Գինեկոլոգի պատասխանն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-19

Հարց/Պատասխան

Գինեկոլոգի պատասխանն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-19

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 19-րդ խմբաքանակին:

Հարց: Հարգելի բժիշկ, բարեկամուհուս խնդրանքով հանդես եմ գալու իբրև դոնոր` արհեստական բեղմնավոմամբ (իմ ձվաբջիջը ձվադրելու են իրեն): Արդյո՞ք դա չի վնասի ինձ հետագայում բալիկ ունենալուն: Այդ կապակցությամբ հանձնել եմ մի շարք

Գինեկոլոգի պատասխանն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին-19

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 19-րդ խմբաքանակին:

Հարց: Հարգելի բժիշկ, բարեկամուհուս խնդրանքով հանդես եմ գալու իբրև դոնոր` արհեստական բեղմնավոմամբ (իմ ձվաբջիջը ձվադրելու են իրեն): Արդյո՞ք դա չի վնասի ինձ հետագայում բալիկ ունենալուն: Այդ կապակցությամբ հանձնել եմ մի շարք անալիզներ և ինձ մոտ հայտնաբերվել է ցետամեգալովիրուս: Ի՞նչ եք կարծում` կարող էր այդ վիրուսը իմ օրգանիզմում եղած լիներ դեռ հղիության ընթացքում (իմ բալիկն արդեն 2 տարեկան է) և հետագայում ինչ-որ ձևով արտահայտվի բալիկիս մոտ և արդյո՞ք դա վտանգավոր է: Շնորհակալ եմ:

Պատասխան: Ոչ, դոնոր լինելը ոչ մի կերպ չի կարող Ձեզ վնասել: Ինչ վերաբերում է ցետամեգալովիրուսին՝ եթե ներկա պահին այն հայտնաբերվում է անալիզների մեջ, ապա վերջինիս ակտիվությունը բարձրացել է և մինչ դոնոր հանդիսանալը պետք է անպայման բուժվի: Ցետամեգալովիրուսն առկա է մարդկանց 95%-ի մոտ: Այն կարող է փոխանցվել սեռական և օդակաթիլային ճանապարհով: Երբ մարդու իմունային համակարգն ընկնում է կամ կողմնակի վարակ է գումարվում, այդ վիրուսը գլուխ է բարձրանում:

Անուն: Սուսաննա

Հարց: Բժիշկ, դաշտանս դեռ չի վերականգնվել (երեխային կրծքով կերակրում եմ): Գինեկոլոգս հակաբեղմնավորիչ հաբ նշանակեց (Laktinet): Ես կարդացի դեղի պարունակությունը, որտեղ ասվում է, որ կրծքի կաթի որակը չի փոխում: Ասացեք խնդրեմ, եթե դաշտանս վերականգնված չէ, ինչպե՞ս խմեմ այդ դեղերը, ի՞նչ հաճախականությամբ:

Պատասխան: Ես կողմ չեմ այսպես՝ ինտերնետով նշանակումներ անելուն և ասելուն, թե ինչպես պետք է օգտագործել: Յուրաքաննչյուր դեղ ունի իր և՛ ցուցումները, և՛ հակացուցումները, իսկ ես չգիտեմ Ձեր անալիզները, խնդիրները և այլն: Այսպես ասել չեմ կարող: Խորհուրդ կտամ անպայման կապվել Ձեզ բուժող բժշկի հետ և խոսել հուզող հարցերի մասին:

Անուն: Անժելա

Հարց: Կկարգավորվի արդյո՞ք հորմոնալ բալանսը և ձվարանների դիսֆունկցիան (Ярина) հակաբեղմնավորիչ ընդունելուց հետո և ի՞նչ ժամկետով պետք է օգտագործել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Եթե նշանակվել է բժշկի կողմից՝ ելնելով կոնկրետ ախտորոշքւմից, ապա այո, իհարկե, կվերականգնվի: Նշանակում են տարբեր սխեմաներով՝ երեք, վեց, 12 ամիս ընդմիջումով և այլն:

Շուշան

Հարց: 16 տարեկանից ունեցել եմ դաշտանի խանգարում, մեջքի ուժեղ ցավեր, փքվածություն: Այցելեցի բժշկի, ախտորոշվեց ձվարանի բորբոքում, նշանակեցին սրսկում, հետո 28 օրվա դեղ՝ հակաբեղմնավորիչ: Խմելուց հետո ունեցա դաշտան, բայց ոտքերիս վրա ի հայտ եկան կապույտ գծիկներ՝սպիի նման,սկսեց ծակոցներ կրծքերիս վրա, մեջքիս ցավերը վերացավ, 2 ամիս ունեցա դաշտան հետո ել չունեցա: Նորից այցելեցինք բժշկի՝ նշանակեցին վիտամիններ: Այս բոլոր դեղերի արձյունքում սկսեցի չաղանալ՝ հատկապես կոնքերի հատվածում, կրկին չունեցա դաշտան և բժիշկը նշանակեց ՆՈՌԿՈԼՈՒՏ դեղը, խմեցի` ունեցա դաշտան, հետո էլի չունեցա: Հիմա 5 ամիս է չեմ տեսնում դաշտան, սկսվել է մեջքիս ցավերը, չեմ կարողանում կռանալ: Բժիշկ ի՞նչ խորհուրդ կտաք, ու՞մ դիմեմՙ, ի՞նչ հիվանդությոնւ է իմ մոտ, արդյո՞ք դա կարող է չբերության պատճառ դառնալ: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՕԳՆԵՔ

Պատասխան: Խորհուրդ կտամ անպայման կրկին այցելել բժշկի (էնդոկրինոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ), լիարժեք հետազոտվել, անցնել հորմոնալ սկրինինգ (ձվարանների, վահանագեղձի ֆունկցիան), պարզել պատճառը, իջեցնել քաշը, անցնել համապատասխան բուժում: Եթե ժամանակին ստանաք համապատասխան բուժում և հետևեք Ձեր առողջությանը, ապա անպտղության մասին խոսք չի կարող լինել:

Անուն: Լիլիթ

Հարց: Հարգելի բժիշկ ասացեք խնդրեմ պոլիկիստոզ հիվանդության դեպքում հղիանալ հնարավոր է՞, ԷԿԳ պատասխանը ինձ պոլիկիստոզ դիագնոզն է ասել, ես չգիտեմ ինչպես վարվել պաշտպանվել թե իմաստ չունի, միևնույն է չեմ հղիանա? և ինչպես են բուժվում այդ դեպքում? Նախապես շատ շնորհակալություն:

Պատասխան: Ձվարանների պոլիկիստոզ հիվանդությունն անպայման պետք է բուժել և հետո միայն փորձել հղիանալ: Այսօր ձվարանների պոլիկոստոզի բուժման երկու եղանակ կա՝ դեղորայքային և վիրահատական՝ կախված հիվանդության արտահայտվածության աստիճանից և հարակից այլ խնդիրներից: Հետազոտելուց հետո պարզ կլինի, թե Ձեր դեպքում բուժման որ եղանակն ավելի նպատակահարմար կլինի:

Տաթև

Հարց: Բարև Ձեզ։ Բալիկիս 1,7 տարեկան է, կերակրել եմ կրծքի կաթով և այդ ընթացքում դաշտանային ցիկլ ինձ մոտ չի սկսվել: Մի քանի օր է ինչ կաթից կտրել եմ, բայց դեռ չի վերականգնվել։ Արդյո՞ք դա նորմալ երևույթ է։ Նախապես շնորհակալություն: Պատասխան: Դեռ կարող եք որոշ ժամանակ սպասել՝եթե դաշտանը չսկսի, ապա խորհուրդ կտամ դիմել մասնագետի:

Մարի

Հարց: Բարև Ձեզ; Ուրեապլազմայի բուժման համար բժիշկս նշանակել է հետևյալ դեղորայքը՝ 1.Յունիդոկս սալյուտաբ 0.1-10օր 2.Վիլպրաֆեն 500- 10օր 3.Ֆլյուկոստատ 150- յուր. 3րդ օրը, 4 հատ 4.Լակտո G- 10օր 5.Ամիկսին 125-յուր.2րդ օրը, 10 հատ, 6.Մակմիռոռ մոմիկներ- 8 օր: Խնդրում եմ պարզաբանեք արդյո՞ք ինձ հարկավոր է բուժման համար այսքան դեղորայք ընդհունել: Բուժման այս կուրսից հետո կրկնակի ստուգում ՞երբ կարելի է անցնել, որ պարզ լինի բուժումը օգնել է թե՞ ոչ: Եվ կխնդրեի պարզաբանեք՝ ամուսնուս բժիշկը իրեն նշանակել է բուժում 7օր տևողությամբ և ասել է, որ մեկ շաբաթից նորից անալիզներ հանձնի:Արդյո՞ք ճիշտ մոտեցում է: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Քանի որ ես չգիտեմ Ձեր հիվանդության արտահայտվածության և խորության աստիճանը, ճիշտ չի լինի որևէ բան ասել: Եվ ինչքանո՞վ ներկա պահին իմ կողմից գրագետ կլինի այլ բժշկի նշանակումները վերանայելը: Ամեն դեպքում ոչ-մի վատ բան չեմ տեսնում: Արեք այնպես, ինչպես ասում է Ձեզ բուժող բժիշկը:

