Ի՞նչ անել, որ երեխան սովորի պարզ խոսել. մանկաբույժին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 4-րդ խմբաքանակին:

Անուն: Գայանե

Հարց: Իմ փոքրիկը շատ է քրտնում, հատկապես քնելուց անմիջապես հետո ամբողջությամբ քրտինքով է պատվում ճակատն ու թիկունքը: Խնդրում եմ ինձ ասել, ինչի՞ց դա կարող է լինել: Ավելացնեմ, որ հայրը, հորեղբայրը ևս շատ քրտնող են: Կարո՞ղ է դա լինել

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 4-րդ խմբաքանակին:

Անուն: Գայանե

Հարց: Իմ փոքրիկը շատ է քրտնում, հատկապես քնելուց անմիջապես հետո ամբողջությամբ քրտինքով է պատվում ճակատն ու թիկունքը: Խնդրում եմ ինձ ասել, ինչի՞ց դա կարող է լինել: Ավելացնեմ, որ հայրը, հորեղբայրը ևս շատ քրտնող են: Կարո՞ղ է դա լինել ժառանգական: Նաև երեխաս շատ մազոտ է: Մեջքը, ուսերն  ամբողջությամբ մազակալված են: Ինչի՞ց է դա, և  արդյոք այդ մազերը կթափվեն: Աղջիկս հիմա 3 տարեկան է:

Պատասխան: Հարգելի Գայանե,

ժառանգականության գործոնն,  իհարկե, դեր ունի, բայց այն  ավելի է արտահայտվում սեռահասուն շրջանից հետո, իսկ այժմ խորհուրդ կտամ հետազոտվել կալցիումի փոխանակության խանգարումները ժխտելու  համար:

Իսկ ինչ վերաբերում է մազածածկույթին,  իհարկե,  թափվելու հավանականությունը շատ մեծ է կյանքի առաջին 4-5 տարիների  ընթացքում:

Անուն: Անի

Հարց: Ի՞նչ է միջփորոքային միջնապատի դեֆեկտը և ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ

Պատասխան : Հարգարժան Անի

սրտի միջփորոքային դեֆեկտի անունն արդեն խոսում է ինքն իր մասին և նրա վտանգավորությունը կախված է չափսից, մեծ դեֆեկտի դեպքում խորհուրդ է տրվում դիմել վիրահատական միջամտության:

Անուն: Տաթևիկ

Հարց: Բարև,  հարգելի բժիշկ: Մեր տունը քամոտ տեղանքում է գտնվում: Տարվա ցանկացած եղանակին էլ կա քամի, իսկ փոքրիկիս անհրաժեշտ է մաքուր օդ : Ինչպե՞ս կարող եմ  վարվել , որ ամեն դուրս բերելուց հետո գրիպոզ վիժակ կամ բրոնխիտ չառաջանա : Նախապես շնորհակալություն:

Պատասխան :Հարգարժան Տաթև,

քանի որ նշված չէ երեխայի տարիքը, ապա հստակ պատասխան տալ չենք կարող, բայց քամին վտանգավոր չէ, շատ վտանգավոր են միջանցիկ քամիները:

Անուն: Արևիկ

Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկս 5 ամսական է և քնած ժամանակ շնչում է անհանգիստ ձևով. մի քանի վայրկյան շուչը պահում է, հաճախակի է կատարում խորը շնչառական շարժումներ : Խնդրում եմ ասեք ինչի՞ հետևանքով կարող է դա առաջացած լինել, արդյոք այն կարո՞ղ է համարվել նորմալ և որևէ ձևով այն կարո՞ղ է ազդել երեխայիս առողջության ՝ հատկապես սրտի և ուղեղի աշխատանքի վրա: Այդ երևույթը նրա մոտ 2 ասականից է ի հայտ եկել:

Պատասխան :Հարգելի Արևիկ,

նման վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է նոր գրգիռ,  նոր լացի ռեֆլեքս ստեղծել: Խնդիրն իրենից  լուրջ վտանգ չի ներկայացնում և տարիքի հետ անցնում է:

Անուն: Վերգինե

Հարց: Իմ բալիկը 2 տարեկան է, բայց դեռ լավ չի խոսում:Բառեր կան,որ շատ պարզ է ասում,  կան բառեր ,որ իր լեզվով է ասում:Ինչպե՞ս անել,  որ սովորի պարզ խոսել

Պատասխան :Հարգելի Վերգինե,

հանգիստ եղեք: Երեխան կսկսի պարզ խոսել, միայն թե դուք էլ իր հետ մի խոսեք իր լեզվով:

Անուն: Նառա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ:Իմ բալիկը 2.9 տարեկան է,ծնված օրվանից ես նրան սովորեցրել եմ սառը օդին և պահել եմ շաաատ թեթև,նույնիսկ այս տարվա ցրտաշունչ ձմռանը նա քնում էր մի քիչ բաց օդանցքով սենյակում,որտեղ անջատած էր ջեռուցումը և իրեն շատ լավ էր զգում ,քնում էր հանգիստ: Բոլորովին վերջերս երեխան հիվանդացավ,հարբուխը մի քիչ բարդացավ` դրսևորվելով կոկորդի և ականջացավով:Այդ ժամանակից սկսած  երեխան սկսել է մրսել,այնքան են  սառում քիթը, ճակատը, թաթիկները, որ ստիպված եմ փակել պատուհանը,և լրացուցիչ ծածկոց օգտագործել: Ցանկանում եմ իմանալ`  արդյո՞ք դա հիվանդության հետ է կապված,և կազդուրվելուն պես  կվերականգնվի՞ նախկին վիճակը: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Պատասխան :Հարգելի Նառա,

երեխայի նման կյանքին վարժեցնելն,  իհարկե,  միշտ օգտակար է, իսկ  առողջանալու հետ երևույթները կանցնեն, բայց միշտ հիշեք, որ շատ կարևոր է չափի զգացումը:

Անուն: Լիլիթ

Հարց: Բարև Ձեզ:Երեխաս 3 ամսական է ,կրծքի կաթով կերակրել եմ 2 օր,այնուհետև դեղնությունն  գնալով ավելացավ, և  միանգամից կտրեցի կրծքով կերակրելուց բժշկի ցուցումով: 2.5 ամիս շարունակ շատ լավ ուտում էր մանկական արհեստական bebi1 կերը,սակայն վերջերս սկսել է շատ վատ ուտել այդ կերը,օրական ուտում է ընդամենը 250 գր:Ուզում եմ իմանալ`  եթե  կերը փոխեմ,  ամեն ինչ կկարգավորվի՞,թե դա կապված է այլ գործոնների հետ: Կանխավ շնորհակալություն

Պատասխան : Հարգաժան Լիլիթ,

կրծքից կտրելը ցանկացած պարագայում ցանկալի չէր , իսկ  արհեստական կերի փոփոխության հարցը հարմար կլինի շարունակել երեխային տեսնելուց հետո միայն:

Անուն: Անահիտ

Հարց: Հարգելի բժշկ,  փոքրիկս 11 ամսական է,  գիշերն  անընդհատ արթնանում է, որպեսզի կուրծք ուտի:  5 ամսականից այսպես է: Ինչպե՞ս վարվել, գուցե չկերակրե՞լ:  Նախապես շնորհակալություն:

Պատասխան : Հարգելի Անահիտ,

ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում կերակրել մինչև  1.5-ից  2 տարի,  բայց 10 ամսականից  մինչև 1 տարեկան կրծքով կերակրելը վերածվում է սովորույթի, եթե դուք տեսնում եք, որ դա ավելի շատ կամակոր սովորույթ է, ապա ցանկալի է կտրել կրծքից:

Անուն: Էդիտա

Հարց: Բարև Ձեզ, փոքրիկս շուտով կդառնա 4 տարեկան, սակայն դժվարությամբ է հաղորդակցվում մարդկանց հետ: Երբ նրան կոնկրետ ինչ-որ հարց եմ տալիս,  ես զգում եմ, որ փոքրիկս չի հասկանում հարցս  և ուրիշ պատասխաներ է տալիս, օրինակ ` ինչ ես կերել մանկապատեզում, նա կպատասխանի Նարեն խաղում ես (քերականորեն սխալ շարադրմամբ նույնիսկ) : նա ամբողջ օրն համակարգչային խաղեր է խաղում և մուլտեր նայում: Երբեմն լսում եմ,  թե ինչպես է տարօրինակ լեզուներով արագ խոսում, հարցերիս էլ երբեմն այդ տարօրինակ լեզվով պատասխաններ եմ լսում: Ես չգիտեմ ինչ անեմ և ում դիմեմ   հասկանալու համար, թե  ինչ է կատարվում փոքրիկիս հետ: Նշեմ նաև,  որ տան անդամներն խոսում են հայերեն և ռուսերեն լեզվուներով, փոքրիկս էլ է խոսում ռուսերեն, կարողանում է հաշվել և գույներն ասել անգլերեն և ռուսերեն լեզուներով: Խնդրում եմ օգնել  բացահայտելու փոքրիկիս տարօրինակ հոգեբանական վիճակն:  Նախապես շնորհակալությու ն:

Պատասխան : Հարգարժան Էդիտա,

Ձեր երեխայի մոտ լեզուների խառնաշփոթ է: Ցանկալի է նրա հետ խոսել մեկ լեզվով, իսկ մյուսները հետագայում ամրապնդել: Ամբողջ օրը համակարգչով խաղալը այդ տարիքի երեխայի մոտ անընդնունելի է, վախենամ`  կարիք ունենաք դիմելու մանկական հոգեբանի:

Անուն: Տաթև

Հարց: Հարգելի բժիշկ,տղաս երկու տարեկան է, աջ ձուն ուռած է,ասել են կիստա կա ու ճողվածք է նկատվում,ասացեք խնդրեմ,այս դեպքում վտանգ  կա՞ երեխայի համար,և կիստան պե՞տք է արդյոք վիրահատել:

Պատասխան : Հարգարժան Տաթև,

հարցը նեղ մասնագիտական է  և ավելի ճիշտ է ստանալ մանկական վիրաբույժի կամ ուրոլոգի պատասխան:

Անուն: Հերմինե

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ,  տղաս 2.5 տարեկան է և առավոտյան, որպես նախաճաշ, շատ է սիրում ուտել ձու: Նա  ձու սկսել է ուտել 1.5 տարեկանից: Վնասակա՞ր է ձուն երեխայի համար, եթե այո, ապա ինչո՞ւ: Շնորհակալություն:

Պատասխան :  Հարգելի Հերմինե,

ձվի դեղնուցը շատ արժեքավոր սննդամթերք է, քանի որ պարունակում է երկաթ: Մոտավորապես կես տարեկանից սկսած երեխային կարելի է ձու տալ: Եթե երեխան ալերգիա չունի ձվի նկատմամբ, ապա խնդիր չեմ տեսնում:

Անուն: Տաթև

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ , իմ տղան արդեն 3.5 տարեկան է,բայց 7-8 ամսականից փսխում է, ասում են մի քիչ մեծանա կանցնի, բայց չի անցնում:Տարել  ենք բժշկի,  նա  ասել է , որ ոչ մի բան չկա նրա մոտ:Խնդրում եմ,  ինձ մի խորհուրդ տվեք, հուսահատ վիճակում եմ:

Պատասխան : Հարգարժան Տաթև,

եթե երեխայի մոտ ֆիզիկական զարգացման և աճի դանդաղում չի նկատվում, անահանգստանալու  ոչինչ չկա: Եթե նշված վիճակը առկա է,  մանկական վիրաբույժի կողմից մանրակրկիտ հետազոտություն պետք է կատարվի:

Անուն: Տաթև

Հարց: Բարև Ձեզ: Երեխաս տարի երկու ամսական է և նրա մոտ սովորություն է դարձել մեծերի սուրճի բաժակից մատով սուրճ  ուտելը: Խնդրում եմ պատասխանել `   ի՞նչ վտանգավոր ազդեցություն ունի դա, արդյո՞ք կարելի է փոքրիկին սուրճ տալ

Պատասխան : Հարգարժան Տաթև,

Ձեր հաջորդ նամակում խնդրում եմ պատմել մանրամասն, թե ինչպես է Ձեր երեխան հասնում այդ սուրճի բաժակներին և սուրճի մրուրը մատով ուտում: Մի՞թե հնարավոր չէ դա կանխել:

Անուն: Մարի

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, մեր փոքրիկը 2 ամսական 10 օրական է, 1 ամսականից սկսած  աչքերն այլևս չէր շլում, հիմա նորից արդեն 4 օր է` սկսել է շլել, արդյո՞ք կա անհանգստանալու առիթ, ի դեպ հենց 4 օր է, ջերմում է` 37-37,2, այս երկու երևույթները կարո՞ղ են կապ ունենալ: Եվս մեկ հարց. 2 ամսականում երեխային կարելի՞ է նստեցնել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան :Հարգելի Մարի,

հարցին հեշտ կլինի պատասխանել, եթե դուք նկարագրեք թե ինչու է երեխան նախկինում ունեցել  շլություն:

Իսկ ներկա վիճակի համար /ջերմության փաստը/ շտապ պետք է դիմել մոտակա մանկաբույժին:

Ոչ, երեխային կարելի է նստեցնել 6 ամսեկանից սկսած:

Անուն: Մերի

Հարց: Հարգելի բժիշկ,երեխաս 5 ամսական է,ինձ դեռ չի ճանաչում,տան մյուս անդամներից չի առանձնացնում,արդյո՞ք դեռ մորը ճանաչելու ժամանակը չի:

Պատասխան : Հարգարժան Մերի,

ընդհանուր առմամաբ համարվում է, որ երեխան մորը սկսում է ճանաչել 2.5- 3 ամսականից: Կարելի է դեռևս  մի փոքր սպասել,  հետո դիմել մասնագետի:

Անուն: Ռուզաննա

Հարց: Փոքրիկս 6 ամսական է,կերակրում եմ կրծքով:Ինձ մոտ,առանց պատճառի , ուռել է վերին շրթունքս,մտածում եմ ալերգիա է:Կարելի՞ է հակաալերգիկ դեղեր ընդունել:Այդ վիճակով կարելի՞ է կերակրել փոքրիկին:

Պատասխան : Հարգարժան Ռուզաննա,

առաջին հերթին համոզվեք  դա ալերգիա է թե ոչ, ապա նոր կարելի է ընտրել հակաալրեգիկ միջոց, անպայման բժշկի խորհրդով, որովհետև հակաալարեգիկ միջոցների մեծ մասը քնաբեր ազդեցություն ունեն:

Անուն: Մարգարիտա

Հարց: Աղջիկս 4 ու կես ամսական է, սակայն մազերը   կարելի է ասել  չեն  աճում,  միայն հետևի մասն է աճում:  2 անգամ տվել են կալցիում Դ3 և պիկովիտ: Նշեմ նաև, որ այժմ սկսվել են թափվել: Ի՞նչը կարող է լինել պատճառ, ի՞նչ խորհուրդ կտաք կամ կան արդյո՞ք տնային դիմակներ, որ կարող եմ օգտագործել, որպեսզի բարելավվի փոքրիկի  մազերի աճը: Շնորհակալություն:

Պատասխան : Հարգարժան Մարգարիտա,

այդ տարիքում բնորոշ է աղվամազերի ինքնուրույն թափվելը, սակայն հետագայում նման վիճակը շարունակվելու դեպքում արժանի է ուշադրության մանկական մաշկաբանի կողմից:

Անուն: Արևիկ

Հարց: Հարգելի բժիշկ,  տղաս 1 տարեկան 2 ամսական է (10կգ,80սմ) 1 շաբաթ առաջ դուրս եկան վերևի 2 ատամները, և ախորժակի անկանոն լինելը ինքս կապում եմ շոգի և ատամների հետ…. ի սկզբանե կուրծք չի կերել, հիմա կովի կաթ է խմում, ընդհանուր օրը 3 անգամ է ուտում' նախաճաշ (կաթով լուծվող կաշա տարբեր համերի) երկու անգամ էլ տարբեր ճաշիկներ,ու քնելուց առաջ կաթիկ անպայման։ Ցերեկը քնում է 2 անգամ.ու էլի պարտադիր կաթիկով,դե օրվա մեջ 1 անգամ էլ միրգ, նայած ախորժակի:  Ի՞նչ խորհուրդ կտաք, արդյո՞ք նորմալ ռեժիմ եմ պահում երեխայի համար,թե փոփոխելու կարիք կա։

Պատասխան : Հարգարժան Արևիկ,

այդ տարիքում կարելի է ռացիոնում ավելացնել  ինչպես մրգային և բանջարեղենային սննդի ծավալը, այնպես էլ այլ սպիտակուցային սնունդ՝ միս և այլ տիպի կաթնամթերք:

Անուն: Աշոտ

Հարց: Հարգելի բժիշկ,  իմ փոքրիկն  8 ամսական է, ունի 6 ատամ, բայց ատամները կրճտացնում է, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ:

Պատասխան : Հարգարժան Աշոտ,

եթե զուգահեռ կա նաև թքահոսություն,  ցանկալի է հետազոտել ճիճվակրության համար: Այլ դեպքերում դա կարող է լինել նաև նյութափոխանակության խանգարման արդյունք: