«Շենգավիթ» ԲԿ Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Սուսաննա Ուռումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 21-րդ խմբաքանակին:
Անուն: Սոնա
Հարց: Հարգելի բժիշկ, ամուսնությունից հետո անմիջապես հղիացել եմ, բայց 2-րդ ամսում ընդհատեցի հղիությունը, չէր զարգանում, CMV-ից էր: Բուժվելուց հետո պրոլակտին հորմոնս 26 էր, ձվազատումն էլ ստուգեցինք, 21-րդ օրը կատարվեց: Հորմոնը կարո՞ղ է
«Շենգավիթ» ԲԿ Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Սուսաննա Ուռումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 21-րդ խմբաքանակին:
Անուն: Սոնա
Հարց: Հարգելի բժիշկ, ամուսնությունից հետո անմիջապես հղիացել եմ, բայց 2-րդ ամսում ընդհատեցի հղիությունը, չէր զարգանում, CMV-ից էր: Բուժվելուց հետո պրոլակտին հորմոնս 26 էր, ձվազատումն էլ ստուգեցինք, 21-րդ օրը կատարվեց: Հորմոնը կարո՞ղ է
ազդել ձվազատման վրա: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Սոնա, ըստ բժշկական արձանագրման՝ ցիտոմեգալովիրուսը չի կարող հանգեցնել վիժման, իսկ պրոլակտինի բարձր լինելը կարող է հանգեցնել նրան, որ ձվազատում տեղի չունենա: Խորհուրդ կտամ ստուգվել և հանձնել բոլոր հորմոնների ստուգման անալիզները, քանի որ բացի պրոլակտինից կան ավելի կարևոր հորմոններ, որոնք նույնպես կարող են հանգեցնել վիժման:
Անուն: Անժելա
Հարց: Բարև Ձեզ: Ես 19 տարեկան եմ: Առաջին անգամ հարաբերություն եմ ունեցել ընկերոջս հետ 2 ամիս առաջ: Դրանից հետո դաշտան չեմ տեսել, բայց սերմնահեղուկ չի անցել մեջս: Դաշտանային օրերս միշտ են ուշացել, եղել է, որ 4 ամիս չեմ տեսել, լինելուց էլ 7-12 օր է լինում: Ցավեր ունենում եմ միայն առաջին 2 օրը, դրանից հետո չեմ զգում ոչ մի ցավ: Թեստ անցկացրել եմ, սակայն պատասխանը բացասական էր: Ի՞նչն է դաշտանիս ցիկլի խախտման պատճառը: Եվ մի հարց ևս՝ արդեն 4 տարի է, ինչ դիտում եմ պոռնո վիդեոներ: Ընկերոջս հետ երբ հարաբերություն ունեցա, այն ինձ դուր չեկավ, օրգազմ չապրեցի, սակայն երբ պոռնո վիդեո եմ նայում (առանց ձեռնաշարժության, միայն ոտքերս եմ ամուր սեղմում) օրգազմ ապրում եմ: Խնդրում եմ, ասացեք ինձ՝ ի՞նչ անեմ, որ կարողանամ օրգազմ ապրել հարաբերության ժամանակ եւ ի՞նչ անեմ, որ դաշտանիս ցիկլը կարգավորվի: Կանխավ շնորհակալություն օգնության համար:
Պատասխան: Հարգարժան Անժելա, հարցի մի հատվածի հետ կապված խորհուրդ կտամ դիմել սեքսապաթոլոգի խորհրդատվության: Իսկ ինչ վերաբերում է դաշտանին, ապա ասեմ, որ կան մի շարք հիվանդություններ, որոնցից մեկը պոլիկիստոզն է, որն էլ կարող է հանգեցնել դաշտանի ուշացման: Ուստի պետք է հետազոտվել և հանձնել հորմոնների անալիզներ՝ հասկանալու համար բուն խնդիրը:
Անուն: Սառա
Հարց: Ինձ մոտ վախ կա, որ ես չեմ կարող երեխա ունենալ: Ես դա կարո՞ղ եմ պարզել, եթե կույս եմ:
