Ինչպե՞ս փոքրիկին սովորեցնել ինքնուրույն քնել

Ցանկալի է երեխային դեռ նորածնային հասակից սովորեցնել ինքնուրույն քնել: Երբեմն երեխային դրեք մահճակալը, երբ դեռ արթուն է, թող փորձի ինքնուրույն քնել: Գիշերն աշխատեք երեխային ձեր անկողին չտանել, բայց հարկ եղած դեպքում ինքներդ մոտեցեք նրան:

Երեխային  պառկեցնելով` դուրս եկեք սենյակից: Եթե երեխան վեր է թռչում, նրան նորից պառկեցրեք և ասեք, որ քնելու ժամն է: Եթե ձեր գնալուց հետո երեխան վեր է կենում ու սկսում լացել, նրան նորից պառկեցրեք և ասացեք. «քնելու ժամն է»:

Դուք կարող եք նստել փոքրիկի կողքին, մինչև որ նա կքնի: Սակայն ամեն երեկո աստիճանաբար մեծացրեք հեռավորությունը: Օրինակ, առաջին գիշերը նստում եք մահճակալին, երկրորդ գիշերը` մահճակալի կողքի աթոռին, երրորդ օրը` սենյակի անկյունում դրված աթոռին և այդպես շարունակ: Աստիճանաբար կհայտնվեք դռան արանքում, ապա հարևան սենյակում:

Փորձեք երեխային քնելու պառկեցնել սովորականից մի փոքր ուշ, որպեսզի նա հոգնած լինի և շուտ քնի: Սակայն աստիճանաբար քնելու ժամը տասնհինգ րոպե առաջ գցեք, մինչև կհասնեք նախընտրելի ժամին:

Այսպիսով, որպեսզի օգնեք երեխային քնել, կարող եք կիրառել հետևյալ մեթոդները.

  • Քնելու ժամ սահմանեք և աշխատեք հետևել դրան: Նկատեք հոգնածության նշանները: Եթե պահը բաց թողնեք, երեխան էլի կակտիվանա ու ստիված կլինեք հանգստացնել նրան:
  • Քնելու գնալու կարգ սահմանեք: Թող այդ ծեսը կարճատև լինի:
  • Ընտրեք մեկ-երկու խաղ, որ սիրելի է ձեր փոքրիկին և դրանք էլ կարող են լինել քնից առաջ կատարվող ծիսակարգային խաղեր
  • Կարելի է փոքրիկին տալ փափուկ խաղալիք, որը կասոցացվի քնի հետ
  • Երեկոյան լոգանքի կամ լվացվելու պահին երեխային հնարավորություն տվեք, որ խաղա ջրով:

Անուշ քուն ու բարի երազներ ձեզ ու ձեր մանկիկին:

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Ինչպե՞ս օգնել մանկիկին քնել

Պատրաստվում ենք քնին:  Ինչպե՞ս օգնել մանկիկին քնել

Գիշերային վերկացներ:  Ինչպե՞ս օգնել մանկիկին քնել

 

Նյութն ըստ «Մեծացնում ենք փոքրիկին» ամսագրի

Հեղինակ` մանկական հոգեբան Սոֆյա Պոզդնյակովա