Գինեկոլոգի պատասխանը «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-3

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանի պատասխանները «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հերթական խմբաքանակին:

Անուն: Լիլիթ
Հարց: Հղիության 27 շաբաթականում եմ , հեմոգլոբինս 102 է, նշանակել են сорбифера: Արժի՞ խմել:

Պատասխան: Դա բավականին լավ պրեպարատ է և եթե 102 է, ապա իհարկե արժի:

Անուն: Դայան
Հարց: Ինձ մոտ առանց դեղորայքի ձվազատում տեղի չի ունենում: Ուզում եմ արհեստական բեղմնավորում անել: Կստացվի՞: Եթե այո, ապա ինչպե՞ս
Պատասխան: Եթե խնդիրը միայն ձվարանների  մեջ է, արտամարմնային բեղմնավորում իհարկե պետք չի կատարել: Այն ունի իր բնորոշ ցուցումները:

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանի պատասխանները «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հերթական խմբաքանակին:

Անուն: Լիլիթ
Հարց: Հղիության 27 շաբաթականում եմ , հեմոգլոբինս 102 է, նշանակել են сорбифера: Արժի՞ խմել:

Պատասխան: Դա բավականին լավ պրեպարատ է և եթե 102 է, ապա իհարկե արժի:

Անուն: Դայան
Հարց: Ինձ մոտ առանց դեղորայքի ձվազատում տեղի չի ունենում: Ուզում եմ արհեստական բեղմնավորում անել: Կստացվի՞: Եթե այո, ապա ինչպե՞ս
Պատասխան: Եթե խնդիրը միայն ձվարանների  մեջ է, արտամարմնային բեղմնավորում իհարկե պետք չի կատարել: Այն ունի իր բնորոշ ցուցումները:

Շատ ցանկալի է և պարտադիր է կոնսուլտացիա անցնել, որտեղ կստանաք ավելի լիարժեք պատասխաններ: Խնդրում եմ նախապես զանգահարեք 099 725239 հեռախոսահամարին և ես կկարողանամ ավելի ինդիվիդուալ մոտեցում ցույց տալ Ձեր հարցին:

 

Դայան
Հարց: Ոնց հասկացա պարբերական հիվանդությունները պատճառ չի, այլ խոչընդոտ է, որը կարելի է լուծել: Ճիշտ եմ հասկացել? Ես ցանկանում եմ արտամարմնային  բեղմնավորում անել, բայց անհանգստանում եմ , որովհետև չեմ խմում այդ հիվանդության դեղը, քանի որ չունեմ ոչ մի ցավեր և ես ոչ մի նման բան չեմ զգում: Հիմա ես ի՞նչ անեմ, օգտագործեմ այդ դեղը մինչև ԷԽՈ անելը: Կասեք նաև ի՞նչ արժի ԷԽՈ-ն

Պատասխան: Արտամարմնային բեղմնավորումն  ունի իր ցուցումները ,և միայն պարբերական հիվանդության հիվանդությունը ցուցում չէ ԷԽՈ-ի համար:

Անուն: Անուշ
Հարց: Ծննդաբերության ժամանակ ես ունեցել եմ բազմաթիվ կտրվածքներ և բավականին երկար ՝ 2 ամիս ապաքինվում էի, քանի որ հետծննդյան շրջանում ունեցել եմ կարերի պատռվածք: Այժմ երեք ամիս և մի շաբաթ է անցել ծննդաբերությունից, բայց սեռական ակտի ժամանակ ունենում եմ ցավեր հեշտոցի հատվածում: Հնարավոր է արդյոք, որ դա այդ կտրվածքների և պատռվածքների սպիների հետևանք լինի, թե՞ այլ խնդիր ունեմ: Որովայնի հատվածում չունեմ ցավեր (կանացի ներքին օրգանների շնջանում)


Պատասխան: Իհարկե, ցավը կարող է լինել սպիներից , բայց ամեն պարագայում խորհուրդ եմ տալիս դիմել գինեկոլոգի, որպեսզի բացառվեն ցավի մնացած բոլոր հնարավոր պատճառները:

Օվսաննա

Հարց: 1 տարի և 3 ամիս է ամուսնացած եմ : Այդ ամբողջ ընթացքում ցանկանում ենք բնական եղանակով հղիանալ, սակայն չի ստացվում: Ցիկլս նորմալ է՝ 27 օրը մեկ: Միայն երկու ամսում ուշացում ունեցա 4 օր: Հնարավոր է արդյո՞ք որ խնդիր ունեմ և դիմեմ բժշկի:

Պատասխան: Անպտղություն է համարվում մեկ տարվա ընթացքում ռեգուլյար սեռական հարաբերությունների արդյունքունմ հղիության բացակայությունը, այնպես որ ես Ձեզ կոչ եմ անում ավելի զգոն լինել և գիտակցել, որ ժամանակն է դիմել գինեկոլոգ-ռեպրոկտուլոգի, որ հենց զբաղվում է անպտղության հարցերով:

