Պայմաններ ստեղծեք երեխայի անհատականության զարգացման համար

Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն, որ Ձեր երեխայի մեջ կյանքի առաջին իսկ ամիսներից զարգանա անհատականությունը, ինչպես նաև  կնպաստեն, որ նա շրջապատող առարկաների և աշխարհի փորձառու «հետախույզ» լինի:

  • Երբ երեխան արթուն է, նրա մահճակալի մոտ կախեք երաժշտական խաղալիքներ, մեծ խաղալիքները դրեք նրա կողքին:
  • Փոխեք խաղալիքները, երբ երեխայի հետաքրքրությունը դրանց նկատմամբ կորչում է:
  • Խաղացեք երեխայի հետ` նրան ցուց տալով բազմազան խաղալիքներ և ուշագրավ առարկաներ: Խաղալիքը տվեք երեխայի ձեռքը, օգնեք, որ բռնի այն:
  • Երեխային շրջեք տան մեջ և ուշադրությունը հրավիրեք տան ինտերիերի պարագաներին:  Արձագանքեր ինչ-որ բանի նկատմամբ երեխայի հետաքրքրությանը. Հնարավորություն տվեք որ երեխան ինչպես հարկն է ուսումնասիրի իրեն հետաքրքրած առարկան, թողեք, որ ձեռքով դիպչի դրան:
  • Երբ երեխային խաղալիք եք ցույց տալիս, ի ցույց դրեք դրա բոլոր հնարավորությունները:
  • Խաղալիքը ցույց տալուց անպայման խոսեք երեխայի հետ, պատմեք ցուցադրվող խաղալիքի հատկանիշների մասին, հարցրեք, թե արդյոք նրա դուրը գալիս է:
  • Խթանեք երեխայի դրական էմոցիաները խաղալիքների նկատմամբ, դուք էլ ուրախացեք նրա հետ. թող ձեր հայացքները հանդիպեն, ժպիտներ փոխանակեք, նրա հետ ծիծաղեք:

Վեց ամսականից հետո

  • Երեխային շրջապատող առարկայական աշխարհը հարստացրեք: Պարբերաբար փոխեք նրան շրջապատող խաղալիքները:
  • Հաճախ խաղացեք երեխայի հետ, խաղալիքներով տարբեր գործողություններ կատարեք, օրինակ, հերթով գլորեք գնդակը, վարեք մեքենան, կերակրեք տիկնիկին, մի խոսքով` երևակայեք:
  • Մի պահանջեք, որ երեխան նույնությամբ կրկնի Ձեր գործողությունները. դա դեռևս նրա ուժերից վեր է:
  • Ուրախացեք նրա հաջողություններով, խրախուսեք և գովեք:
  • Երեխային նաև ինքնուրույն խաղալու հնարավորություն տվեք: