Գինեկոլոգի պատասխանը «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին -4

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանի պատասխանները  ընթերցողների հարցերի 4-րդ խմբաքանակին:

Անժելա

Տարիք: 20

Հարց: Կարո՞ղ է արդյոք հորմոնային խանգարումները բերել  չբերության: Ի՞սկ ձվարանների սառելը:

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանի պատասխանները  ընթերցողների հարցերի 4-րդ խմբաքանակին:

Անժելա

Տարիք: 20

Հարց: Կարո՞ղ է արդյոք հորմոնային խանգարումները բերել  չբերության: Ի՞սկ ձվարանների սառելը:

Պատասխան: Իհարկե այո, հորմոնային խանգարումները կարող են բերել անպտղության: Իսկ ձվարանների շրջանում սառը պայմաններում կարող է զարգանալ որոշակի բորբոքային պրոցես, որն էլ իր հերթին առաջացնելով կպումներ փոքր կոնքի շրջանում, կարող է հանգեցնել անպտղության:

 

Անի

Տարիք: 22

Հարց: 2 ամիս է ամուսնացած եմ և չեմ հղիանում: Առաջին ամսում ինձ մոտ ցիստիդ հայտնաբերվեց, հնարավոր է դա չհղիանալու պատճառ լինի:  Ի՞նչ բարդություն կարող է առաջանալ ցիստիդից. այն տևել է 2 շաբաթ:

Պատասխան: Ոչ, միայն ցիստիդից անպտղություն չի առաջանում: Խորհուրդ կտամ դեռ չանհանգստանալ չհղիանալու համար: Մինչև մեկ տարի չհղիանալը չի համարվում անպտղություն:

Լիանա

Հարց: Խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք: Հղիությունս 27 շաբաթական է: Արյանս խումբը առաջին է , ռեզուսը բացասական: Ամուսնուս արյան խումբը առաջին է , ռեզուսը ` դրական: Ապրում եմ Սանկտ-Պետերբուրգում :Բժշկուհիս առաջարկում է հակամարմինների դեմ շիճուկը սրսկվել և հղիության 28-րդ շաբաթում և ծննդաբերությունից հետո: Սակայն նշում է, որ հակամարմինների ռիսկը ցածր է, քանի որ առաջին հղիությունս է: Եվ սրսկվելու ընտրությունը թողել է ինձ , քանի որ դա թանկ հաճույք է: Ես լսել եմ,  որ Հայաստանում դա արվում է միայն ծննդաբերությունից հետո , որպեսզի հաջորդ հղիությունը նորմալ ընթանա: Խնդրում եմ,  ասեք ինչպես վարվեմ: Սրսկվե՞մ այդ շիճուկը,  թե՞  թողնեմ ծննդաբերությունից հետո: Նախապես շնորհակալություն :

Պատասխան: Խորհուրդ կտամ առաջնորդվեք Ձեր բժշկուհու ասելով, ամեն դեպքում ներարկելը սխալ չի լինի:

Շուշան

Տարիք: 21

Հարց: Ամուսնացած եմ արդեն  6 ամիս և  դեռ չեմ հղիացել: Դիմել եմ  գինեկոլոգի սունկի առկայության պատճառով և բուժվել եմ: Ամուսնուս մոտ էլ խնդիրներ կային, նա էլ բուժվեց: Խնդրում եմ ասեք, հնարավոր է արդյոք, որ դեղերի պատճառով չեմ հղիանում:

Պատասխան: Եթե  նկատի ունեք հակասնկային դեղերը, ապա ոչ` դրանք չեն  բերում անպտղության:

Հռիփսիմե

Հարց: Ես երկու աղջիկ ունեմ, հիմա ուզում եմ տղա ունենալ,  չի ստացվում, ունեմ միոմա: Ինձ հետաքրքրում է՝ ազդո՞ւմ է միոմայի մեծանալը հղիության վրա և ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հղանամ:

Պատասխան: Սովորաբար հղիանալու համար նշանակություն ունի, թե միոմազոտ հանգույցը արգանդի պատի որ շերտում է տեղակայված և ինչ չափերի է:

Ամալյա

Հարց: Ես 3 անգամ վիժել եմ: 1-ին հղությունը 2.5 էր, բժիշկն ասաց, որ երեխան աճ չունի: Դեղ նշանակեցին տնային պայմաններում վիժեցի: Անցավ 2 ամիս, նորից հղիացա: 4.5 շաբաթականում  նորմալ էր , սակայն կրկին վիժեցի: Անալիզներիս պատասխանը այն էր, որ արյունս պինդ է և երեխային արյուն չի գանցել: Ասացին, որ եթե էլի հղանամ, ապա ամբողջ հղիության ընթացքում՝ 9 ամիս, պետք է դեղ սրսկվեմ, որպեսզի արյունս ջրիկանա և երեխային սնուցում գնա: Անցավ 6 ամիս և ես նորից հղացա, ինչպես ասել էին ամեն օր սրսկվում էի և ամեն ինչ նորմալ առաջ էր գնում, բոլոր անալիզները նորմալ էին: Հղիությունս հասցրեցի 6 ամիս և պատահական ցավեր ունեցա, շտապ հասանք հիվանդանոց, ասացին, որ նորից վիժում է: Արգանդի վզիկն էր բացվել, չկարողացան ցավերս կանգնեցնեին, բայց չէ որ 2-րդ հղիությանս ժամանակ ասել էին, որ պատճառը պինդ արյունս է, հիմա էլ ասում են, որ էլի հղիանամ արգանդիս վզիկը կարելու են: Ես մի բան չեմ հասկանում՝ 6 ամիս դեղերն է՞ին փորձում վրաս, որ տեսնեն թե ինչ արդյունք կտա:  Ըստ Ձեզ, հղի կինը ամեն օր կարո՞ղ է  սրսկվել :  Չէ որ դեղը գնում է իմ մաշկի մեջ և ինձնից էլ երեխային : Արդյո՞ք դեղի չի ազդում երեխայի վրա:

Վերջին վիժումս եղել է 02/01/2012-ին: Արդեն անցել է 1 տարի և չեմ հղիանում: Խանգարված է դաշտանս: 31-41 օր հետ է ընկնում: Ասեք խնդրում եմ, թե ինչն է պատճառը և ինչ խորհուրդ կտաք?

Պատասխան: Ինչ վերաբերում է ամեն օր սրսկվելուն, ապա դա միանշանակ նորմալ է և պտղի վրա սովորաբար ազդեցություն չի ունենում: Իսկ մինչ նորից հղիանալը  խորհուրդ կտամ ավելի խորը հետազոտվել  մասնագիտացված կլինիկայում:

Հասմիկ

Հարց: Ես 7 ամիս առաջ ծննդաբերել եմ և ունեմ արտադրութփյուն և ահավոր քոր: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Անպայման պետք է հանձնել անալիզներ, որից հետո կնշանակվի համապատասխան բուժում:

Անանուն

Հարց: Ես հիվանդացել եմ փետրվարի 15-ին և հարաբերություններ եմ ունեցել մարտի 5-ին, սակայն այդ ժամանակ ինձ մոտ չկար արգանդի վզիկի արտադրություն: Հնարավո՞ր է,  որ հղիանամ կամ իմ օվուլացիայի օրերն է:  Ասեմ նաև, որ դաշտան տեսնում եմ ամեն 40 օրը մեկ, սակայն նախորդ ամիս դաշտանի ժամանակահատվածը 50 օր էր:

Պատասխան: Հղիություն կարող է լինել, որը կարելի է պարզել կամ թեստի միջոցով  կամ արյալ անալիզի միջոցով(bHG):

Նարե

Հարց: 5 ամիս է ինչ ամուսանացած եմ, առաջին  երկու ամիսները պաշտպանվում էինք, իսկ հիմա արդեն ուզում ենք երեխա ունենալ, բայց բժշկի չեմ գնացել: Ի՞նչ եք կարծում ,պետք է որ ես արդեն անհանգստանամ:  Իսկ հնարավոր է , որ խնդիրներ լինի, առանց ինչ որ նշանների՝ ցավ կամ նման խնդիրներ:

Պատասխան: Առանց կլինիկական ախտանիշների իհարկե կարող են լինել որոշակի խնդիրներ, բայց եթե Դուք 35 տարեկան դեռ չկաք, ապա կարող եք դեռ չանհանգստանալ:  35-40 տարեկան կանայք արդեն 6 ամիս չհղիանալուց հետո ն պետք է դինեն ռեպրոդուկտուոլոգի:

Էլիզա

Հարց: Հնարավո՞ր է հղիանալ, եթե սպերման միայն հեշտոցի սկզբնամասում է դիպչել ՝ կույս լինելու պարագայում: Իսկ հեշտոցի լվացումը կօգնի՞ չհղիանալ, թե ընդհակառակը կնպաստի սպերմատոզոիդների  կուսաթաղանթի ներս հրվելուն:

Պատասխան: Երկու դեպքում էլ հնարավոր է հղիանալ, բայց հավանականությունը շատ ցածր է:

Լիլիթ

Հարց: Ես 4 շաբաթ է,  ծննդաբերել եմ, սկբում առատ արյունային արտադրություն ունեի, իսկ հիմա համարյա թե չկա , շատ քիչ է: Հարցս հետևյալն է՝ արտադրության լրիվ մաքրման դեպքում կարո՞ղ եմ սեռական հարաբերություններ ունենալ:

Պատասխան: Հարաբերություն կարող եք ունենալ, բայց ցանկալի է պահպանակով , որովհետև եթե նույնիսկ կերակրում եք կրծքով, հնարավոր է հղիանաք:

Սրբուհի

Հարց: Ես ուզում եմ հղիանալ, բայց չի ստացվում: Այցելել եմ գինեկոլոգի,  ասել է, որ ամեն ինչ նորմալ է: Ի՞նչ խորհուրդ կտաք անել, որ շուտ հղիանամ:

Պատասխան: Իսկ Ձեր ամուսինը հետազոտվե՞լ է:

Ռուզան

Հարց: Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ մի հարցին, ընկերուհիս առաջին երեխան ունենալուց հետո , երեխայից ազատվել է ձեր նշած հաբերով , արգանդի մեջ 6 հատ տեղադրելով, 1 ամիս առաջ նա հղի էր, բայց այս անգամ ուզում էր երեխային լույս ա՛խարհ բերել, բայց նրա մոտ վիժում է եղել, միթե դա դեղերի ազդեցությամբ է եղել: Խնդրում եմ , որքան հնարավոր է շուտ պատասխանեք, նախապես շնորհակալություն:

Պատասխան: Ձեր ընկերուհին կարող է չանհանգստանալ: Դեղերի ազդեցությունն  անցնում է ընդունումից մի քանի ժամ հետո և ոչ մի դեպքում չէր կարող պատճառ հանդիսանալ վիժման համար: Պետք է դիմել ռեպրոդուկտոուլոգի, որպեսզի պարզվի վիժման պատճառը, քանի որ դա կարող է կրկնվել:

Անի

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժշկուհի: Ունեմ 4 ամս.երեխա, կերակրում եմ միայն կրծքի կաթով: Հղիության նշաններ կան մոտս, մինչև հաստատվելը  կարո՞ղ եմ փոքրիկիս կրծքով կերակրել: Լսել եմ, որ հղի մոր կաթը վտանգավոր է: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Նախ և առաջ պետք է հաստատել հղիությունը գոնե թեստի միջոցով և նոր որոշե՝  փոքրիկին կտրել կրծքի կաթից, թե ոչ: Իսկ հղիների կաթը ոչ թե վտանգավոր է, այլ կորցնում է իր որակը: Կարելի է անցնել արհեստական կերի, 4 ամսին  էլ քիչ չէ կրծքով կերակրելու համար:

Սաթենիկ

Հարց: Բարև Ձեզ: Վերջին դաշտանս եղել է փետր.6-ին, և ամեն ամիս հիմնականում նույն օրն է սկսվում: Հղիության թեստեր դնում եմ, սակայն բացասական է ցույց տալիս: Հնարավո՞ր է, որ հղի եմ: Կրծքագեղձերում ցավ, ուռչածություն, սրտխառնոց չունեմ, միայն զգում եմ հաճախամիզություն և քնելու ցանկություն: Կասեք ինչքա՞ն պետք է լինի պտղի չափը, որպեսզի թեստը ցույց տա: Շնորհակալ եմ:

Պատասխան: Հղիության թեստը պիտի դրական լինի  արդեն դաշտանի ուշացման առաջին օրը: Եթե Ձեր թեստը բացասական է, ապա հավանական է, որ հղիություն չկա: Հնարավոր է պարզապես դաշտանային ցիկլի խանգարում, բայց կարելի է նաև արյան անալիզի միջոցով հաստատ իմանալ՝ հղիություն կա, թե չէ:

 

Պատասխանների նախորդ մասը տես այստեղ.

Գինեկոլոգի պատասխանը «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-3

Գինեկոլոգի պատասխանը «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-2

Գինեկոլոգի պատասխանը «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-1