Գինեկոլոգի պատասխանն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-16

Հարց/Պատասխան

Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Նարինե

Հարց: Բարև Ձեզ,  հարգելի բժիշկ, հարցս հետևյալն է` 1 ամիս է ինչ ընդունում եմ L-Тироксин և Достинекс հաբերը՝ որոշ հորմոններ կարգավորվելու նպատակով,  նկատում եմ թեթև արտադրություն: Արդյո՞ք դա կարող է լինել այդ հաբերից, թե զուգադիպություն է: Եթե այո, ապա արդյո՞ք դա նորմալ է,

Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Նարինե

Հարց: Բարև Ձեզ,  հարգելի բժիշկ, հարցս հետևյալն է` 1 ամիս է ինչ ընդունում եմ L-Тироксин և Достинекс հաբերը՝ որոշ հորմոններ կարգավորվելու նպատակով,  նկատում եմ թեթև արտադրություն: Արդյո՞ք դա կարող է լինել այդ հաբերից, թե զուգադիպություն է: Եթե այո, ապա արդյո՞ք դա նորմալ է, չարժե՞ անհանգստանալ:

Պատասխան: Խորհուրդ կտամ այդ մասին խորհրդակցել Ձեր բուժող բժշկի հետ: Ամենանայն հավանականության հարկ կլինի ընդհանուր քսուկ հանձնելու:

Անուն: Նառա

Հարց: Հարգելի բժիշկ, արդեն մեկ տարի է ինչ ամուսնացած եմ և չեմ հղիանում: Պրոլակտին հորմոնն ինձ մոտ բարձր է (60,5): Խնդրում եմ ասացեք, արդյոք հնարավոր է այն բուժել, դեղն ընդունելու շրջանում արդյոք հղիությունը վտանգավոր չի լինի և ինչը կարող է պատճառ հանդիսանալ հորմոնի այսքան բարձր լինելուն:

Պատասխան: Այո, իհարկե հնարավոր է բուժել: Արեք այնպես, ինչպես նշանակել է Ձեր բուժող բժիշկը: Իսկ պատճառները կարող են տարբեր լինել՝ հորմոնալ խանգարում, սթրես, միկրոադենոմա և այլն: Պետք է նախ լիարժեք բուժվել, հետո միայն մտածել հղիանալու մասին:

Անուն: Ռուզաննա

Հարց: Ցիկլիս 14-րդ օրվանից ուղիղ աղիքից ջերմաչափում եմ արել և մինչև հաջորդ ցիկլը 37 աստիճանից բարձր է եղել մինչև 37.5: Հնարվո՞ր է հղիություն: Ես նաև ներարկվել եմ ձվազատման համար և ամեն ինչ նորմալ է եղել:

Պատասխան: Ըստ երևույթին տվյալ ցիկլի ժամանակ Դուք մրսած եք եղել, այդ իսկ պատճառով ճիշտ ցույց չի տվել և բարձրացել է մինչև 37.5, որը նորմա չի հանդիսանում: Այդպիսի մեծ տատանում չպետք է լինի: Խորհուրդ կտամ հաջորդ ցիկլի ընթացքում նույնպես կրկնել: Հիշեք, որ Դուք պետք է հիվանդ չլինեք և ջերմություն  չունենաք, այլապես տվյալները սխալ կլինեն: Եթե ներկա պահին ունեք հղիության կասկած և դաշտանը ուշանում է, ապա հղիության թեստ դրեք:

Անուն: Արմինե

Հարց: Կարո՞ղ եք ասել հղիության ընթացքում առանց ամոնյակի ներկով մազերը ներկելը կարող է վնասել փոքրիկին: Շնորհակալություն

Պատասխան: Հղիների համար նախատեսված մազի ներկը պետք է պատրաստված  լինի բնական նյութերից և չպարունակի ամոնյակ: Այդ պարագայում ներկի օգտագործումը ոչ մի վնաս չի հասցնի:

Անուն: Անի

Հարց: Ինչպիսի՞ն է իմ հղիանալու հավանականությունը, եթե 8 ամիս է` ինձ մոտ հայտնաբերվել է ձվարանի կիստա: Հնարավո՞ր է, որ դա խանգարի իմ բեղմնավորմանը:

Պատասխան: Այո, դա կարող է խանգարել բեղմնավորմանը: Խորհուրդ կտամ անպայման դիմել բժշկի և ստանալ համապատասխան բուժում:

Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ լինքի ներքո՝

http://blognews.am/arm/news/91062/harc-ginekologin-2-or-araj-indz-mot-haytnabervel-e-dzvarani-kista-ardyoq-petq-e-virahatvel.html

Անուն: Արմինե

Հարց: Հղիության արհեստական ընդհատումից հետո դաշտանային ցիկլս սկսվել է խախտվել: Մի ամիս լինում է 28 օր, մյուս ամիս՝ 35-36 օր հետո: Խնդրում եմ պատասխանել՝ նորմալ է դա թե՞ ոչ:

Պատասխան: Խորհուրդ կտամ դիմել բժշկի և ստուգել հորմոնալ վիճակը: Հղիության արհեստական ընդհատումից հետո որոշ դեպքերում  կարող է խանգարվել կնոջ հորմոնալ համակարգը:

Անուն: Կարինե

Հարց: Հանձնել եմ ХГЧ-ի անալիզ, պատասխանը 1.20 է, ի՞նչ է դա նշանակում:

Պատասխան: Պետք է նայել լաբորատորիայի նորմերով: Ըստ երևույթին Դուք անալիզ հանձնել եք պարզելու համար հղիություն կա թե ոչ: Ըստ Ձեր գրած տվյալների հղիությունը բացակայում է:

Անուն: Արփի

Հարց: 2 տարի է ամուսնացած  եմ,  երեխա չունեմ: 2 անգամ հղիացել եմ, բայց 7 շաբաթականում վիժել եմ: Բժիշկներն  ստույգ ոչինչ չեն ասում: Դաշտանային ցիկլս խանգարված է: Երբ բժիշկը նշանակում է Դյուֆաստոն,  այդ ամիս դաշտանս կարգավորված է լինում, իսկ երբ չեմ խմում, նորից խանգարվում է: Խնդրում եմ ինձ ասեք՝ մշտապես դաշտանս կարգավորելու համար ի՞նչ անեմ և ինչից է որ հղիությունս չի պահում:

Պատասխան: Խորհուրդ կտամ ավելի խորը և լիարժեք հետազոտվեք պատճառը բացահայտելու նպատակով:

Անուն: Կարինե

Հարց: 5 շաբաթական հղի եմ: Նկատել եմ շականակագույն արտադրություն: Անհահնգստանալու կարիք ունե՞մ:

Պատասխան: Այո, անհանգստանալու կարիք ունեք, քանի որ դա կարող է լինել վիժման վտանգ: Անպայման դիմեք բժշկի:

Անանուն

Հարց: Հարգելի բժիշկ խնդրում եմ ասեք ինչը կարող է պաճառ դառնալ ուռէապլազմայի առաջացման պատճառ, եթե ես և ամուսինս առանց որևէ կասկածի մաքուր ենք: Կա՞ն արդյոք ուրիշ նախադրյալներ այս սեռավարակի առաջացման համար:Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարցի պատասխանը կարող եք գտնել հետևյալ լինկի ներքո՝ http://blognews.am/arm/news/104979/harc-ginekologin-ardyoq-ureaplazman-ev-mikoplazman-seravarakner-en-ka-oreve-buzhum-te-och.html

Անուն: Իռեն

Հարց: Մի քանի օր առաջ զուգընկերոջս հետ որոշակի հարաբերություններ եմ ունեցել,ուղակի ես չհասկացա կոնկրետ ինչ կատարվեց, քանի որ շատ լարված էի, անգամ մի պահ չեմ թուլացել,շատ լարված ու ձգված եմ ինձ պահել,զուգընկերոջս ասելով խորը ոչինչ չի եղել,այլապս ինքը կզգար,բայց առանձնապես շատ մեծ ցավեր չեմ զգացել,ճիշտ է ունեցել եմ որոշակի ցավի զգացում,բայց այն ինչ լսել եմ, այդ դեպքերում չի եղել,անգամ հարաբերությունից հետո ցավեր չունեմ,բայց հարաբերությունից հետո առատ արյան հետքեր երևացին,անգամ մի քանի օր է անձեռնոցիկի վրա զգացվում է, բայց ես նկատել եմ, որ ներքևի հատվածում որոշակի հատված կարծես թե պատրված լինի: Անգամ եթե այդ հատվածին անզգույշ կպտում եմ առատ արյուն է գալիս: Ինձ հետաքրքրում է հնարավոր է ունենալ արտաքին պատրվածք,բայց կուսաթաղաթը առանց վնասելու,և այդ արյան հետքերը առաջացաց լինեն դրանից, քանի որ կրկնում եմ չեմ զգացել կուսաաղանթի պայթելը, զուգընկերս էլ է դա ասում, որ չի զգացել նման բան: Ինչպե՞ս դա կարող եմ ստուգել, ցանկացած գինեկոլոգի այցելեով կարո՞ղ եմ ճշտել:Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Արտաքին պատռվածքի հավանականությունը շատ քիչ է, սակայն խորհուրդ կտամ այցելել գինեկոլոգի զննման:

Անուն: Արմինե

Հարց: Նշանված եմ, սակայն արդեն 1 ամիս է ունեմ սեռական հարաբերություններ նշանածիս հետ։ Ինձ հարկավոր է մի որոշ ժամանակ չհղիանալ /3-4 ամիս/: Խնդրում եմ ինձ օգնել ճիշտ հակաբեղմնավորիչ հաբ ընտրել, որը հնարավորինս  քիչ բացասական ազդեցություն կտա և արգելք չի հանդիսանա հետագա հղիացմանը։ Դեղատներում տարբեր հաբեր են խորհուրդ տալիս, չեմ կարողանում կողմնորոշվել։ Ի դեպ ավելացնեմ, որ մոտակա ժամանակներս չեմ կարողանա գնալ բժիշկի մոտ խորհրդատվության, այդ իսկ պատճառով Ձեզ եմ դիմում՝ ակնկալելով պատասխան։ Կանխավ Շնորհակալություն։

Պատասխան: Հակաբեղմնավորման դեղամիջոցը պետք է ընտրել ելնելով Ձեր հորմոնալ և առողջական վիճակից: Յուրաքանչյուր դեղ ունի իր և  ցուցումները, և հակացուցումները, այդ իսկ պատճառով շատ ավելի գրագետ և ճիշտ կլինի այցելել բժշկի:

Անուն: Ալինա

Հարց: Ինձ մոտ 6-7 շաբաթական հղիություն է: Մոտս հայտնաբերվել են սնկեր (ԿԱՆԴԻԴՈԶ): Ասացեք խնդրեմ, վտանգավոր է արդյո՞ք փոքրիկի համար: Խնդրում եմ ասացեք ի՞նչ դեղամիջոց օգտագործեմ, որ չազդի հղիության վրա: Շնորհակալություն:

Պատասխան: Պտղի համար կանդիդոզը մեծ վտանգ չի ներկայացնում, սակայն խորհուրդ կտամ դիմել բժշկի պատճառը պարզելու և համապատասխան նշանակումեր ստանալու համար:

Անուն: Անժելա

Հարց: Բարև ձեզ, իմ մոտ դաշտանը լինում է 24 օրը մեկ, արդեն 27-րդ օրն է դեռ չի սկսվել։ 3 անգամ թեստ եմ արել, երեքն էլ բացասական է եղել, խնդրում եմ ասացեք` ինչի՞ հետ է դա կապված։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան: Դա կարող է լինել նաև հորմոնալ համակարգի խանգարման հետևանքով: Եթե մոտ օրերս դաշտանը չսկսվի, խորհուրդ կտամ դիմել բժշկի:

Անուն: Էլեն

Հարց: Բարև Ձեզ, ես արդեն 5-րդ անգամ է բուժվում եմ կանացի հեշտոցային բորբոքումների դեմ, սակայն բուժումիցս որոշ ժամանակ անց ինձ մոտ այն կրկնվում է, ի դեպ բուժումները անցկացրել եմ երակային սիստեմաներով, լվացումներով և շատ ուժեղ անտիբիոտիկներով, վերջին անգամ բուժվել եմ 3 ամիս առաջ ուրեապլազմայի դեմ, սակայն այժմ կրկին արտադրություն և լորձ եմ ունենում:  Խնդրում եմ ասեք, թե ինչի՞ց կարող են անընդհատ կրկնվել այդ բարձր քանակությամբ լեյկոցիտները, երբ  բուժումից հետո անալիզներս լիովին մաքուր են գալիս, իսկ ամուսինս, համոզված եմ, որ չի դավաճանում. 2-ով արդեն 5 անգամ է ինչ անտիբիոտիկների ուժեղ կուրս ենք ընդունում, արդեն վախենում եմ դիմել բժշկի, հասկանալով, որ այդ դեղերը միայն թունավորում են օրգանիզմս, իսկ բորբոքումները ժամանակի ընթացքում վերադառնում են... Կանխավ շնորհակալություն

Պատասխան: Ըստ երևույթին Ձեր մոտ խրոնիկական պրոցես է, իսկ խրոնիկական բորբոքումները շատ դժվար են  բուժվում և դուրս գալիս օրգանիզմից: Այսօր մեր օրգանիզմի միկրոբները բավականին կայուն են դարձել անտիբիոիկների և դեղերի նկատմամբ: Դա պայմանավորված է անկանոն դեղորայքի օգտագործմամբ, կլիմայական պայմաններով և արդեն կայուն ձևեր ունեցող միկրոբներով: Սա է պատճառը, որ հիվանդը ընկնում է դժվար իրավիճակի մեջ և հիմնականում սկսում է մեղադրել բժշկին վատ կամ թերի բուժման մեջ:

Անուն: Տաթև

Հարց: Բարև ձեզ, ես 2 տարի ամուսնացած եմ, 2 անգամ վիժել եմ, ստացել բուժում,  նորից ստուգվել եմ, բժիշկն ասել է` ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա, կարող եմ հղիանալ: Ի՞նչ խորհուրդ կտաք անել շուտ հղիանալու համար:

Պատասխան: Ընդհանրապես վիժումից հետո խորհուրդ է տրվում հղիանալ մոտ 6 ամիս հետո: Եթե Ձեր բժիշկը թույլ է տվել հղիանալ, ապա  արեք այնպես, ինչպես ասել է Ձեր բժիշկը:

Անուն: Կարինե

Հարց: Հնարավո՞ր է, որ կույս աղջիկը հղի լինի : Սեռական հարաբերություն չի եղել, բայց հնարավոր է սերմնահեղուկ քսված լինի հեշտոցին: Ես ունեի ձվարաների մեծացում ու բուժվել եմ բժիշկի նշանակած Rigevidon դեղով ու դեղը օգտագործելու ժամանակ (5 ամիս ) ուղիղ 25 րդ օրը դաշտանը լինում եր, այս ամիս բուժումը վերջացել է, արդեն 26 րդ օրն է,  չի սկսվել դաշտանը ու մի քանի օր առաջ սրտխառնոց էի զգում: Ու շատ եմ վախեցել, որ հնարավոր է հղիություն լինի: Սեռական հարաբերություն չեմ ունեցել, կույս եմ , բայց ընկերոջս հետ նույն անկողնում ենք քնել: Դա եղել է  դաշտանս սկսվելուց ուղիղ մեկ շաբաթ հետո:

Պատասխան: Հղիանալու հավանականությունը այդպես շատ չնչին է: Ըստ երևույթին դաշտանի ուշացումը պայմանավորբած է հորմոնալ համակարգով: Եթե դաշտանը չսկսվի մոտ օրերս, խորհուրդ կտամ կապվել Ձեր բուժող բժշկի հետ:

Անուն: Լիանա

Հարց: Հարգելի բժիշկ, ես 22 տարեկան եմ, 1 տարի է ամուսնացած եմ, և երբեք չեմ հասել հեշտոցային օրգազմի, որն  ինձ արդեն անհանգստություն է պատճառում: Ինչի՞ց կարող է լինել: Արդյո՞ք խնդիրներ ունեմ: Թեև ձվարանների գործունեությունը և դաշտանային ցիկլս նորմալ են:

Պատասխան: Այդ հարցով խորհուրդ կտամ խորհրդակցել սեքսապաթոլոգի հետ:

Անուն: Ասյա

Հարց: Հարգելի բժիշկ, հունվար ամսին դաշտանս տեսել եմ 4 օր ուշացումով, սակայն արտադրություն եղել է չափազանց քիչ, շատ պինդ և բավականին մուգ շագանակագույն: Սովորականի նման կարմիր արյուն ընդհանրապես չի եղել: Շատ եմ խնդրում ասեք, ինչի՞ց դա կարող էր լինել: Նշեմ, որ ամուսնացած եմ 1 տարի և չեմ հղիանում,

Պատասխան: Այսպես պատճառը դժվար է ասել: Խորհուրդ կտամ այցելել բժշկի:

Մասնագետի նախորդ պատասխանները կարդացեք այստեղ.