Պատասխան: Հարգելի Սառա, Ձեզ մոտ խնդիրն ավելի հոգեբանական է, և բնավ պետք չէ վախենալ ու արդեն իսկ տրամադրվել, որ Դուք չեք կարող երեխա ունենալ: Համոզված եմ, որ դա այդպես չէ: Իսկ ամեն պարագայում կարող եք անցնել մի շարք հետազոտություններ, օրինակ՝ գերձայնային հետազոտություն՝ պարզելու համար, որ Ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է, և վախի զգացումն էլ, հուսով եմ, կվերանա:
Անուն: Աննա
Հարց: Բարև Ձեզ: Հարգելի բժիշկ, ես 22 տարեկան եմ, արդեն 10 ամիս է՝ ամուսնացած եմ, որից 3 ամիսը խլամիդիա վիրուսի պատճառով հարաբերություն չթույլատրվեց, սակայն ես և ամուսինս բուժվել ենք վիրուսի դեմ, բայց արդեն 6 ամիս է անցել բուժումից և չեմ հղիանում, գրեթե ամեն ամիս առաջանում է ֆոլիկուլյար կիստա, իսկ որ ամիս էլ ձվազատում է լինում, հղիություն չի լինում: Ի՞նչը կարող է կիստայի առաջացման պատճառ լինել, միգուցե դեղե՞րը: Նախապես շնորհակալ եմ
Պատասխան: Հարգարժան Աննա, դեղերը չեն կարող առաջացնել կիստա: Նախևառաջ հարակավոր է ստուգել փողերի անցանելիությունը: Ստուգելուց հետո կարող եք նորից գրել, որպեսզի հասկանանք, թե Ձեզ մոտ ինչ խնդիր կար:
Անուն: Աննա
Հարց: Բարեւ ձեզ: Հղիության մինչև ո՞ր ամիսը կարելի է սեռական հարաբերություն ունենալ: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Աննա, եթե կան թեկուզ աննշան խնդիրներ, ապա առաջին եռամսյակում ցանկալի չէ հարաբերություն ունենալ, քանի որ առաջին եռամսյակը համարվում է ռիսկային, իսկ 4-րդ ամսից սկսած, եթե իհարկե գանգատներ չունեք և հղիությունը նորմալ է ընթանում, ապա կարող եք:
Անուն: Դիանա
Հարց: Ես հղիության 24-րդ շաբաթում եմ: Երիկամս ստենդավորել են: Ինձ հետաքրքրում է` արդյո՞ք կարելի է հարաբերություն ունենալ ստենդավորումից հետո:
Պատասխան: Հարգելի Դիանա, հարաբերություն կարող եք ունենալ, եթե սուր ցավեր կամ առհասարակ ցավեր չունեք:
Անուն: Մայրանուշ
Հարց: Բարև Ձեզ,ես արդեն 5 ամսվա հղի եմ, և պորտս միշտ թաց է լինում (արտադրության նման),ասացեք խնդրեմ, արդյո՞ք դա նորմալ երևույթ է:
Պատասխան: Հարգելի Մայրանուշ,դա նորմալ երևույթ չէ և հարկավոր է հետազոտվել Ձեր բժշկի մոտ:
Անուն: Լիլիթ
Հարց: Բարև Ձեզ, ունեմ բացասական արյան ռեզուս, 1 երեխա ունեմ, ծննդաբերելուց հետո ներարկել են հակամարմիններ, դրանից հետո մեկ երեխա էլ աբորտ արեցի, հիմա 1 ամսական հղի եմ, ասացեք խնդրեմ, այս դեպքում ինչպե՞ս են վարվում: Ասում են` իմ դեպքում պետք էր հղիանալուց առաջ ներարկել: Մեկ հարց էլ` ձվարանի պոլիկիստոզ և լեղապարկի քարեր հիվանդություններով հնարավո՞ր է առողջ երեխա լույս աշխարհ բերել: Առհասարակ լինո՞ւմ են դեպքեր, երբ ձվարանի պոլիկիստոզ հիվանդությամբ կինը հղիանա:
Պատասխան: Հարգարժան Լիլիթ, պետք է ամեն ամիս պարտադիր ստուգվել արյան փոխներարկման կենտրոնում, ընդհատել հղիությունը պետք չէ:
Այո, ձվարանի պոլիկիստոզի հիմնական պատճառը անօվուլացիոն ցիկլերն են, իսկ խթանման միջոցով այդ հարցը կարելի է կարգավորել, և երեխայի առողջության վրա դա բնավ չի ազդի:
Իսկ լեղապարկի քարը նյութափոխանակության խանգարման հետևանք է, խորհուրդ կտամ ավելի հետևողական լինեք:
Անուն: Լուսի