Անուն: Աննա
Հարց: Խնդրում եմ նշեք այն հորմոնները, որոնք ազդում են չհղիանալուն:
Պատասխան: Քանի որ կնոջ ամբողջ հորմոնային համակարգը փոխկապակցված է, սխալ է առանձնացնել որոշ հորմոններ: Պետք է կոմլպեքս հետազոտություն կատարել՝ հաշվի առնելով կնոջ անեմնեստիկ տվյալները:

Անուն: Վիկա
Հարց: 5 շաբաթական հղի եմ և մի շաբաթ է նկատել եմ սպիտակ կաթնային արտադրություն հեշտոցից: Ինչի՞ ախտանիշ դա կարող է լինել:
Պատասխան: Սովորաբար դա լինում է հեշտոցի սնկային ախտահարման ժամանակ, որը հաճախ է հանդիպում   հղիության ընթացքում: Շատ ավելի ճիշտ կլինի հեշտոցից քսուկ հանձնել, որտեղ ավելի ստույգ կերևա` ինչն է պատճառը:

Անուն: Ալլա
Հարց: Ինչպե՞ս իմանամ իմ հղիության հավանական օրերը:
Պատասխան: Գոյություն ունեն օվուլյացիայի թեստեր, որոնց միջոցով կարող եք մոտավորապես իմանալ Ձեր օվուլյացիայի օրերը, որոնք էլ հենց հղիանալու համար ամենաբարենպաստ օրերն են

Տաթև
Հարց:Ես մտավախություն ունեմ, որ երբ հղիանամ, նորից Citomegalovirusi տիտրերը կբարձրանա և նորից կկորցնեմ փոքրիկիս: Հնարավո՞ր է նման բան: Մտավախությունս շատ է սիրելի բժիշկ:.
Պատասխան: Եթե արդեն բուժում ստացել եք այդ վիրուսի դեմ, ապա վախենալու բան չունեք: Ավելի լավ է հետազոտվեք վիժման այլ պատճառներ հայտնաբերելու ուղղությամբ, դրանք բավականին շատ են:

Անուն: Անահիտ
Հարց: Ես ունեի անգանդի միոմա, որը հեռացվել է, սակայն արգանդս չի հեռացվել: Ի՞նչ եք կարծում , ես կարող եմ հղիանալ:
Պատասխան: Միանշանակ չի կարելի պատասխանել այդ հարցին առանց տեսնելու Ձեր արգանդը, շատ կարևոր է իմանալ արգանդի լորձաթաղանթի վիճակը, որից կախված է հղիանալու հավանականությունը:

Անուն: Մերի
Հարց: Ես 19 տարեկան եմ, ամուսինս՝ 24: Երկու տարի է ամուսնացած ենք: Ամուսինս ունի երակի լայնացում: Ես կցանկանայի իմանալ թե ինչպես է կատարվում արտամարմնային բողմնավորումը և  ի՞նչ արժի:
Պատասխան: Սկզբից պետք է հանձնել սերմի անալիզ, որովհետև այդ դեպքում միշտ չէ, որ սերմի անալիզը վատ արդյունք է տալիս :

Անուն: Աշխեն
Հարց: 1 տարի 3 ամիս է ամուսնացած եմ, բացի չեմ հղիանում և այդ ընթացքում չեմ հասել օրգազմի ոչ մի անգամ: Կարո՞ղ է դա անպտղության պատճառ հանդիսանալ:
Պատասխան: Ոչ, չի կարող:

Անաիս
Հարց: Նորմալ է արդյո՞ք ծննդկանի ախորժակի անփոփոխ լինելը:
Պատասխան: Այո, կարող է նաև այդպես լինել:

Ալինա
Հարց: 1 շաբաթ է, որ պարզել եմ հղի եմ , բայց դաշտանային ցիկլս նորից սկսվեց: Արդյո՞ք դա նորմալ է:
Պատասխան: Հրարավոր է հղիության ժամանակ արյան արտադրություն լինի, բայց անպայման պետք է բժշի հսկողության տակ լինել:

Միլնենա
Եթե ձվարանները հեռացված են, բայց երբեմն արյուն է տեսնում՝ 2-3 ամիսը մեկ,  հղիանալու հավանակությունը շա՞տ քիչ է:  
Պատասխան: Եթե երկու ձվարաններն էլ հեռացված են, ապա հղիանալու հնարավորություն չկա:

Անուն: Նունա
Հարց: Ամուսինս խմում է  Lamictal և այլ 2 տեսակի հանգստացողներ, որոնք օգտագործում են հիմնականում էպիլեպսիայով հիվանդները: Նրա մոտ  էպիլեպսիա չէ, սակայն մեծ ստրեսի պատճառով նրան նշանակել են այդ դեղերը: Ինձ հետաքրքրում է արդյոք դա կխանգարի իմ հղիանալուն կամ կունենա որևէ հետևանք պտղիս վրամ եթե ես հղիանամ:
Պատասխան: Սկզբից անհրաժեշտ է հանձնել սերմի անալիզ:

Անուն: Լ.Ա.
Հարց: Նոյեմբերի 22-ին ծննդաբերել եմ առանց բարդությունների ,իմ ուժերով հունվարի 22 ին սկսվել է դաշտանս և տևել է 5 օր: Դրանից հետո դաշտան չեմ տեսել , հղիության թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Խնդրում եմ պատասխանել հնարավո՞ր է հղի լինեմ:
Պատասխան: Հնարավոր է, որ թեստը ցույց չտա հղիությունը: Ցանկալի է արյան անալիզի միջոցով բացառել հղիությունը:

Անուն: Անի
Հարց: 1 տարի 5 ամիս ամուսնացած եմ , բայց դեռ հղի չեմ : Ստացել եմ տարբեր բուժումներ՝ բորբոքումերի, citoegalovirsi դեմ և կրկին ոչ մի արդյունք: Ես լաբորոսկոպիկ վիրահատված եմ՝ կույրաղիք:  Հնարավոր է արդյոք դնանից կպումներ ունենամ , որն էլ նպաստի չհղիանալուն:

Պատասխան: Իհարկե հնարավոր է: Բացի դրանից գոյություն ունեն  անպտղության այլ պատճառներ, որոնց համար պետք է հետազոտվել, ցանկալի է ռեպրեկտուլոգի մոտ:

Անուն: Աշխեն
Հարց: Ես ամուսանացած եմ 1 տարուց ավել, բայց դեռ հղի չեմ: Այդ ընթացքում ընդհամենը 2-3 անգամ եմ օրգազմի հասել: Կարող է դա չհղիանալու պատճառ լինի:
Պատասխան: Ոչ, չի կարող:

Մանյա
Հարց: Ես ունեմ 5 տարեկան աղջիկ: 1.3 տարի առաջ հղիացել եմ , բայց 7 ամսականում վիժել եմ: Բուժումից հետո արդյունքը 2755 է: Ես արդեն 2 շաբաթական հղի եմ : Արդյոք կարելի է այդ արդյունքով հղիություն տանել:
Պատասխան: Հարցը թերի է:

Աննա
Հարց: 8 տարի է ամուսնացած եմ, ունեմ 5 տարեկան մեկ աղջիկ, երկրորդ երեխա չեմ կարողանում ունենալ: Խնդրում եմ ասեք, հնարավոր է միզապարկի և երիկամի բորբոքումը խանգարկ հղիանալուն:
Պատասխան: Ոչ , դա անպտղության պատճառ չի կարող դառնալ:

Անուն: Աննա
Հարց: Ամուսնուս սպերմատոզոիդները շարունակ  5% է: Նշանակել են Androdoz պրեպարատը: Ասացեք խնդրեմ, միայն այդ պրեպարատը հնարավոր է բարձրացնի սպերմաների որկական և քանականան հարաբերությունը: Հնարավոր է, որ դրանով պայմանավորված լինի սեռական ցանկությունների հազվադեպությունը:
Պատասխան: Դա կապված չէ սեռական ցանկության հետ, իսկ դեղերը ունեն ինդիվիդուալ ազդեցություն:

Անուն: Վանուհի
Հարց: Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, վերջին դաշտանը եղել է հունվարի 19-ին, սեռական հարաբերությունը հունվարի 30- փետրվարի 3 ընկած ժամանակահատվածում: Դրանից առաջ մոտ 2 ամիս չեմ հարաբերվել: Մարտի 1-ին էխո արեցին և ասացին հղի եմ, 7-8 շաբաթական: Այդ ինչպես են հաշվում, և եթե իսկապես 7-8 շաբաթական հղիություն է, մոտավոր հաշվարկով, ե՞րբ կլինի ծննդաբերությունը:
Պատասխան: Ծննդաբերությունը սպասվում  է հոկտեմբերի 15-30, իսկ հաշվարկը սկսվում է վերջին դաշտանի առաջին օրվանից:

Ռուզան
Հարց: xlamidya վիրուսը կարող է ազդել սերմերի տոկոսի վրա:
Պատասխան: Կարող է:

Անգելինա
Հարց: Ես 20 տարեկան եմ, կես տարի է ամուսնացած եմ : Այցելել եմ գինեկոլոգի և պարզվեց, որ իմ մոտ ամեն ինչ նորմալ է և ժամանակ է անհրաժեշտ հղիանալու համար: Ինձ մի հարց է անհանգստացնում : Հարաբերության ժամանակ գրգռված եմ լինում, հեղուկը դուրս չի թափվում, սակայն ամեն առավոտ միզելու ժամանակ նկատում եմ սեմնահեղուկ, չգիտեմ սպիտակ հեղուկ է, թե սեմնահեղուկ: Ինչո՞ւ է այդպես: Հնարավոր է, որ սեմնահեղուկը իմ օրգանիզմը չի ընդունում, թե դա հնարավոր չէ: Հնարավոր է , որ սեմնահեղուկը հարաբերության ժամանակ չթափվի , առավոտյան թափվի:
Պատասխան: Ոչ, սեմնաբջիջները մինչև առավոտ արդեն անցնում են արգանդի մեջ: Մի անհանգստացեք:

Լիա

Հարց: Հնարավոր է հղիություն, եթե սեռական ակտին հաջորդող ամիսը ունեցել եմ դաշտան, իսկ այս ամիս ուշանում է:

Պատասխան: Այո, հնարավոր է: