«Ինձ համար շատ դժվար է համբերատար լինել և չբարկանալ պուճուրիս վրա, երբ նա ոչ մի կերպ հորդորներիս չի ենթարկվում ու չի նստում գիշերանոթին»,- կիսվում է իր մտահոգությամբ Սուսաննան` ում զավակը արդեն 12 ամսական է:
Հոգեբան Անահիտ Բարսեղյանը այսպիսի իրավիճակների համար խորհուրդ է տալիս այնպես չանել, որ դրությունը ավելի չլրջանա.
«Եթե մայրը ստիպի երեխային ավելի ու ավելի հաճախակի ու երկար նստել գիրշերանոթին, չնայած վերջինիս կտրականապես հրաժարվում է, ապա դա միայն ավելի կուժեղացնի փոքրիկի համառությունը»:
Ըստ հոգեբանի, եթե ծնողների զայրույթը անմիջապես չի ներգործում և միայն ստիպում է երեխային իրեն մեղավոր զգալ, նրան չի ուղղի:
«Եթե դուք անընդհատ ամաչեցնեք երեխային նրա վարմունքի համար կամ նրա մեջ զզվանք առաջացնեք, միևնույն է, ոչնչի չեք հասնի, նրան

կդարձնեք չափազանց կամազուրկ մի մարդ, որը վախենում է նոր բան ձեռնարկել և շատ արագ հոգեպես ընկճվում է, երբ ինչ-որ բան չի ստացվում»:
Այն երեխան, որը 18-ից մինչև 24 ամսականը սովորում է մորը հայտնել, որ փորիկը ուզում է գործել, մոտավորապես մեկ ամիս հետո կսկսի զգալ, որ իր միզապարկը լցվել է, և այդ մասին կհայտնի մորը, եթե, իհարկե, մայրը խրախուսի նրան: Ըստ մանկաբույժ Սիրանուշ Պողոսյանի, որոշ երեխաներ միզակապություն են ունենում, երբ իրենց տանը չեն:
«Պատահում է նաև, որ երեխան շատ է ընտելանում իր գիշերանոթին և չի կարողանում միզել ուրիշ տեղ»:
Եթե երեխայի միզապարկը այնքան լիքն է, որ ցավ է պատճառում, բայց նա չի կարողանում միզել, մանկաբույժը խորհուրդ է տալիս, որ նման դեպքում երեխան 5-10 րոպե տաք լոգանք ընդունի:Եթե դուք պատրաստվում եք երեխայի հետ ճանապարհորդել, անպայման հետներդ վերցրեք նաև գիշերանոթը, որպեսզի «նեղ դրության» մեջ չընկնեք:
Նյութը պատրաստեց
Լիանա Հովհաննիսյան