Արմինե

Հարց: Բարև Ձեզ հարգելի բժիշկ: Արդեն 4 ամիս է ամուսնացել եմ ու նկատել եմ, որ դաշտանային ցիկլի օրերը 3 օրից դարձել է 6 օր՝ երկարել են ու չեմ հղիանում: Արդյո՞ք դա նորմալ երևույթ է:

Պատասխան: Դաշտանի ցիկլի օրերի երկարելը կարող է պայմանավորված լինել սեռական կյանք սկսելով: Եթե չունեք այլ գանգատներ և նոր եք ամուսնացել, ապա հղիանալու ժամանակ դեռ ունեք: Պետք է սպասել:

Ռուզաննա

Հարց: Բարև Ձեզ հարգելի բժիշկ: Ես 26 տարեկան եմ, փոքրիկս՝4 ամսական, կերակրում եմ կրծքով: Արդեն 3 ամիս է տեսնում եմ դաշտան: Նախորդը եղել է փետրվարի 26-ին, մարտի 10-ին նորից դաշտան եմ տեսնում: Արդյո՞ք դա նորմալ է: Շնորհակալություն

Պատասխան: Դա կարող է պայմանավորված լինել դաշտանի վերականգնմամբ: Ամեն դեպքում խորհուրդ կտամ դիմել մասնագետի:

Ռուզաննա

Հարց: Բարև ձեզ, ես 23տ եմ, արդեն 3 ամիս է հղի եմ: Հղիության հենղ սիզբից կոկորդի ցավ, հարբուխ և 37-37,3 ջերմություն եմ ունեցել: Մինչև հիմա քթիս փակվածությունը՝ թույլ արտադրությամբ, կոկորդիս թեթև ցավը, ջերմությունս պահպանվել են: Անալիզներս ասեցին նորմալ է և ջերմությունս հղիությունից է: Արդյո՞ք ջերմությունսևե քթիս ու կոկորդիս բորբոքվածությունը չեն վնասի փոքրիկիս: Կարո՞ղ է դա հղիությունից լինել: Կոկորդի համար anginovag նշանակեցին: 2անգամ օգտագործելուց հետո կոկորդումս ավելի ուժեղ այրոց զգացի և բուժումը դադարեցրեցի: Կխնդրեի խորհրդով օգնել: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Եթե ներկայում ունեք ջերմություն և հարբուխային երևույթներ, ցավ կոկորդում, ապա խորհուրդ եմ տալիս կրկին այցելել բժշկի (ԼՕՌ), իջեցնել ջերմությունը:

Անուն: Լիլիթ

Հարց: Բարև Ձեզ, Մեկ ամիս առաջ արգանդի ներզննման արդյունքում պարզվեց, որ ինձ մոտ արգանդի էնդրիոմետրիոզ է՝ 2-րդ աստիճանի: Որքանո՞վ է հնարավոր հղիություն, ի՞նչ վտանգ է սպառնում: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Առհասարակ այն կանայք, ովքեր էնդոմետրիոզ ունեն, որպես գլխավոր ախտանշան նշում են անպտղությունը: Սակայն դա ոչ միշտ է այդպես: Ներկայում կա էնդոմետրիոզի բուժման երկու եղանակ` դեղորայքային և վիրահատական: Մինչև հղիանալն անպայման պետք է համապատասխան բուժում ստանալ:

 

Անուն: Արփինե

 

Հարց: Հարգելի բժիշկ, ես ուզում եմ ամուսնանալ մի տղամարդու հետ, ում հետ ես արյունակցական կապ ունեմ: Խնդրում եմ բացատրեք` դա հնարավոր է, թե՞ ոչ: Նա իմ մայրիկի հորեղբոր թոռն է:  Կանխավ շնորհակալություն:

 

Պատասխան: Այդ հարցով կարող եք դիմել մասնագետ գենետիկին, որը կհաշվարկի և ըստ այդ կտա վերջնական պատասխան: