Գինեկոլոգի պատասխանն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-10

Հարց/Պատասխան

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Հասմիկ

Հարց: Բարև ձեզ: Մոտ մեկ տարի է ընդունում եմ Լինդինետ 20, այդ ընթացքում միայն մեկ ամիս եմ դադար տվել, սովորաբար ցիկլս սկսվում է կուրսը վերջացնելուց 2-3 օր հետո: Մի քանի ամիս առաջ հաբ էի բաց թողել երկու օր անընդմեջ, և մոտս ոչ շատ առատ արյուն նկատվեց, բայց շարունակեցի ընդունել կուրսը: Այս ամիս մեկ օր էի բաց թողել ու մոտս մի քանի օր շարունակ արյուն կար: Ասացեք խնդրեմ, վտանգավո՞ր են

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Հասմիկ

Հարց: Բարև ձեզ: Մոտ մեկ տարի է ընդունում եմ Լինդինետ 20, այդ ընթացքում միայն մեկ ամիս եմ դադար տվել, սովորաբար ցիկլս սկսվում է կուրսը վերջացնելուց 2-3 օր հետո: Մի քանի ամիս առաջ հաբ էի բաց թողել երկու օր անընդմեջ, և մոտս ոչ շատ առատ արյուն նկատվեց, բայց շարունակեցի ընդունել կուրսը: Այս ամիս մեկ օր էի բաց թողել ու մոտս մի քանի օր շարունակ արյուն կար: Ասացեք խնդրեմ, վտանգավո՞ր են արդյոք նման բացթողումները:  Որքանո՞վ են անվտանգ նշածս հաբերը:  Ո՞րն է ավելի արդյունավետ միջոց պաշտպանվելու համար:

Պատասխան: Նման բացթողումներ լավ չեն  անդրադառնում օրգանիզմի վրա, քանի որ դրա հետևանքով կարող է խախտվել ցիկլը և հղիանալու ռիսկը բարձրանում է: Եթե Դուք բաց եք թողել մեկ հաբ, ապա մյուս օրը պետք է խմել բաց թողնվածը առավոտյան և երեկոյան շարունակեք ընդունել Ձեր օրվա հաբը:

Գոհար

Հարց: Հարգելի բժիշկ, խնդրում եմ պատասխանեք, թե պտղաջրերի քիչ քանակությունը ինչ խնդիրների կարող է բերել և հնարավո՞ր է ինչ-որ ձևով այն ավելացնել:

Պատասխան: Պտղաջրերի ցածր քանակությունը կարող է բերել տարբեր խնդիրների, ինչպիսիք են  պտղի աճի դանդաղման սինդրոմը, պտղի քրոնիկ հիպոկսիայի , տարբեր արատների առաջացման և այդպես շարունակ: Դա հիմնականում առաջանում է հղիության բարդացման հետևանքով: Պետք է անպայման գտնվել բժիշկների հսկողության տակ և ստանալ համապատասխան բուժում: Այսօր չկա մի այնպիսի դեղորայք, որը ավելացնի պտղաջրերի քանակը, սակայն եթե վերացվեն հղիությունը  բարդացնող բոլոր պատճառները, ապա պտղաջրերի քանակը կարող է վերականգնվել և հասնել նորմայի:

Մարինա

Հարց: Հարգելի բժիշկ, ես 25 տարեկան եմ, ամուսնացած չեմ: Ինձ մոտ կա ուժեղ մազաթափություն, վերջերս հետազոտության արդյունքում հայտնաբերվել է DHEA հորմոնի բարձր մակարդակ (11.9): Վահանաձև գեղձի և որովայնի սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքում որևէ պաթոլոգիա չի հայտնաբերվել:Կցանկանայի իմանալ` այս հորմոնի բարձր մակարդակը կարո՞ղ է առաջացնել մազաթափություն: Հորմոնային խնդիրների դեպքում, որ մասնագետին պետք է դիմել՝ էնդոկրինոլոգի՞ն, թե՞ գինեկոլոգին: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Այո իհարկե, հորմոնային խանգարումները կարող են բերել մազաթափության և ոչ միայն, այլ նաև դաշտանի ֆունկցիայի խանգարման, գիրացման և այլն: Դուք կարող եք դիմել էնդիկրինոլոգի կամ գինեկոլոգ-էնդոկրինոլոգի:

 

Կատյա

Հարց: Հղիությանս վերջին եռամսյակում ծնկահոդերումս նկատվեցին մուգ գույնի բազմաթիվ հետքեր, որոնք առկա են մինչ օրս : Իմ երեխան արդեն 3 ամսական է: Ինչպե՞ս կարելի է ազատվել դրանցից: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Ըստ նկարագրածի պատճառը  կարող են  լինել պայթած մազանոթները: Այսպես դժվար է ասել: Պետք է այցելել բժշկի:

Նելլի

Հարց:Արդեն 6 տարի է դաշտան չեմ տեսնում, քանի որ ձախ ձվարանս հեռացնելուց հետո բժիշկն ասաց, որ աջ ձվարանս էլ չկա, երևի հեռացրել են կույրաղիքի հետ: Եվ ահա հանկարծ սկսվեց նորմալ դաշտան, որը տևեց 4 օր, սակայն հաջորդ ամիս չշարունակվեց: Դիմեցի բժիշկի, պարզվեց որ ձախ ձվարանս կա, պարզապես հետ է աճել: Բժիշկն ինձ առաջարկում է բուժում ստանալ, որպեսզի նորմալ դաշտան տեսնեմ : Իր ասելով ես ամբողջ կյանքում օգտագործելու եմ հորմոնալ դեղորայք:Ինչ խորհուրդ կտայիք, ինչպե՞ս վարվել: Ի՞նչ վատ հետևանք կարող է ունենալ, եթե չբուժվեմ, և այդ օրգանը հետ աճի: Ես կարծում եմ այդքան հորմոններ օգտագործելը վնասակար է:

Պատասխան: Պետք է անպայման դիմել բժշկի և ստանալ համապատասխան բուժում, քանի որ այսպես Դուք ավելի շատ կարող եք վնաս հասցնել Ձեր օրգանիզմին:

Աննա

Հարց: Ասացեք խնդրեմ`  ի՞նչ հորմոնալ դեղերի ազդեցության տակ հղիության թեստը կարող է ցույց տալ կեղծ դրական արդյունք:  Ես օգտագործում եմ Դյուֆաստոն, Մետֆարմին, Մեդիպրեդ, Էուտիրոկս, Դոստինեկս,  3 ամիս առաջ սրսկվել եմ Պրեգնիլ: Արդյո՞ք կարող է սրանցից որևէ մեկը անդրադառնալ ներկայիս թեստի դրական արդյունքի վրա:

Պատասխան: Պրեգնիլ դեղորայքը կարող է ազդել հղիության թեստի վրա:

Էլենա

Հարց: Բարև Ձեզ, հղիության ընթացքում կարելի՞ է օգտագործել ձկան յուղ : Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Այո իհարկե, կարելի է: Հարկ եղած դեպքում բժիշկները միշտ նշանակում են:

Աննա

Հարց: Բարև ձեզ, ես 6-7 շաբաթական հղի եմ, որի մասին նոր եմ իմացել, բայց այդ ընթացքում բուժվել եմ կանացի բորբոքման դեմ և խմել եմ Մետրանիտազոլ, ասացեք խնդրում եմ, որքանո՞վ կարող է դա  վնասել պտղին և արդյո՞ք հնարավոր չէ սարքավորումների միջոցով իմանալ պտղի վիճակը ամբողջ հղիության ընթացքում:  Նշեմ, որ իմ երկրորդ հղիությունն է: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Իհարկե այդ դեղի ազդեցության տակ հղիանալը կարող է  մեծամասամբ  պտղի վրա լավ չանդրադառնալ: Այո, կան սարքավորումներ և անալիզներ, որոնցով կարելի է ստանալ տեղեկություն պտղի զարգացման մասին և բացառել արատները: Խորհուրդ կտամ անպայման լինել բժիշկների հսկողության տակ:

Եվա

Հարց: Առաջին հղիության արդյունքում (33 տարեկանում) ծննդաբերել եմ և խնդիրներ չեմ ունեցել:  1,5 տարի փորձում էի հղիանալ չէր ստացվում, ամուսիններով բազմաթիվ քննություններ ենք անցել և անգամ 1 խնդիր չհայտնաբերվեց:  Վերջապես հղիանալուց հետո 9 շաբաթից հետո պտուղը դադարեց զարգանալ և բժշկական միջամտությամբ հեռացրին: Ե՞րբ կարելի է նորից  հղիանալ:  Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Պետք է կրկին այցելել բժշկի և ավելի խորը հետազոտվել, փնտրել պատճառը: Պետք է ստուգել հորմոնալ վիճակը, կատարել հորմոնալ սկրինինգ, ստուգել մակարդելիության վիճակը( thrombophilia), ստուգել համատեղելիությունը ամուսնու հետ և այդպես շարունակ: Այս ամենը չկատարելու դեպքում Դուք նորից կանգնում եք վիժման կամ չզարգացող հղիության ռիսկի առջև:

Նելլի

Հարց: Ես ունեմ արտադրություն, օգտագործում եմ մոմիկներ, բայց հարաբերություն եմ ունեցել, հնարավո՞ր է հղիություն:  Եթե այո, վտանգավո՞ր է:

Պատասխան: Դա կապված է նրանից, թե ինչ մոմիկներ եք օգտագործում: Ընդհանրապես դեղորայքի ֆոնի վրա հղիանալը լավ չէ անդրադառնում պտղի վրա:

Սիմա

Հարց: Բարև ձեզ, ես ունեմ մի քանի հարց.  խնդրում եմ ասեք` կանանց մոտ ձվազատումը ամեն ամիս է լինո՞ւմ: Երկրորդ հարցս` ամուսնուս հետ հարաբերությունից  հետո մոտս սկսվում են մեջքի, արգանդի ,  ցավեր դա ինչի՞ց կարող է լինել:

Նախքան ամուսնանալս 3 տարի առաջ խմել եմ հորմոնային Պրիդնիզոլոն դեղահաբ, հիմա ուզում եմ իմանալ` դա կարո՞ղ է ազդեցություն ունենալ  հղիանալու  վրա:

Պատասխան: Նորմայում կնոջ օրգանիզմում ձվազատում է կատարվեւմ ամիսը մեկ անգամ: Եթե Դուք ունեք ցավեր հարաբերությունների ժամանակ, դա կարող է վկայել առկա ինչ-որ խնդրի մասին: Պրեդնիզոլոնը ազդեցություն չի թողնում հղիության վրա, որոշ դեպքերում այն նշանակում են նույնպես հղիության ժամանակ: Ամեն դեպքում խորհուրդ կտամ այցելել բժշկի:

Արփինե

Հարց: Ես ամուսնացած եմ 5 տարի,ունեմ 1 երեխա,երեխայից  հետո էրոզիա եմ այրել մակերեսորեն,սակայն չեմ հղիանում: Խնդրում եմ պատասխանեք` էրոզիա՞ն է չհղիանալուս պատճառը, դաշտանս նորմալ է,նախապես շնորհակալություն

Պատասխան: Խորհուրդ կտամ ավելի խորը հետազոտվել պատճառը պարզելու համար:

Լիաննա

Հարց: Սիրելի բժիշկ, ես ունեմ 3,5 տարեկան բալիկ, ուզում եմ տղա ունենալ, բայց չի ստացվում: Ամեն ակտից հետո սերմնահեղուկը ասես ամբողջությամբ դուրս գա, նույնիսկ եթե մի քանի ժամ ակտից հետո պառկած եմ մնում: Առաջ նման բան ինձ մոտ չի եղել: Ի՞նչ խորհուրդ կտաք: Կարո՞ղ է դա լինել չհղիանալու պատճառը: Շատ շնորհակալ եմ:

Պատասխան: Նորմայում սերմնահեղուկն ամբողջովին չի կարող մնալ հեշտոցում և պետք է թափվի: Մի անհանգստացեք հղիության համար, որոշ դեպքերում մի կաթիլն էլ է հերիք: Դա չհղիանալու պատճառ չէ: Պետք է այցելել բժշկի և լիարժեք հետազոտվել:

Անանուն

Հարց: Ես ունեմ երկու երեխա: Ցանկանում եմ ունենալը երրորդը, սակայն արդեն ինն ամիս է, չի ստացվում հղիանալ: Մինչ այդ շուրջ չորս տարի ինձ մոտ տեղադրված է եղել ներարգանդային պարույր: Այս ինն ամիսների ընթացքում, ինչ փորձում եմ հղիանալ, խախտվել է դաշտանային ցիկլս, սկսել եմ գիրանալ, որը իմ կարծիքով կապված է օդափոխության հետ /քաղաքից տեղափոխվել ենք գյուղում ապրելու/: Դաշտանս լինում էր ամեն ամսվա 24-ին, իսկ հիմա լինում է տարբեր օրերի, 5-7 օր առաջ կամ հետ է  ընկնում: Խնդրում եմ, մի խորհուրդ տալ, ի՞նչ անեմ, որպեսզի կարողանամ հղիանալ: Շնորհակալություն:

Պատասխան: Ըստ երևույթին Ձեզ մոտ հորմոնալ խանգարում է , որը առաջացրել է դաշտանային ֆունկցիայի խանգարում, գիրություն և այլ տարբեր խնդիրներ: Ես խորհուրդ կտամ այցելել բժշկի և ստուգել հորմոնալ ստատուսը: Անհրաժեշտ է լիարժեք հետազոտվել պատճառը պարզելու համար: Այսպես հղիանալը ճիշտ չէ: Նաև առաջին հերթին պետք է նիհարել, դա լավացնում է ձվարանների ֆունկցիան և բուժման առաջին փուլ է համարվում:

Գայանե

Հարց: Հարգելի բժիշկ, 24 տարեկան եմ, ամուսնացած չեմ: Վերջերս հանձնել եմ արյան անալիզ և DHEA հորմոնս բարձր է եղել (13,5): Անցել եմ նաև որովայնի խոռոչի և վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն, բայց որևէ պաթոլոգիա չի հայտնաբերվել:

Կարո՞ղ է հորմոնալ այս խնդիրը հետագայում հանգեցնել անպտղության: Ունեմ ուժեղ մազաթափություն, ասացեք խնդրեմ, կարո՞ղ է այդ հորմոնի բարձր մակարդակը առաջացնել մազաթափություն:  Արդյո՞ք այս խնդրի համար պետք է դիմել բժշկի (թերապևտն ասում է, որ ամուսնանալուց հետո հորմոնալ խնդիրները կարգավորվում են):  Եթե այո, ապա որ մասնագետին՝ գինեկոլոգի՞ն, թե՞ էնդոկրինոլոգին պետք է դիմել:

Պատասխան: Հորմոնալ խնդրի առկայությունը և մազաթափությունը, դրա հետ մեկտեղ DHEA-ի բարձր քանակը արդեն վկայում են առկա խնդրի մասին: Միանշանակ մինչ հղիությունը պետք է դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգի: Միայն նա կարող է Ձեզ լիարժեք հետազոտել և համապատասխան բուժում նշանակել:

Աննա

Հարց: Բարև ձեզ:Ես ունեմ թունավոր զոբ, ուզում եմ իմանալ` ես կարո՞ղ եմ երեխա ունենալ, թույլատրվո՞ւմ է:  Շնորհակալություն:

Պատասխան: Համապատասխան բուժումից հետո, այո, Դուք կարող եք հղիանալ: Իսկ ամբողջ հղիության ժամանակ անպայման պետք է լինեք էնդոկրինոլոգի հսկողության տակ:

Գայանե

Հարց: Հնարավո՞ր է , որ հղիության թեստը ցույց տա հղիություն, բայց մի 2 օր հետո այն նորից բացասական լինի: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Այո իհարկե, կարող է այդպես լինել, պատահում է, որ  օրգանիզմը հղիությունը չի պահում և նորից դաշտան է սկսվում: Խորհուրդ կտամ այցելել բժշկի հետազոտության նպատակով:

Արփի

Հարց: Հարգելի բժիշկ, դաշտանիս ցիկլից անցել էր մեկ շաբաթ, հղիության թեստ արեցի, դրական ցույց տվեց, այնուհետև մի քանի որ անց արյուն ունեցա, շտապ այցելեցի բժշկի: Էխոն հղիություն ցույց չտվեց, բժիշն ասաց, որ ես հղի չեմ, իսկ թեսթի դրական պատասխանը սխալ է եղել, այն պարզապես դաշտանի ցիկլի խանգարումից է եղել,հիմա դաշտանս վերյացել է թեսթն էլ բացասական է ցույց տալիս: Խնդրում եմ, ասեք`  հնարավո՞ր է նման բան: Նշեմ, որ 1.5 տարի է ամուսնացած եմ, մեկ անգամ վիժել եմ,  սա երկրորդ հղիությունս էր:

Պատասխան: Այո, դա կարող է հղիություն լինել, բայց մինչ այդ պետք է նաև արյան մեջ բետտա XG քանակը որոշեիք, որը հղիությունը հաստատելու լրացուցիչ մեթոդ է: Կարող է նաև, որ  Ձեզ մոտ եղել է հղիություն, սակայն էմբրիոնը չի ամրացել պատին, և սկսվել է դաշտան: Խորհուրդ կտամ մինչ նոր հղիությունը այցելեք բժշկի և լիարժեք հետազոտվեք, որպեսզի զերծ մնաք այսպիսի խնդիրներից:

Մարի

Հարց: Հարգելի բժիշկ, միշտ ունեցել եմ դաշտանային ցիկլի խանգարում /31-40 օրը մեկ/, դեռ ամուսնացած չեմ /կույս եմ/, սակայն սկսել եմ անհանգստանալ, հնարավո՞ր է դա հետագայում անպտղություն առաջացնի: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Դաշտանային ցիկլի խանգարումը վկայում է առկա խնդրի մասին, դա կարող է լինել, օրինակ, հորմոնալ խանգարման հետևանքով կամ այլ պատճառներով, որը իր հերթին լավ չի անդրադառնում վերարտադրողական ֆունկցիայի վրա և ապագայում կարող է ավելի բարդացնել իրավիճակը: Ճիշտ և գրագետ կլինի այցլելել բժշկի:

Մարի

Հարց: Հարգելի բժիշկ, քույրս 16 շաբաթական հղի է, 2 օր է գրիպ է, ջերմությունը 37,7- 37,8, դա կարո՞ղ է ազդել հղիության կամ պտղի վրա: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Այո, կարող է անդրադառնալ , պետք է անպայման այցելել բժշկի և հնարավորինս շուտ իջեցնել ջերմությունը:

Հասմիկ

Հարց: Հարգելի բժիշկ,ես ունեմ պորտիցս արտադրություն,հոտով: Առաջացել է հղիությունից հետո,ի՞նչ խորուրդ կտաք:

Պատասխան: Այսպես դժվար է ասել, ըստ երևույթին կա բորբոքային պրոցես, պետք է անպայման այցելել բժշկի պատճառը պարզելու և համապատասխան նշանակումներ ստանալու նպատակով:

 

Պատասխանների նախորդ խմբաքանակը կարող եք կարդալ այստեղ.