերում է տնակ-ատամները:

Տիկնիկային թատրոն բեմադրեք

Փոքրիկ խաղալիքներով` ցանկալի է մեծ և սպիտակ ատամներ ունեցող, տիկնիկային ներկայացում կազմակերպեք և փոքրիկին պատմեք, թե ինչպես էին ցավում հերոս-խաղալիքի ատամները, երբ նա իր ատամները չէր լվանում:

Մրցանակ արված գործի համար

Ասացե´ք երեխային, որ եթե ատամները չլվանա, ապա կզրկվի քաղցրավենիքից, և դուք այն կտաք հարևանի փոքրիկներին, որոնք ամեն օր ատամ են լվանում: