Գինեկոլոգի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին- 13

Հարց/Պատասխան

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Լուսինե

Հարց: Հղիության ընթացքում կարելի՞ է ատամները պլոմբել կամ իմաստության ատամ հեռացնել: Եթե այո, ապա հղիության ո՞ր ամսում է կարելի:

Պատասխան: Հղիության ընթացում ատամները ցանկացած ժամկետում կարելի է բուժել, սակայն խորհուրդ է տրվում հղիության 2-րդ եռամսյակից սկսած, երբ պտղի օրգան համակարգերը արդեն լիարժեք

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Լուսինե

Հարց: Հղիության ընթացքում կարելի՞ է ատամները պլոմբել կամ իմաստության ատամ հեռացնել: Եթե այո, ապա հղիության ո՞ր ամսում է կարելի:

Պատասխան: Հղիության ընթացում ատամները ցանկացած ժամկետում կարելի է բուժել, սակայն խորհուրդ է տրվում հղիության 2-րդ եռամսյակից սկսած, երբ պտղի օրգան համակարգերը արդեն լիարժեք ձևավորված են լինում: Տեղային ցավազրկում նույնպես թույլատրվում է (օրինակ՝ ուլտրակային դեղամիջոցի կիրառմամբ, սակայն միայն անհրաժեշտության դեպքում): Հղիության ժամանակ որպես ցավազրկման միջոց թույլատրվում է Պարացետամոլը: Կարևոր է հիշել, որ մինչ որևէ դեղորայք օգտագործելը պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

Լիլիթ

Հարց: Ես 20 տարեկան եմ, ունեմ 8 ամսական բալիկ, ինձ մոտ առկա է արգանդի պարանոցի պատռվացք: 2 շաբաթ առաջ տեղադրել եմ ներարգանդային պարույր, սկզբում ունեցել եմ արյունային արտադրություն, այնուհետև դադարել էր: Բայց նորից սկսվեց: Խնդրում եմ, ասացեք՝ ինչի՞ց կարող է լինել:

Պատասխան: Ներարգանդային պարույր տեղադրելուց հետո սկզբնական շրջանում այդպիսի երևույթներ լինում են: Դա պայմանավերված է օտար մարմնի առկայությամբ: Եթե մոտ ժամանակներս այդ երևույթները չվերանան, ապա անպայման կապվեք Ձեր բժշկի հետ:

Ա.Աթանեսյան

Հարց: Արդեն 3 ամիս է, ինչ ամուսնացել եմ: Ամուսնության հենց առաջին օրվանից անընդհատ մտածում եմ հղիանալու մասին, նույնիսկ սեռական ակտի ժամանակ կենտրոնանում եմ դրա վրա: Առաջին ամսվա դաշտանային ցիկլին հաջորդեց երկրորդ ամսվանը, սակայն ուշացումով: Առավոտյան սրտխառնոց, մշտական քաղցի զգացում նաև հաճախամիզություն սկսվեց ինձ մոտ, երկու օր անընդմեջ արյան հետքեր էին երևում, մտածում էի հղի եմ, քանի որ պտղի կցման ժամանակ լինում են այդպիսի նշաններ, բայց սխալվեցի: Կարո՞ղ եք ինձ ինչ-որ բանով օգնել: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Նախ և առաջ պետք չէ այդպես կենտրոնանալ հղիության վրա, քանի որ դա Ձեզ առօրյայում շատ կխանգարի և սթրեսի պատճառ կդառնա: Եթե Դուք չունեք որևէ առողջական խնդիր, ապա պետք է սպասել, դեռ ժամանակ ունեք: Դուք անպայման կհղիանաք: Իսկ հղիության դեպքում հենց առաջին օրվանից դիմեք բժշկի:

Մարիամ

Հարց: Ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ պրոլակտին հորմոնի անալիզը հանձնել ցանկացած ժամանակ, թե՛ կա հատուկ օր:

Պատասխան: Պրոլակտին հորմոնը խորհուրդ է տրվում հանձնել դաշտանի 2-5 րդ օրն ընկած ժամանակահատվածում: Սաթենիկ Հարց: Ես հղիության երկրորդ ամսում եմ: Որովայնի և մեջքի վրա ունեմ սև մազեր, որոնք ինձ տհաճություն են պատճառում: Կարելի է արդյո՞ք գունաթափել դրանք նաշատիրի եւ պերեկիսի օգնությամբ: Արդյո՞ք պտղին չի վնասի: Պատասխան: Հղիության ժամանակ դա թույլատրելի չէ:

Գոհար

Հարց: Հարգելի բժիշկ, մինչև նորմալ դաշտանի սկսվելը ինձ մոտ երեք օր ամեն առավոտ մի փոքր արյուն կար: Դաշտանի սկիզբը նորմալ սկսվելու օրվանից պիտի հաշվել, թե երեք օր առաջ: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Դաշտանի առաջին  օրը հաշվում են արյունային արտադրության սկսելու պահից:

Վարդուհի

Հարց: Բարև ձեզ, ամուսնանալուց քանի ամիս հետո պետք է այցելել բժշկի, եթե չես հղիանում:

Պատասխան: http://www.youtube.com/watch?v=56C8Flf90fY

Անժելա

Հարց: Բարև Ձեզ։ Ես արդեն 10 ամիս է ամուսնացած եմ ու չեմ հղիանում, այցելել եմ բժշկի, ինձ մոտ հայտաբերվել է արգանդի վզիկի էրոզիա։ Խնդրում եմ ասացեք՝ ի՞նչ դեղորայքով են այն բուժում և հնարավո՞ր է հղիանալ Էրոզիայի առկայության դեպքում։

Պատասխան: Բուժումը կոմպլեքսային է և իր մեջ ներառում է հակաբորբոքային բուժում, անտիբիոտիկների, իմունիտետը բարձրացնող դեղերի կիրառմաբ և այլն: Խորհուրդ է տրվում էրոզիան բուժել և հետո հղիանալ: http://blognews.am/arm/news/96478/harc-ginekologin-inch-e-argandi-vziki-erozian.html

Տաթև

Հարց: Բարև ձեզ, ես Տաթևիկն եմ, 21 տարեկան, 8 ամիս կլինի ինչ ամուսնացել եմ, ունեմ անկանոն ցիկլ: Գնացի բժիշկի, ախտորոշումը՝ мультифолликулярность яичников: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է դա, վտանգավո՞ր է, թե ոչ, կարո՞ղ է հեշտ բուժվել և կարո՞ղ է նպաստել չհղիանալուն: Ասեմ, որ աջ և ձախ ձվարաններս չափերով միքիչ մեծացած են, հետո էլ ֆոլիկուլի պարունակությունը շատ է N,D 4մմ- 7մմ:

Պատասխան: Մուլֆոլիկուլյար ձվարաններ, դա այն տերմինն է, որը կիրառվում է ձվարանների ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Այս տերմինը կարող է օգտագործվել և՛ նորմայի, և՛ պաթոլոգիայի ժամանակ: Նորմայում այն հանդիպում է դեռահասության, կլիմատրետիկ, կրծքի կերակրման (լակտացիոն) շրջանում և օրալ հակաբեղմնավորիչների  օգտագործման ժամանակ: Որպես պաթոլոգիա դիտվում է հետևյալ դեպքերում՝ էնդոկրին խանգարում, նյութափոխանակության խանգարում, ձվարանների բորբոքման և այլ դեպքերում: Խորհուրդ կտամ լիարժեք հետազոտվել, պարզել պատճառը և եթե կարիք կա, ստանալ համապատասխան բուժում, քանի որ պաթոլոգիայի դեպքում, օրինակ` վահանագեղձի ֆունկցիայի խանգարում, կարող է լինել անպտղության:

Գրետա

Հարց: 3 ամիս է ինչ ամուսնացած եմ, 2-րդ ամսում հղիացել եմ, բայց ունեցել եմ վիժում 4-5 շաբաթականի ընթացքում, տվել եմ ինֆեկցիաների դեմ բոլոր անալիզները, միայն խլամիդիան էր 0,25 միավորով բարձր: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է դա վիժման պատճառ հանդիսանալ ու բուժման կարիք կա՞:Եվս մեկ հարց. հարաբերությունների ժամանակ աջ ձվարանի շրջանում ցավեր եմ ունենում: Ի՞նչը կարող է լինել պատճառը:

Պատասխան: Խլամիդիան խորհուրդ կտամ ստուգել PCR և իմունոֆերմենտային մեթոդով, պետք է ստուգել igA, M և G: Ինչ վերաբերում է ցավերին, ապա պետք է այցելել բժշկի և անցնել փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա՝ պատճառը պարզելու նպատակով:

Աննա

Հարց: Ես ունեմ խպիպ 1,6 X 1,4 չափերի:Արգանդի չափսերը՝ 5,7 -4,0 -5,7: Աջ ձվարանը՝ 4,4-3,2,ձախ ձվարանը՝ 3,2-2,4: Ունեմ դաշտանային ցիկլի խանգարում:Հանձնել եմ անալիզներ 1.PRL 7 2.TEST 0.2 3.DHEA_S 1.2 4.17OHPG 1.1 5.TSH 3.1 6.TG/Ab/72.0 7.TP/Ab/9.6: Գինեկոլոգս ասում է՝ ես կանացի խնդիր չունեմ:Այս տվյալներով կարո՞ղ եմ ինքնուրույն հղիանալ ,թե՞ պետք է խպիպը հեռացնել:

Պատասխան: Խպիպի համար պետք է նաև խորհրդակցել էնդոկրինոլոգի հետ և եթե չլինեն հակացուցումներ, արդեն հղիանալ:

Հռիփսիմե

Հարց: Բժիշկ ես արթեն 40 շաբաթական հղի եմ, բայց դեռ չեմ ծննդաբերել: Ի՞նչն է պատճառ: Արդյո՞ք վտանգավոր չէ:

Պատասխան: Կապվեք Ձեր հղիությունը վարող բժշկի հետ, քանի որ ես չգիտեմ, թե ինչ ճանապարհով պետք է ծննդաբերեք:

Ալինա

Հարց: Уважаемый доктор, после лапороскопической миомэктомии 3 месяца принимала Ярину. Последний прием был 25 сентября. 29-ого началось кровотечение отмены. Вот уже месяц не принимаю Ярину, но месячные так и не наступили. Пожалуйста ответьте как долго восстанавливается функция яичников после отмены ОК в моем случае. До этого месячные были регулярными, с 26-и дневным циклом.

Պատասխան: После отмены обычно не нарушается менструальных цикл. Советую обратится к врачу.

Տաթևիկ

Հարց: Ես 27 տարեկան եմ, ունեմ 4 տարեկան բալիկ և ցանկանում եմ ունենալ երկրորդ երեխան, սակայն պարզվեց, որ ինձ մոտ ձվազատում չի լինում: Ինձ նշանակել են Դյուֆաստոն և Դեքսամետազոն հաբեր, սակայն ոչ մի օգուտ: Նշեմ նաև, որ հորմոնալ անալիզները նորմալ են, արդյո՞ք կա երեխա ունենալու հնարավորություն:

Պատասխան: Պետք է լիարժեք հետազոտվել պատճառը պարզելու նպատակով: Այսպես դժվար է որևէ բան ասել, քանի որ Ձեր սոնոգրաֆիայի պատասխանը չեմ տեսել և Ձեր հիվանդության պատմությանը ընդհանրապես ծանոթ չեմ:

Հեղինե

Հարց: Ես ունեմ անկանոն դաշտանային ցիկլ: Այն անկանոն է բոլոր առումներով, թե սկսվելու օրերով, թե տևողությամբ, թե առատությամբ: Այս անգամ առատ էր, և արյան հետ մեկտեղ մի փոքր մսի նման բան էլ է եղել: Ի՞նչ կարող է դա լինել:

Պատասխան: Այսպես դժվար է ասել, թե ինչ է դա: Պետք է ստուգել հորմոնալ վիճակը և անցնել սոնոգրաֆիա:

Հելենա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, կասեք ե՞րբ է կարելի հարաբերություն ունենալ ծննդաբերությունից հետո , եթե ունեմ կարեր: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Մոտ 40 օր հետո:

Մարի

Հարց: Հարգելի բժիշկ խնդրում եմ նշեք հակաբեղմնավորման այնպիսի մեթոդներ, որոնք չեն պարունակում դեղորայք և պահպանակներ: Կանխավ Շնորհակալություն

Պատասխան: Օրացույցային մեթոդը, բայց դա ունի նաև իր բացասական կողմերը, քանի որ չնչին տոկոս դեպքերում կարող է լինել հղիություն: Մյուսը  ընդհատված սեռական ակտն է, բայց երկար ժամանակ խորհուրդ չի տրվում, քանի որ այն վնաս է առողջությանը:

Լիլիթ

Հարց: Ներարգանդային պարույր տեղադրելուց հետո դաշտանի տևողությունը փոփոխվո՞ւմ է, թե՞ ոչ:

Պատասխան: Այո իհարկե, դաշտանը կարող է ավելի առատ և երկարատև դառնալ, իսկ ժամանակահատվածը դաշտանից դաշտան կարճանա..

Անգելինա

Հարց: Ես ամուսնացած եմ մոտ մեկ տարի և դեռ չեմ հղիացել: Մեկ ամիս առաջ գնացել եմ բժշկի, պարզվեց, որ ունեմ ներքին բորբոքումներ, մեկ ամիս բուժվել եմ, իսկ այս ամիս դաշտանը ուշացել է արդեն 10 օր։ Պատասխանեք խնդրում եմ, դա վտանգավո՞ր է և ինչի հետ կարող է կապված լինել: Նշեմ, որ հարաբերություն եղել է միայն բուժումից հետո։ Պատասխան: Ներկա պահին պետք է պարզել՝ առկա՞ է հղիություն, թե՞ ոչ: Եթե լինի, ապա անպայման դիմեք բժշկի:

Պատասխանների նախորդ խմբաքանակը կարդացեք ԱՅՍՏԵՂ