«Մարդու պտղաբերության կենտրոն»-ի գինեկոլոգ Ռուզաննա Ճզմաչյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 2-րդ խմբաքանակին: Հարցերը և պատասխանները ներկայացնում ենք ստորև:
- Էսթեր Մարկոսյան Ester Markosyan
Ես 33 տարեկան եմ: Ունեմ շատ հրաշք փոքրիկ և շուտով պետք է ունենամ երկրորդ հրաշքին: Փառք Աստծո, ես և ամուսինս առողջ ենք և ունենում

- Էսթեր Մարկոսյան Ester Markosyan
Ես 33 տարեկան եմ: Ունեմ շատ հրաշք փոքրիկ և շուտով պետք է ունենամ երկրորդ հրաշքին: Փառք Աստծո, ես և ամուսինս առողջ ենք և ունենում
ենք առողջ բալիկներ: Առաջնեկս աղջիկ է և ասել են, որ երկրորդս էլ է աղջիկ: Հարցս հետևյալն է՝ իմ և ամուսնուս արյունը բացասական է , իմն 1-ին խմբի, ամուսնուս` 2-րդ: Հնարավոր է, որ եթե 3-րդ փոքրիկին էլ պլանավորենք, աղջիկ լինի: Այսինքն արյան կարգը և ռեզուս գործոնը երեխայի սեռի հետ կապ ունի: Նախապես շնորհակալություն:
Պատասխան
Արյան կարգը երեխայի սեռի հետ ոչ մի կապ չունի:
2.Մարիամ
Ես 1 տարի է ամուսնացած եմ և չեմ հղիանում: Անցել եմ ստուգում, արդյունքում ասել են, որ անգանդս հետ է գնացել: Սա նպաստում է՞ չհղիանալուն: Եթե այո, ապա ինչպես և ինչ պայմաններում կարող եմ հղիանալ:
Պատասխան
Արգանդի հետ թեքվածությունը հանարվում է նորմալ և չի կարող լինել անպտղության պատճառ: Պարզապես պետք է շարուկնակեք հետազոտությունները չհղիանալու պատճառը գտնելու համար:
3.Ալինա
Ընկերուհուս մոտ հայտնաբերվել է պոլիպ: Կարող է դա աղդել չհղիանալու վրա:
Պատասխան
Եթե պոլիպը արգանդի խոռոչում է, այլ ոչ թե արգանդի վզիկի մեջ, ապա այն կարող է հանդիսանալ չհղիանալու պատճառ և նաև կարող է բերել վիժման: Եթե դա իրոք պոլիպ է, ապա անհրաժեշտ է հեռացնել:
4.Լանա
Ես 1 տարի է չեմ հղիանում: Անցել եմ բոլոր զննումերը: Առողջ ենք, ես էլ, ամուսիս էլ: Կասեք ինչը կարող է նպաստել հղիանալուն:
Պատասխան
Արդյո՞ք Դուք լիովին հետազոտվել եք: Ի՞նչ հետազոտություններ եք անցել:
5.Ասյա
Ողջույն,ինձ մոտ FSH(фсг)հորմոնը բարձր է,6 ամիս հորմոնալ դեղեր եմ ընդունել,բայց էլի բարձր է,ինչ կարելի է անել: Շնորհակալութուն
Պատասխան
Նախ և առաջ ինչքա՞ն բարձր է: Եվ քանի՞ տարեկան եք: Ի՞նչ հորմոններ եք օգտագործել:
6.Սեդա
Բորբոքման դեմ բուժման ընթացքում հղիացել եմ : Դա որքանո՞վ կարող է ազդել փոքրիկիս վրա:
Պատասխան
Դա կախված է նրանից, թե կոնկրետ ինչ դեղամիջոցներ եք օգտագործել:
7.Արուսյակ , 28 տարեկան
2 տարի է ամուսնացած եմ և չեմ կարողանում հղանալ: Բժշկի մոտ գնացել եմ, ուլտրասաունդ են արել, որ ամեն ինչ նորմալ է: Ամուսինս նույնպես ստուգվել է և իր մոտ էլ է ամեն ինչ նորմալ: Ի՞նչ անեմ, ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան
Միայն ուզի հետազոտությունը քիչ է, պետք է ավելի խորը հետազոտություններ անցնել հաշվի առնելով Ձեր անեմնեստիկ տվյալները, քանի որ գոյություն ունեն անպտղության մի քանի պատճառներ:
8. Կար
Ընկերուհիս 5 տարի է ամուսնացած է և չի հղիանում: Բազմաթիվ ստուգումների արդյունքում պարզվել է , որ նրա ամուսնու սերմաբջիջների տոկոսը 0 է: Խնդրում եմ ասեք հնրարավոր է արդյո՞ք հղիանալ այդ դեպքում և արդյոք հնարավոր է կատարել արտարգանդային բեղմնավորում:
Պատասխան
Եթե ամուսնու սեմի մեջ չի հայտնաբերվում ոչ-մի սեմնաբջիջ, ապա հղիությունը բնական ճանապարհով չի կարող լինել: Ամուսինը պետք է հետազոտվի հասկանալու համար ազոսպերմիայի պատճառը, որովհետև լինում են դեպքեր, երբ ամորձիներում սեմնաբջիջներ հայտնաբերվում են բիոպսիայի հետևանքով և միայն այդ դեպքում կարելի է կատարել արտամարմնային բեղմնավորում՝ օգտագործելով այդ սերմնաբջիջները: Նաև կարելի է օգտագործել դոնորական սերմ և կատարել ներարգանդային ինսեմինացիա:
9.Կարինե
Փոքրիկիս մոտ աջ ամորձու ջրգողություն է ախտորոշվել: Խնդրում եմ, մի քանի խոսքով կասեք` դա ինչ է, ինչ հետևանքներ կարող է ունենալ և արդյոք անհրաժեշտ է վիրահատական միջամտությունը: Նախապես շնորհակալություն:
Պատասխան
Պետք է դիմել ուրոլոգի, դա գինեկոլոգիական խնդիր չէ
10. Մերի
Բարև Ձեզ... վերջերս դաշտանից 17-րդ օրը սոնոգրաֆիայի արդյունքը ցույց տվեց, որ արգանդը տեքված է դեպի աջ ու գնդաձև է 6.0*5.0*5.4 սմ, էնդոմետրիումը հաստացած է 17.6 մմ: Արգանդի վզիկը 1.8սմ է,կանալը լայնացած է մինչև 3.8մմ:
Աջ ձվարանը 4.0*3.6*3.9սմ, պարունակում է թվով 5-6 պրեմորդիալ ֆոլիկուլներ 5.2-7.0մմ չափերով:
Ձախ ձվարանը 3.4*3.1*3.9սմ է, պարունակում է թվով 7-8 պրեմորդիալ ֆոլիկուլներ 7.8-8.0մմ չափերով:
Արդեն քանի ամիսա դաշտանից հետո 10 կամ 12 օրերից հետո մքեցված արյուն է նկատվում ամիս կա որ շատ ամիս կա որ քիչ խնդրում եմ կասեք դա ինչի հետ է կապված? կարող եմ նման պայմաններում հղիանալ :
Պատասխան
Այն ինչ Դուք նկարագրում եք, նման է մի հիվանդության, որը կարող է բերել անպտղության: Խորհուրդ եմ տալիս ավելի խորը հետազոտվել, որովհետև միայն ԷԽՈ –ի տվյալներով դժվար է վերջնականապես ախտորոշել: Այն, որ արգանդի լորձաթաղանթը 17.6մմ է, դա լավ չի, 15մմ-ից ավելի հաստ լինելը նորմալ չէ
11. Dayan
Պարբերական հիվանդության մուտացիաները կարող են անպտղության պատճառ հանդիսանալ:
Պատասխան
Եթե պարբերական հիվանդության ժամանակ նկատվում է ազատ հեղուկ կոնքի խորքում, ապա դա կարող է խոչընդոտել հղիանալուն:
12. Նաիրի
Որոնք են ամենակարևոր և առաջնային նշանները, որ կարող եմ հղի լինել:
Պատասխան
Նախ և առաջ պետք է հղիության տեստ դնել, եթե դեռ չեք դրել: Եթե դաշտանի ուշացումը արդեն մեկ շաբաթից ավել է, պետք է ԷԽՈ հետազոտություն անցնել: Իսկ նշանները կարող են լինել տարբեր կամ նույնիսկ չլինել ընդհանրապես:
13. Անի
Ես մեկ ամսական հղի եմ և վարակվել եմ հազ, գրիպ,, երեք օր է ունեմ 8.5 ջերմություն: Հնարավոր է դա ազդի փոքրիկիս վրա:
Պատասխան
Հնարավոր է, եթե առկա է գրիպի վիրուս, որը որոշակիորեն կարող է ազդել պտղի վրա և բացի այդ, 38 աստիճանից բարձր ջերությունը նույնպես ցանկալի չէ փոքր ժամկետի հղիության ժամանակ: Սակայն վախենալ պետք չէ, ուղղակի պետք է դիմել բժշկի:
14.Կ
1 տարի է ամուսնացած եմ և դեռ չեմ հղիացել: Սեռական հարաբերություններից հետո դաշտանային ցիկլս խանգարվեց: Բժիշկ գինեկոլոգը նշանակում կատարեց, որ երեք ամիս դյուֆաստոն օգտագործեմ, սակայն բուժում անցնելուց հետո դեռ հղիություն չեմ տեսնում: Ստուգում անցել եմ գինեկոլոգի մոտ՝ խնդիր չունեմ: Եվս մեկ բան՝ սեռական հարաբերությունների ժամանակ սերմնահողուկը թափվում է՝ ներս չի գնում: Ինչ խորհուրդ կտաք:
Պատասխան
Այսինքն Ձեր ասելով ստացվում է, որ սերմնաժայթքումը հեշտոցի մեջ չի՞ կատարվում: Եթե այդպես է, ապա իհարկե հղիություն չի կարող լինել: Սեմնահեղուկը անպայման պետք է ընկնի հեշտոցի մեջ, որպեսզի կինը հղիանա: