Կարտոֆիլի բլիթ փոքրիկների համար

Այս բլիթը պատրաստելու համար շատ բան հարկավոր չէ: Հիմնական բաղադրիչները կարտոֆիլն ու պանիրն են:  Ըստ նախընտրության՝ կարելի է համեմունքներ ավելացնել: Կարտոֆիլը, ի դեպ, պարունակում է  B եւ C խմբի վիտամիններ:

 

 

 

 

Ինչ է հարկավոր

  • Խաշած կարտոֆիլ –  500 գրամ
  • Հավկիթ – 1 հատ
  • Պանիր - 100 գրամ
  • Ալյուր -  2 ճ.գ.
  • Աղ – ըստ ճաշակի
  • Սամիթ

Ինչպես պատրաստել

  • Կարտոֆիլը խաշել, պատրաստել պյուրե, հովացնել
  • Ավելացնել հավկիթն ու մանր քերիչով անցկացրած պանիրը
  • Ավելացնել ալյուրը, աղը, կտրատած սամիթն ու խառնել
  • Պատրաստի խյուսը վերածել  8-10 մմ բարձրությամբ հետաքրքիր պատկերների ու դնել տաքացրած ու ձեթով շփած թավայի մեջ: Եփել երկու կողմերն էլ այնքան, որ դառնա բաց ոսկեգույն:

Եթե բլիթներն ունեն երկրաչափական պատկերների տեսք, ապա կարող եք ափսեի մեջ տնակ կառուցել: Այն հաստատ կզվարճացնի փոքրիկին: Կարող եք մատուցել բանջարեղենով եւ թթվասերով:

Բարի ախորժակ