Գինեկոլոգի պատասխանն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-9

Հարց/Պատասխան

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի  ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Աննա

Հարց: Բարև ձեզ: Ես ամուսնացած եմ 9 ամիս, բայց դեռ չեմ հղիացել: Խնդրում եմ, կասեք` ամուսինս ի՞նչ անալիզներ հանձնի, որ իմանանք իր մոտ ամեն ինչ նորմալ է: Ամուսինս 47 տարեկան է:

Պատասխան: Ես խորհուրդ կտամ հանձնել սերմի անալիզ (спермограмма) և պարզապես այցելել բժշկի:

Լուսինե

Հարց:Հարգելի բժիշկ, կասեք ինձ` արգանդի խոռոչի պոլիպը սոնոգրաֆիան կարո՞ղ է ցույց տալ, թե դա ուրիշ անալիզներով պետք է

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի  ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Աննա

Հարց: Բարև ձեզ: Ես ամուսնացած եմ 9 ամիս, բայց դեռ չեմ հղիացել: Խնդրում եմ, կասեք` ամուսինս ի՞նչ անալիզներ հանձնի, որ իմանանք իր մոտ ամեն ինչ նորմալ է: Ամուսինս 47 տարեկան է:

Պատասխան: Ես խորհուրդ կտամ հանձնել սերմի անալիզ (спермограмма) և պարզապես այցելել բժշկի:

Լուսինե

Հարց:Հարգելի բժիշկ, կասեք ինձ` արգանդի խոռոչի պոլիպը սոնոգրաֆիան կարո՞ղ է ցույց տալ, թե դա ուրիշ անալիզներով պետք է իմանամ: Շնորհակալություն:

Պատասխան: Այո, իհարկե, կարող է ցույց տալ: Սոնոգրաֆիան հանդիսանում է ախտորոշման հիմնական մեթոդներից մեկը: Այդ հետազոտությունը ճիշտ է անել դաշտանից հետո:

Մերի

Հարց: Ես 34 տարեկան եմ, հիվանդ եմ շաքարային դիաբետով, շատ եմ ուզում հղիանալ,  բայց չի ստացվում, մյուս կողմից էլ վախենում եմ, խնդրում եմ ասեք` կարելի՞ է ինձ հղիանալ, արդյո՞ք իմ երեխան նույնպես չի ունենա շաքար: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Վախենալ պետք չէ: Պարզապես մինչ հղիանալը պետք է լիարժեք հետազոտվել, իսկ հղիության ժամանակ լինել բժշկի հսկողության տակ: Դա չի կարող երեխա չունենալու պատճառ լինել:

Զարուհի

Հարց: Մոտս առկա է զոբ, ինչպես նաև ունեմ մաստոպատիա, որը մի փոքր վատացել է զոբի հետևանքով: Վերջերս գինեկոլոգի մոտ հետազոտվելուց հետո պարզվեց, որ արգանդի վզիկի վրա առկա է սովորական պոլիպ, ինձ ասացին, որ պետք է հեռացնել պոլիպը, ինձ հետաքրքիր է` հնարավո՞ր է 2-րդ հղիության դեպքում ինքն իրեն անցնի պոլիպը, թե պարտադիր է հեռացնելը և արդյո՞ք վտանգավոր չէ հեռացնելը:

Պատասխան: Պոլիպը պետք է անպայման հեռացնել, այն ինքնուրույն անցնել չի կարող: Ինչ վերաբերում է մաստոպատիային և զոբին, ապա Դուք պետք է նաև ստանաք բուժում:

Ավդալյան

Հարց:Բարև ձեզ, ինձ կասեք կյարո՞ղ է գիրությունն անպտղության պատճառ լինել:

Պատասխան: Այո, իհարկե, քանի որ գիրության պատճառով առաջանում է նյութափոխանակության խանգարում, որն էլ իր հերթին բերում է հորմոնալ խանգարման, ձվազատման խաթարման և այդպես շարունակ:

Աննա

Հարց: Ես 27 տարեկանեմ, գրեթե 1 տարի է ամուսնացած եմ, սակայն յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ ունենում եմ սուր ցավեր որովայնի հատվածում և ոչ մի կերպ չեմ կարողանում հղիանալ, նշեմ նաև, որ սեռական ակտից անմիջապես հետո սերմնահեղուկն ասես ամբողջությամբ դուրս է թափվում օրգանիզմիցս: Ձեր մասնագիտական խորհրդի կարիքն ունեմ: Նախապեսշնորհակալություն:

Պատասխան: Սեռական հարաբերությունների ժամանակ ցավերը վկայում են ինչ-որ առկա խնդրի մասին (օրինակ, էնդոմերիոզ հիվանդությունը): Պետք է անպայման դիմել բժշկի և լիարժեք հետազոտվել:

Նանա

Հարց: Դաշտանիս սկսվելուն դեռ հինգ օր կա, կարո՞ղ է հղիության թեստը ցույց տալ հղի եմ, թեոչ: Պետք է նշեմ, որ երկու օր է ինչ որովայնիս ներքևի և մեջքիս հատվածում թույլ ցավեր ունեմ, ջերմությունս էլ 37-37.2-ից չի իջնում: Շնորհակալություն

Պատասխան: Այո, թեստը կարող է արդեն ցույց տալ: Եթե ցանկանում եք շտապ իմանալ և ավելի հստակ, ապա պետք է որոշել բետտա XG-ն արյան մեջ և դիմել բժշկի ջերմության առկայությունը պարզելու համար:

Նիկիտա

Հարց:Ես 16 տարեկանեմ: Փոքր տարիքից ունեցել եմ հիվանդությունը: խմել եմ մեծ քանակությամբ հորմոններ: Առաջին դաշտանս եղել է 10 ամիս առաջ, որն էլ տևել է 3 օր: Դրանից հետո էլ դաշտան չի եղել: Ստուգվել եմ ձվարաններս չափսերով փոքր են և դանդաղ են աճում: Ի՞նչ խորուրդ կտաք ընդունեմ համապատասխան դեղորայք, թե դա կարող է իմ հիվանդությանը սրացում տա:

Պատասխան: Ես խորհուրդ կտամ այցելել բժշկի և լիարժեք հետազոտվել պատճառը պարզելու համար:

Գոհար

Հարց: Ծննդաբերությունից հետո մոտ 35 օր արյունային արտադրություն եմ ունեցել: Դրանից անցել է 10 ամիս և դաշտանային ցիկլս չի վերականգնվել: Նշեմ, որ 2 շաբաթ է արդեն կրծքով չեմ կերակրում: Արդյո՞ք երևույթը նորմալ է:

Պատասխան: Դաշտանը դեռ կարող է վերականգնել, սակայն մինչ այդ պետք է դիմել բժշկի: Այս պարագայում պետք է հիշել, որ Դուք կարող եք նաև նորից հղիանալ:

Լուսինե

Հարց: Մարտ ամսին ընդունել եմ Սեկնիդոլ 1000, Միկո ՊլյուսN10 և Սեբերալ դեղահաբերը, որից հետո նկատել եմ դաշտանային ցիկլի խանգարում՝ 33, 27, 31, 34 օրը մեկ եմ նկատում դաշտան: Դա նորմա՞լ է:  Կամ ինչ-որ կապ ունի՞ ընդունածս դեղահաբերի հետ: Շնորհակալ եմ:

Պատասխան: Դաշտանի խանգարումը այդ դեղորայքները չեն առաջացնում: Պետք է լիարժեք հետազոտվել և ստուգել Ձեր հորմոնալ վիճակը:

Գոհար

Հարց: Բարև Ձեզ,  ինձ հետաքրքրում է, թե քանի՞ անգամ կարելի է հղիության ժամանակ սոնոգրաֆիա անել:

Պատասխան: Ինչքան որ ցուցված է և հարկավոր: Քանակի սահմանապակումներ չկան:

Ասյա

Հարց: Ես արդեն 8 ամիս է, ինչ ամուսնացել եմ, սակայն դեռ չեմ հղիացել: Այդ ընթացքում դաշտանս երբեմն ուշանում, իսկ երբեմն էլ շուտ է լինում: Վերջինը եղել է 21 օր ուշացմամբ: Տեղի բժիշկն ինձ 60 հատ "Դյուֆաստոն" և 7 հատ "Տերժինան" մոմիկ է նշանակել, ինչից հետո ևս դաշտանս չի կարգավորվել: Խնդրում եմ ասեք` արդյո՞ք դրանք կարող էին խանգարել հղիանալուն  և ի՞նչ խորհուրդ կտայիք ինձ: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Ոչ, հղիանալուն դրանք չեն խանգարում: Անպտղության մասին դեռ շուտ է խոսել, քանի որ այդ ախտորոշումը դրվում է մեկ տարի  կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո չհղիանալու  պարագայում: Ես խորհուրդ կտամ լիարժեք հետազոտվել և կրկին հանձնել քսուկ:

 

Պատասխանների 8-րդ խմբաքանակը կարդացեք այստեղ.