Կրթություն

Երեխան շատ է սիրում ոչ միայն նկարներ նայել, այլև պատմություններ, հեքիաթներ լսել: Գրքերի շնորհիվ երեխայի խոսքն ավելի արագ է զարգանում, նա սովորում է նախադասությունները ճիշտ կազմել, ճանաչում է գույները, անծանոթ առարկաների ձևերն ու անվանումները: Փոքրիկը նկարներում տեսնում է իրեն ու փորձում իր արարքները հարմարեցնել գրքի հերոսների արարքներին: Ընթերցանությունը խթանում է երեխայի կարդալ սովորելու ցանկությանը:

Գրքի կարևորությունը հաշվի առնելով` աշխատեք երեխայի համար օրվա ընթացքում մեկ կամ երկու անգամ գիրք կարդալ, ցանկալի է` միշտ նույն ժամին: Քնից առաջ ցանկալի է, որ երեխայի համար պատմություններ կամ հեքիաթներ պատմեք, իսկ ցերեկային ժամերին արդեն կարող եք գիրք կարդալ (քնից առաջ գիրք կարդալու դեպքում նկարները, գունազարդումները  կգրավեն երեխայի ուշադրությունը և փոքրիկը շուտ չի քնի):

Ընթերցանությունը սկսեք փոքր  պատմվածքներից, որպեսզի նա չհոգնի: Փոքրիկը սիրում է գիրքը ձեռքն առնել և

Փոքրիկի երևակայությունն անսպառ է և այն հնավորինս արտահայտվում է, երբ որ նրա ձեռքին հայտնվում է մատիտ կամ գրիչ: Հոգեբաններն ասում են, որ երբեմն փոքրիկը չի կարողանում բառերով շատ բան արտահայտել, ուստի մեկ  տարեկանից սկսած նա պետք է ունենա տարբեր գույների ու ձևերի մատիտներ և թուղթ` իր մտքերն այդ կերպ արտահայտելու և ինքնադրսևորվելու համար: