Հոգեբանի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-4

Հարց/Պատասխան

Հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 4-րդ խմբաքանակին:

Հարց- Լիլիթ

Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Ես 20 տարեկան եմ, բալիկս դեռ 2 ամսական չկա: Ուզում եմ` օգնեք ինձ Ձեր խորհրդով: Երբ սկեսուրս մոտենում է երեխայիս, օրորում, խաղացնում, ես շատ եմ խանդում, այդ ամենն ինձ դուր չի գալիս: Ու զգում եմ, որ այդ ժամանակ չարանում եմ նրա հանդեպ: Ինչպե՞ս այդ ամենից ձերբազատվեմ: Շնորհակալություն

Պատասխան

Առաջին երեխայի ժամանակ մայրիկներն իրենց առավել անվստահ են զգում: Սկեսուրները և շրջապատի մեծահասակները, բնականաբար, առավել

Հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 4-րդ խմբաքանակին:

Հարց- Լիլիթ

Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Ես 20 տարեկան եմ, բալիկս դեռ 2 ամսական չկա: Ուզում եմ` օգնեք ինձ Ձեր խորհրդով: Երբ սկեսուրս մոտենում է երեխայիս, օրորում, խաղացնում, ես շատ եմ խանդում, այդ ամենն ինձ դուր չի գալիս: Ու զգում եմ, որ այդ ժամանակ չարանում եմ նրա հանդեպ: Ինչպե՞ս այդ ամենից ձերբազատվեմ: Շնորհակալություն

Պատասխան

Առաջին երեխայի ժամանակ մայրիկներն իրենց առավել անվստահ են զգում: Սկեսուրները և շրջապատի մեծահասակները, բնականաբար, առավել

փորձառու են և ինքնավստահ: Այդ ինքնավստահությունը կարող է ազդել ձեր վրա, մինչդեռ, հնարավոր է, դուք չզգաք դա:  Երեխաներն էլ առավել խաղաղ ու հանգիստ են լինում վստահ և ուժեղ մարդկանց գրկում: Գուցե այդ զգացողությունն է ստիպում ձեզ խանդ ապրել:  Բնականաբար, ձեզ շրջապատող մեծահասկաները և փորձառու կանայք պիտի օգնեն ձեզ առավել վստահ լինել, նկատել ձեր ուժեղ կողմերն ու նորանոր ձեռքբերումները մայրության ընթացքում:  Եթե այդպես չէ, ապա դուք ինքներդ պետք է անընդհատ խրախուսեք ձեզ, սնեք ձեր ներքին վստահությունը որպես մայրիկ:

 

Հարց- Էմկա

Բարև Ձեզ, իմ աղջիկը 4 տարեկան է, իմ կարծիքով` նա ունի շատ ճկուն ուղեղ, ամեն ինչ շատ շուտ է ընկալում: Միայն գույների հարցում շատ եմ նեղվում, չեմ կարողանում սովորեցնել: Խնդրում եմ` պատասխանեք` ինչպե՞ս վարվել երեխայի հետ, ինչ մեթոդներ օգտագործել: Նախապես շնորհակալություն.

Պատասխան

Այդ տարիքում առավել ճիշտ է, որ երեխան մանկապարտեզ հաճախի: Պարտեզում երեխաները ձեռք են բերում իրենց հետագա զարգացման համար անհրաժեշտ, շատ կարևոր հմտություններ: Նրանք սովորում են շփվել հասակակիցների հետ, զարգացնում են հրահանգով աշխատելու հմտություններ, ընկերների հետ միասին ավելի մեծ խանդավառությամբ են սովորում ամեն բան: Գուցե նա ուղղակի հետաքրքրված չէ այդ պահին ձեր առաջարկած բաները հիշելով: Պարտեզում այդ խնդիրը սովորաբար չի լինում, երեխաները հետաքրքրված են հաճախում և մասնակցում բոլոր խմբային պարապմունքներին:

Հարց- Մարի

Աղջիկս շատ կամակոր է: Երբ իր ասածը չի լինում, ներվայնանում է: Մի քիչ առողջական խնդիր ունի ու դա օգտագործում է: Ինչպե՞ս վարվել:

Պատասխան

Պետք է տարբերել, որ պահին է երեխան իսկապես վատ զգում իրեն, իսկ որ պահին կամակորություն է անում: Որպեսզի երեխան չշահարկի իր առողջական խնդիրը, պետք է դուք ավելորդ անգամ չհիշեցնեք և ավելորդ հոգատարություն չդրսևորեք այն պահերին, երբ դրա կարիքը չկա: Կամակորության դեմ պետք է հաստատակամությամբ պայքարել: Երբեք ու ոչինչ մի արեք երեխայի կամակորության արդյունքում:

Հարց- Անի

Բարեւ Ձեզ: Իմ տղան 1 տարեկան, 10 ամսական է: Ինչքան ցանկանում եմ նրան սովորեցնել օգտվել գիշերանոթից, չի ստացվում: Նա կտրականապես հրաժարվում է: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան

Կայքում տեղադրված են մի շարք հոդվածներ, այդ թվում`  «Ինչպես երեխային կտրել տակդիրից. հոգեբանի խորհուրդները» վերնագրով, որտեղ կարող եք գտնել մի շարք խորհուրդներ այդ խնդրի լուծման համար:

Հարց- Սիրանույշ

Բարև Ձեզ, չնայած հարցս այնքան էլ հոգեբանական չէ, բայց հույս ունեմ, որ կկարողանաք խորհուրդ տալ: Բալիկս 1 տարեկան 5 ամսական է, սակայն ինքնուրույն դեռ չի քայլում, միայն մի երկու քայլ է անում անվստահ: Ինչ կարող եմ անել` օգնելու նրան: Շնորհակալություն

Պատասխան

Եթե այդ տարիքում երեխան չի քայլում կամ զգույշ է և ընդամենը մի քանի քայլ է անում, սակայն նա հետաքրքրված է  իրեն շրջապատող աշխարհով, ժպտերես և շփվող է, արձագանքում է, երբ խոսում եք իր հետ, խոսում է, ապա անհանգստանալու կարիք չկա: Եթե նկատում եք, որ երեխան չի ուզում քայլել, անտարբեր է շրջապատի հանդեպ, տխուր է, շատ պասիվ, ապա անպայման դիմեք մանկաբույժի:

Հարց- Լուսինե

Բարև ձեզ, իմ փոքրիկը 5 ամսական է: Երբ քնացնում եմ, աչքերը թաշկինակով ծածկում եմ, այլապես չի քնում, նաև օրօրում եմ: Ամռանը շոգ կլինի, կքրտնի: Ինչպե՞ս ազատվել այդ սովորությունից:

Պատասխան

Երեխայի մոտ սովորություն եք ձևավորվել, որից կարելի է ազատվել այնպես, ինչպես ձևավորել եք դա` աստիճանաբար: Սկզբում հանեք թաշկինակը այն ժամանակ, երբ նա քնած է, ապա զգուշորեն հանեք այն ժամանակ, երբ արդեն քուն է մտնում, և այսպես աստիճանաբար թաշկինակը հանելու պահը մոտեցրեք երեխայի քնելու պահին: Լույսը անջատեք այդ ընթացքում:

Հարց- Լիլիթ

Իմ փոքրիկն արդեն  4 տարեկան է, ամեն ինչ շատ լավ էր, նա հրաժարվել էր տակդիրից եւ անգամ գիշերն էլ էր չոր մնում, բայց թե ինչ պատահեց, չհասկացա, սկսեց գիշերները տակը թրջել ու հիմա շատ դժվար է  նրան համոզել կամ կաշառել, որ գիշերը չթրջի տակը: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպես վարվեմ եւ ինչի՞ց էր, որ սկսեց նորից տակն անել:

Պատասխան

Նախ անհրաժեշտ է դիմել մանկաբույժի` բացառելու համար առողջական խնդիրները: Եթե պարզվի, որ որևէ առողջական խնդիր չկա երեխայի մոտ, ապա պետք է դիմել հոգեբանի: Հոգեբանական որոշակի խնդիրներ կարող են երեխայի մոտ գիշերամիզության պատճառ դառնալ: Տվյալ դեպքում ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, դժվար է ասել:

Հարց- Հասմիկ

Բարեւ ձեզ, հարգելի հոգեբան: Իմ փոքրիկը 5 ամսական է, ուտում է արհեստական կաթ և այժմ սկսել ենք նաև այլ ճաշեր տալ գդալով: Նա սկսում է հրաժարվել շշից: Ի՞նչ խորհուրդ կտաք: Ինչպես՞ վարվեմ:

Պատասխան

Այս հարցով պետք է դիմել մանկաբույժին: Սակայն իմ կարծիքն է, որ կարող եք տալ գդալով, կամ մանկական հատուկ բաժակով: Պարտադիր չէ, որ երեխան ամեն բան խմի շշից և ծծակով:

Հարց- Անի

Բարեւ Ձեզ, ես ու ամուսինս աշխատում ենք, երեխայիս տանը տատիկն է նայում: Արդեն բավական ժամանակ է` փորձում եմ ձեր ասածի պես չփախչել աշխատանքի գնալուց, բայց չի ստացվում: Բացատրում եմ, օգուտ չի տալիս, լացում է, տրամադրությունը գցում է, նվնվում է:  Բայց այլ կերպ  հնարավոր չէ: Երբ դրսի հագուստով մեզ տեսնում է, նախ` անընդհատ հետեւում է, որ տանից դուրս չգանք եւ հետո` ավելի ծանր է տանում, քան փախուստի ժամանակ: Ինչպե՞ս վարվել: Շնորհակալություն

Պատասխան

Չեմ հիշում, որ պատասխանել եմ նման հարցի, սակայն եթե ձեր երեխան մինչև 3 տարեկան է, ապա նորմալ է, որ դժվար է բաժանվում ծնողներից: Նամակում նշված չէ, թե ինչպես է արձագանքել երեխան ձեր փախուստին: Դժվար է ասել` ինչպես անեք, որ երեխան հեշտ տանի ձեր բացակայությունը: Երեխան ուշադրության կարիք ունի, ձեր նամակից չի երևում, թե ինչպես եք դուք վերաբերում երեխային օրվա ընթացքում և որքան է նա ձեզ հետ ժամանակ անցկացնում, ինչպես եք նրանով զբաղվում: Դա շատ կարևոր է տվյալ դեպքում:

Հարց

Ի՞նչ անել, որ սեռական կյանքը լավ լինի

Պատասխան

Սեռական կյանքի հոգեհիգիենան պահանջում է լինել անկեղծ և ազնիվ այս հարաբերություններում, անել այն, ինչ ցանկանում եք, ազատվել ամոթի և սահմանափակումների բեռից: Սեռական կյանքը բարելավելու համար հարկավոր է սիրել և հոգատար լինել կյանքի այդ մասի նկատմամբ: Դա ենթադրում է հետևել և´ սեփական, և´ զուգընկերոջ ցանկություններին: Եթե նկատում եք, որ հարաբերությունները փոխվել են դեպի վատը, կամ առհասարակ դժվարանում եք հաճույք ստանալ կյանքի այս հատվածից, դիմեք մասնագետներին` սեքսոպաթոլոգի և հոգեբանի օգնությանը:

Հարց - Անահիտ

Տղաս շուտով կդառնա 5 տարեկան: Վերջին մեկ ամսում նրա մոտ նկատել եմ մատները ծծելու սովորություն: Չգիտեմ, թե դա ինչ է նշանակում: Ոչ մի ձևով չեմ կարողանում համոզել, որ չանի: Եթե ստիպում եմ չծծել մատները, ուրիշ բան է տանում բերանը: Խնդրում եմ խորհուրդ տալ, ինչպե՞ս վարվեմ:

Պատասխան

Մի ստիպեք չծծել, աշխատեք հատուկ ուշադրություն չդարձնել: Մատը ծծելը տագնապայնության նշան է: Փորձեք հասկանալ` ինչ է եղել վերջերս երեխայի կյանքում: Գուցե որևէ հոգեցունց իրողություն, կամ դուք եք հիմա շատ լարված, կամ վախեցել է ինչ-որ բանից, մանկապարտեզում խիստ զայրացել են վրան և այլն: Պետք է հասկանալ պատճառը և աշխատել նվազեցնել երեխայի տագնապը: Այս փուլում մի քիչ հանգիստ թողեք նրան, շատ պահանջներ մի դրեք նրա առջեւ, խիստ մի եղեք, մի  պատժեք: Ջրի հետ խաղեր կազմակերպեք, եղանակն էլ թույլ է տալիս, խմորով կամ պլաստիլինով թողեք շատ խաղա, շատ գովեք ու ակտիվ խաղեր խաղացեք նրա հետ հիմա: Ոչ մի դեպքում ամոթանքի և ծաղրի մի ենթարկեք մատը ծծելու համար, դա անօգուտ է: Դիմեք հոգեբանական խորհրդատվության:

Հարց-Մարիա

Բարեւ Ձեզ: Երեխաս 1,3 տարեկան է, տատիկից կախվածություն ունի: Չգիտեմ` ինչ անել: Օգնեք, խնդրում եմ:

Պատասխան

Կախվածությունը բավական լուրջ բան է: Այդքան հեշտ նման բան ախտորոշել երեխայի մոտ, հատկապես այդ տարիքի, չի կարելի: Գուցե երեխան տատիկի հետ ավելի հանգիստ է և ավելի խաղաղ: Եթե երեխան տատիկի հետ ավելի կապված է, քան ձեր, դա նշանակում է, որ երեխան ձեզանից անվստահություն և տագնապ է զգում: Երեխաներն իրենց առավել ապահով են զգում ուժեղ և ինքնավստահ մարդկանց մոտ: Հնարավոր է` պատճառը դա է: Եթե ինչ-ինչ պատճառներով մայրիկի հետ կապը թույլ է, այդ դեպքերում ևս կարող է կապը ուրիշ մեկի հետ ավելի ուժեղ լինել: Ավելի շատ ժամանակ անցկացրեք երեխայի հետ, շատ խոսեք և շփվեք նրա հետ: Հեքիաթներ կարդացեք, օրորոցային երգեք քնելիս, մուլտֆիլմեր նայեք միասին և ժամանցը վայելեք միասին:  Աշխատեք վերականգնել ձեր վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ժամանակ հատկացրեք ձեր և ձեր փոքրիկի շփմանը: