Գինեկոլոգի պատասխանն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-8

Հարց/Պատասխան

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Մարի

Հարց: Դեղորայքով հնարավո՞ր է բուժել էրոզիան, և արդյո՞ք չի խանգարում հղիանալուն:

Պատասխան: Որոշ դեպքերում էրոզիան հնարավոր է բուժել դեղորայքով: Օրինակ,եթե այն առաջացել է բորբոքային ֆոնի վրա: Ինչ

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Մարի

Հարց: Դեղորայքով հնարավո՞ր է բուժել էրոզիան, և արդյո՞ք չի խանգարում հղիանալուն:

Պատասխան: Որոշ դեպքերում էրոզիան հնարավոր է բուժել դեղորայքով: Օրինակ,եթե այն առաջացել է բորբոքային ֆոնի վրա: Ինչ վերաբերում է հղիությանը, ապա մեծամասամբ  այո, այն  չհղիանալու պատճառ է:

Մարիա

Հարց: Ինձ մոտ դաշտանը եղել է հունիսի 10- ին ավարտել 15- ին, հարաբերություն եմ ունեցել 21-ին: Հնարավո՞ր է հղիանամ, եթե այո,  ինչպե՞ս պիտի զգամ.

Պատասխան: Այո, այս դեպքում դուք կարող եք հղանալ:  Հղիության առաջին նշաններից մեկը կրծքում ծավերն են:   Եթե առկա լինի հղիություն, ապա այն կարտահայտվի դաշտանային ցիկլի ուշացումով, որից հետո կարող եք հղիության թեստ օգտագործել և վերջնական իմանալ:

Ադրինե

Հարց: Բարև Ձեզ, հղիությունս 15 շաբաթական է, սակայն 11-12 շաբաթականում հիվանդացել եմ վիրուսային հիվանդությամբ (անգինա): Բժշկի նշանակմամբ խմել եմ Amoxicillin 500 mg 3 օր (9 հաբ): Արդյո՞ք ճիշտ եմ արել, ի՞նչ հետևանք կարող է թողնել:  Նշեմ նաև, որ խմում եմ ֆոլաթթու և վիտամիններ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Մի անհանգստացեք, եթե բժիշկը նշանակել է, ուրեմն եղել է ցուցում: Դա վգանգավոր չէ,  և այս դեղորայքը թույլատրելի է հղիության ժամանակ:

Արփի

Հարց: Բարև  ձեզ,ես 1.5 տարի է ամուսնացած եմ : Ամուսնությանս 7-րդ ամսում հղիացա,  2 ամսականում վիժեցի,  վիժումից հետո բժիշկների միջամտություն չի եղել, ունեմ դաշտանային ցիկլի խանգարում,  հաճախում եմ բժիշկի:  Վիժումից հետո 8 ամիս է անցել,  սակայն հղիություն չկա,  բժիշկը նշանակել է Դյուֆաստոն դաշտանային ցիկլի կարգավորման համար:  Երբ խմում եմ դեղը,  դաշտանի խանգարում չի լինում այդ ամիս, չխմելու դեպքում ամենաքիչը 20 օր ուշանում է:  Բժիշկն ասում  է, որ խնդիրներ չկան,խնդրում եմ ինձ ասեք,  արդյո՞ք կօգնի դեղը կարգավորել դաշտանային ցիկլը:  Ինչքա՞ն ժամանակ կարելի է օգտագործել արդյունքի հասնելու համար: Եվ ի՞նչը կարող է խնդիր լինել,  որ նորից չեմ հղիանում: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Ըստ Ձեր նկարագրած պատկերի դաշտանային ցիկլի խանգարումը կարող է պայմանավորված լինել պրոգոստերոնի պակասի հետ, այսինքն, դաշտանային ցիկլի երկրորդ կեսի հորմոնի պակասի  հետևանք, որն էլ կարող է իր հերթին վիժման պատճառ հանդիսանալ: Ամեն դեպքում դա նորմալ չէ, խորհուրդ եմ տալիս լիարժեք հետազոտվել:

 

Նարինե

Հարց: Բարև Ձեզ,  ես 37 տարեկան եմ և ունեմ 25 շաբաթական հղիություն,  հիվանդացել եմ գրիպով:Գրիպս տևել է 2 օր ,ջերմությունս բարձրացել է մինչև 37.7,  քթիցս արտադրություն է եղել,  բայց չեի հազում:Գրիպը կազդի՞ պտղի վրա:  Կանխավ շնորհակալություն օգնության համար:

Պատասխան: Պտղի վրա ազդելու հավանականությունը շատ չնչին է: Ես խորհուրդ կտայի այցելել բժիշկի և  ստանալ համապատասխան նշանակումներ:

Հերմինե

Հարց: Բարև  Ձեզ ,ինձ մոտ ծննդաբերությունից հետո հայտնաբերվել էր գարդներելա կանացի հիվանդությունը,քանի որ ես կերակրող մայր էի ,բժիշկը ինձ խորհուրդ տվեց բուժումը սկսել  կերակրելը վերջացնելուց հետո: Հիմա փոքրիկս 9 ամսական է, բայց դեռ կերակրում եմ : Ես նորից հղիացել եմ,  երևի 2 շաբաթական կլինի:Խնդրում ասեք` դա պտղին վնաս կպատճառի՞,  եթե հղիության ընթացքում բուժումը ստանամ,ինչպես նաև խնդրում եմ ասեք`  մինչև ե՞րբ կարող եմ կերակրել երախային:Կանխավ շնորհակալություն խորհրդատվության համար:

Պատասխան: Այո, որոշ դեպքերում դա կարող է ազդել պտղի զարգացման վրա: Բուժումն էլ հղիության ժամանակ շատ սահմանափակված է: Ոչ բոլոր դեղերն էլ թույլատրված հղիության ժամանակ:

Ինչ վերաբերում է կերակրելուն, ապա խորհուրդ է տրվում կերակրել փոքրիկին մինչ 9 ամսականը: Երկարատև կերակրումը բերում է օրգանիզմում կալցիումի պաշարների սպառման, որն էլ բերում է բացասական հետևանքների: Խորհուրդ կտամ անպայման այցելել բժշկի:

Մարգարիտա

Հարց: Մրսածության արդյունքում արդեն մեկ շաբաթ է միզելուց սուր հոտ և  ցավ եմ զգում, հիմնականում ավարտին: Դա վտանգավո՞ր է:

Պատասխան: Պետք է այցելել բժշկի և հանձնել քսուկ: Ամեն դեպքում դա ուշադրության արժանի խնդիր է:

Վարդուհի

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, ես 5 տարեկան բալիկ ունեմ, ցանկանում ենք ունենալ երկրորդը, 4 ամիս չհղիանալուց հետո հանձնեցի անալիզներ, հայտանաբերվեց ուրիոպլազմա, խոռոչի բորբոքում , սունկ, DHEA-ն ինձ մոտ 18,3 է, ստացել եմ համպատասխան բուժումները, պատրաստվում եմ նորից հանձնել նույն անալիզները, հորմոնի համար խմում եմ Դեքսամետազոն` օրը մեկ անգամ կես կոճակ, բժիշկի ասելով պետք է 8 ամիս խմեմ, արդեն լրանում է 2 ամիսը ինչ խմում եմ, խնդրում եմ ասացեք` ինչքանո՞վ է վտանգավոր այդ հորմոնի բարձր լինելը և եթե այլևս չխմեմ այդ հաբը ի՞նչ հետևանքներ կունենա: Եթե հղիանամ, հղի ժամանակ կարելի՞ է դեքսամետազոն խմել, և հարգելի բժիշկ, հնարավո՞ր է այլևս չհղիանամ,  եթե պաշտպանվել եմ 4 տարի, նախապես շատ շնորհակալ եմ:

Պատասխան: Մի անհանգստացեք: Դուք արեք այնպես, ինչպես նշանակել է Ձեր բժիշկը: Եթե կա նշանակման ցուցում, ապա Դեքսամետազոնը միայն դրական արդյունք կթողնի: Այն նաև նշանակում են հղիության ժամանակ: Այդ ամենը շտկելուց հետո, եթե չունենաք որևէ այլ խնդիր, դուք անպայման կհղիանաք:

Նունե

Հարց: Ինձ մոտ հեշտոցից արտադրություն կա, որը շատացել է ծննդաբերությունից հետո,ժամանակ առ ժամանակ այն հոտով է լինում: Նաև հեշտոցի մուտքի վրա սպիտակ փառ է կապում: Ինչի՞ց կարող է դա լինել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Դա կարող է լինելն հեշտոցի միկրոֆլորայի փոփոխության պատճառով: Այսինքն բորբոքման հետևանքով: Պետք է այցելել բժշկի և հանձնել քսուկ:

Աննա

Հարց: Բարև ձեզ: Ես 37 տարեկան եմ, ամուսնացած եմ 9 ամիս և դեռ չեմ հղիացել, ի՞նչ խորհուրդ կտաք` գնալ ստւգման,  թե սպասել տարին լրանալուն: Շնորհակալություն

Պատասխան: Եթե Դուք և Ձեր ամուսինը չունեք ոչևէ գանգատներ, ապա պետք է սպասել մեկ տարին լրանալուն:

Անի

Հարց: Կարելի՞ է արդյոք հղիության 3-րդ ամսում ավտոմեքենայով ծով գնալ (Բաթումի): Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Ցանկալի չէ, դա ավելորդ ռիսկ է:

Լիանա

Հարց: Բարև Ձեզ, բժիշկ ջան, հղիության 3-րդ ամիսն է,դիֆուզ թունավոր խպիպ է ինձ մոտ:Ստուգել են երեխայի վարատնիկը:Ինչո՞ւ: Եվ ի՞նչն է պտղի վարատնիկը:

Պատասխան: Վարատնիկով բժիշկը կարող է նախնական իմանալ առկա է արդյոք պտղի մոտ որևէ արատ և գնահատել հղիության ընթացքը:

 

Կարինե

Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս բարձրացնեմ հեմոգլոբինս արյան մեջ:Նախապես շնորհակալություն

Պատասխան: Առաջին հերթին մինչ հեմոգլոբինի քանակը բարձրացնելը պետք է պարզել` ինչու է այն իջնում, այնուհետև նոր ստանալ համապատասխան նշանակումենր և խորհուրդներ: Պետք է այցելել բժշկի:

Անուշ

Հարց: Բարև ձեզ բժիշկ,արդեն 10 օր է դաշտանային ցիկլ չեմ տեսնում,սակայն երբեք նման բան չի եղել, միշտ նույն օրը հիվանդանում եմ:Հղիության թեստ եմ արել,  սակայն բացասական է ցույց տվել երկու անգամն էլ:Կրծքերս լցված են,թևատակերս ուռած են և ցավում են, ունեմ արտադրություն: Ի՞նչ խորհուրդ կտաք,  արդյո՞ք հղի եմ,թե՞ դաշտանի խանգարում է մոտս:Նշեմ ,որ երկու ամիս է, ինչ ամուսնացած եմ:Շնորհակալ եմ

Պատասխան: Նախնական խորհուրդ կտամ այցլելել բժշկի և հարկ եղած դեպքում անցնել սոնոգրաֆիա և հանձնել քսուկ:

Ասյա

Հարց: Բարև Ձեզ, բժիշկ, ես արդեն 7 ամիս ամուսնացած եմ, սակայն չեմ հղիանում, դաշտանս երբեմն ուշանում, երբեմն շուտ է սկսվում և միշտ տևում է 4-5 օր: Վերջինը եղել է հունիսի 5-ին: Բայց թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Հնարավո՞ր է, որ հղի եմ:

Պատասխան: Մի քանի օր էլ սպասեք և օգտագործել թեստ: