Պանրով և դդմիկով ջեռեփուկ 2-3 տարեկան երեխաների համար

1-3տարեկան

Անհրաժեշտ բաղադրիչները

Դդմիկ – 350 գ

Պանիր – 80 գ

Կանաչ սոխ (ըստ ցանկության)

Հավկիթ – 3 հատ

Կաթ – 100 մլ

Ջուր – 80 մլ

Ալյուր – 160 գ

Աղ

 

Պատրաստման ընթացքը

 

Կոտրում ենք ձվերն ամանի մեջ, ավելացնում աղ և հարում մինչև համասեռ զանգված ստանալը:

Խառնում ենք կաթը և ջուրը, ավելացնում այն հարած ձվին, ապա լցնում ալյուրն ու ամեն ինչ խառնում այնպես, որ կոշտ մասնիկներ չմնան։

Խմորին ավելացնում ենք մանր կտրատած կանաչ սոխը։

Դդմիկները կեղևազրկում ենք, բաժանում բարակ շրջանակների (եթե դդմիկը մեծ է, ապա ստացված շրջանակները կարելի է նույնիսկ կիսել), ավելացնում խմորին։

Պանիրն անցկացնում ենք մանր քերիչով, ապա լցնում ընդհանուր խմորային զանգվածի մեջ և սկսում խառնել:

Ստացվածը տեղափոխում ենք նախապես յուղած թավայի մեջ, դնում 180°С տաքացված ջեռոցն ու սպասում 25-35 րոպե։

 

Բարի ախորժակ