Բրոկկոլիով և պղպեղով նախաճաշ

Մանկական սննդակարգում բրոկկոլիի և պղպեղի առկայությունը կարևոր է:

Բրոկկոլին հարուստ է տեսողությունն ու մաշկի առողջությունն ապահովող վիտամին A-ով, մկանային հյուսվածքի զարգացմանն անհրաժեշտ ֆոլաթթվով, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող վիտամին C-ով: Պղպեղը ևս աչքի է ընկնում  վիտամին A-ի մեծ քանակությամբ, սակայն կարող է բալիկին տալ նաև վիտամին B, E և PP: Այս ամենը հաշվի առնելով՝ առաջարկում ենք վերցնել բրոկկոլիի մի քանի փոքր փունջ ու մեկ պղպեղ, պատրաստել շատ համեղ նախաճաշ, որը կարող եք մատուցել սկսած 2 տարեկանից

 

Ինչպե՞ս պատրաստել

 

Անհրաժեշտ է սկզբում մանրացնել բրոկկոլիի փնջերը: Մանրացնելուց հետո լվանում ենք դրանք և տեղափոխում եռման ջրի մեջ, ապա հանում: Հաջորդիվ կտրատում ենք պղպեղը: Թավայի մեջ դնում եք կարագ, լցնում պղպեղն ու բրոկկոլին, մի փոքր կարմրացնում: Այնուհետ ավելացնում ենք հարած ձու: Պատրաստված նախաճաշը ցանկալի է մատուցել փոքրիկին որոշակի զարդարանքով: Զարդարանքի համար կարելի է օգտագործել  կանաչի, լոլիկ, ձիթապտուղ։

 

Բարի ախորժակ