Հարց: Հնարավո՞ր է ալկոհոլի օգտագործման հետևանքով սերմնահեղուկը մինչև ձվաբջջին հասնելը մահանա: Ամուսնուս Բելառուսում հետազոտել են և ասել , որ սերմնահեղուկը նորմալ է , բայց հարաբերությունից հետո ճանապարհին մահանում է: Ի՞նչ խորհուրդ կտաք այս խնդրի համար:
Պատասխան: Հարգարժան Լուսի, հարկավոր , որ Ձեր ամուսինն ավելի լուրջ հետազոտություն անցնի, քանի որ դա չի կարող միայն ալկոհոլի պատճառով լինել:
Անուն: Էմուլ
Հարց: Բարև ձեզ, հարգելի բժիշկ, ես արդեն 8 ամիս է ամուսնացել եմ, բայց չեմ հղիանում: Ամուսնությունից հետո ինձ մոտ դաշտանը անկանոն է լինում, դիմել եմ բժշկի` ստուգվել եմ, որի արդյունքում պարզվել է, որ ձվազատում չի լինում, նշանակել են դյուֆաստոն` օրը 2 անգամ, հետո դաշտանի 3-րդ օրվանից կլոստիլբեկիտ` 5 օր 50մլ, բայց ինձ մոտ փոփոխություն չի նկատվել, որից հետո նորից վերսկսել եմ ընդունել դյուֆաստոն: Ընդունելուս 3-րդ օրը նկատել եմ դաշտանի նշաններ , բայց 4-րդ օրն անցել է, հիմա շարունակում եմ կուրսը մինչև 10 օրը լրանա, որպեսզի դաշտանի 3-րդ օրվանից սկսեմ ընդունել կլոստիլբեկիտ: Ըստ Ձեզ ինձ մոտ ի՞նչ պատկեր է: Ես 32 տարեկան եմ:
Պատասխան: Հարգարժան Էմմա, խորհուրդ կտամ ավելի լուրջ հետազոտվել, որպեսզի հստակ հասկանանք, թե ինչ պատկեր է Ձեզ մոտ: Ուստի հարցին հստակ պատասխան տալ չեմ կարող, կխոսենք , երբ հետազոտության արդյունքները պարզ լինեն:
Անուն: Մանե
Հարց: 6 տարի առաջ արգանդի վզիկի պլաստիկ վիրահատություն եմ կատարել: Ինձ այս դեպքում աբորտ կարելի՞ է, թե՞ ոչ:
Պատասխան: Հարգելի Մանե, նախ նշեմ, որ հղիության արհեստական ընդհատումն իր վատ հետևանքներն ունի, և ամեն պարագայում խորհուրդ չեմ տա դիմել աբորտների: Աբորտի հետևանքները կարող են անմիջապես չդրսևորվել, այլ ի հայտ գալ ավելի ուշ: Որոշ ժամանակ անց է միայն երևում, թե ինչպիսի խնդիրներ է առաջացրել աբորտը՝ սկսած փողերի պատերի կպումներից: Բայց, պատասխանելով Ձեր հարցին, նշեմ, որ հնարավոր է արհեստական ընդհատում: Ամեն դեպքում խորհուրդ կտամ հարաբերություններից առաջ ընտրել ճիշտ հակաբեղմնավորիչ միջոցներ, որպեսզի խուսափեք աբորտներից:
Անուն: Վարդուհի
Հարց: Խնդրում եմ ասեք՝ մազահեռացման ժամանակակից միջոցներից ո՞րն է թույլատրվում կրծքով կերակրման ժամանակահատվածում: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան: Հարգարժան Վարդուհի, ամենաարդյունավետ միջոցը ասեղային էպիլացիան է և այն թույլատրելի է:
Անուն: Տաթև
Հարց: 2 ամիս է ինչ ամուսնացել եմ և սկսել սեռական կյանքով ապրել: Սակայն վերջին երկու անգամները սեքսի ժամանակ մոտս արյան հետքեր են նկատվում: Ինչի՞ց կարող է դա լինել: Նախապես ասեմ, որ քոր, մրմռոց կամ նման այլ բաներ չունեմ: Շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Տաթև, հնարավոր է, որ ձեզ մոտ կուսաթաղանթը լիովին չի պատռվել, և արյան հետքերը կարող են դրանից լինել :
Անուն: Տաթև
Հարց: Հարգելի բժիշկ,կեսարյան հատումից հետո արդեն երկու տարի է,ինչ ցավեր ունեմ, որոնք հիմնականում մեջքիս աջ հատվածում են կենտրոնացված: Ինչի՞ հետ են կապված այդ ցավերը, և այդ դեպքում երկրորդ անգամ կարելի՞ է կեսարյան անել: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Տաթև, անպայման պետք է հետզոտվել: Խորհուրդ կտամ գերձայնային և ռենտգեն հետազոտություն անցնել և դիմել Ձեր բժշկին:
Անուն: Սուսաննա
Հարց: Սերմնահեղուկի ներթափանցումից կանոնավոր կերպով խուսափումը կարող է արդյո՞ք դառնալ չբերության պատճառ։ Նշեմ՝ արդեն 3 ամիս այդպես է։
Պատասխան: Հարգարժան Սուսաննա, դա չի կարող անպտղության պատճառ դառնալ:
Անուն: Ռոզա
Հարց: Հարգելի բժիշկ, երեխաս 3 ամսական է, հղիության ժամանակ մաշկիս վրա՝ ոտքերիս և փորիս շրջանում, ճաքեր առաջացան, կարո՞ղ եմ ինչ-որ ձևով վերացնել դրանք: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Ռոզա, պետք է դիմել մաշկաբանի կամ պլաստիկ վիրաբույժի խորհրդատվության:
Անուն: Աննա
Հարց: Արդեն 6 ամիս է ամուսնացած եմ, բայց դեռ չեմ հղիացել: Շատ եմ անհանգստանում ու շատ եմ ցանկանում փոքրիկ ունենալ: Առաջին հարցս հետևյալն է՝ առաջին անգամ ես սովորականից ուշ եմ հիվանդացել, դա կարո՞ղ է նշանակել, որ ավելի ուշ էլ կհղիանամ: Երկրորդ հարցը` վերջերս լսեցի, որ եթե ունեք յուղոտ մաշկ, պզուկներ և սև կետեր դեմքի վրա, կարող եք ունենալ հորմոնային խնդիրներ: Արդյո՞ք դա այդպես է և կարո՞ղ է չհղիանալու պատճառ լինել: Երրորդ` իմ դաշտային ցիկլը շատ տարբեր է 25 - 28 օր, ինչպե՞ս կարող եմ հաշվել, երբ է լինելու օվուլացիան: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Աննա, ցիկլի 25-ից 28 օր տևողությունը նորմալ երևույթ է : Օվուլյացիան հնարավոր է ստուգել միայն գերձայնային հետազոտման միջոցով, իսկ ինչ վերաբերում է դեմքի ցանավորմանը, ապա, այո, դա կարող է հորմոնալ խախտման հետևանքով լինել: Ուստի հարկավոր է հանձնել հորմոնների ստուգման անալիզներ:
Անուն: Լիլիթ
Հարց: Ես 21 տարեկան եմ,ունեմ 1 տարեկան տղա: Հոկտեմբեր ամսին տեղադրել եմ ներարգանդային պարույր, մարտ ամսին հիվանդացել եմ, բայց այս ամիս պարզեցի, որ հղի եմ: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս է հնարավոր այդ հղիությունը: Երկրորդ` առաջին երեխայից հետո աբորտը հնարավո՞ր է հետագայում չհղիանալու պատճառ դառնա:
Պատասխան: Հարգարժան Լիլիթ, ցանկացած հղիության արհեստական ընդհատում կարող է պատճառ դառնալ անպտղության, իսկ ներարգանդային պարույրը կարող է տեղաշարժված լինել կամ դուրս եկած լինել Ձեր մարմնից: Եթե ստուգվել եք, այն տեղում է և արձանագրված է նաև հղիություն , ապա հանգիստ կարող եք շարունակել հղիությունը: Նախնական ստուգումն անցնելուց հետո ոչ մի վտանգ լինել չի կարող:
Անուն: Անի
Հարց: Բարև Ձեզ : Ուզում էի իմանալ` էնդոմետրիոդ կիստան կարո՞ղ է խանգարել օվուլյացիայի խթանման արդյունավետությանը և թույլ չտալ, որպեսզի լինի հղիություն:
Պատասխան: Հարգարժան Անի, բժշկական արձանագրությունների համաձայն մինչև 4 սմ կիստային չպետք է ձեռք տալ, և անհանգստանալու կարիք չկա: Հանգիստ կարող եք հղիանալ:
Բոլորին մաղթում եմ առողջություն: