2 ամիս է, երեխայիս կրծքով չեմ կերակրում, բայց դաշտանային ցիկլը դեռ չի վերականգնվել, ինչո՟ւ. «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 23-րդ խմբաքանակին:


Անուն: Մարինե

Հարց:Ամուսնացել եմ 2013թ. նոյեմբերին, ամուսնության առաջին ամիսներին հիվանդացել եմ թոքաբորբով, ու պաշտպանվում էինք, այդ ընթացքում դաշտանային ցիկլի խախտում ու փոփոխություն չեմ ունեցել: Սակայն բուժվելուց հետո, երբ ազատ հարաբերվում էինք, ունեցել եմ դաշտանային ցիկլի խախտումներ, որովայնի

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 23-րդ խմբաքանակին:


Անուն: Մարինե

Հարց:Ամուսնացել եմ 2013թ. նոյեմբերին, ամուսնության առաջին ամիսներին հիվանդացել եմ թոքաբորբով, ու պաշտպանվում էինք, այդ ընթացքում դաշտանային ցիկլի խախտում ու փոփոխություն չեմ ունեցել: Սակայն բուժվելուց հետո, երբ ազատ հարաբերվում էինք, ունեցել եմ դաշտանային ցիկլի խախտումներ, որովայնի հատվածում ցավեր ու ուռածության զգացողություն ցիկլից առաջ, դրա ընթացքում և հետո: Այժմ կրկին պաշտպանվում ենք, ու այդ բոլոր զգացողություններն անհայտացել են, ցիկլս էլ կարգավորվել է: Հնարավո՟ր է, որ այս երևույթները սերմնահեղուկի հետ կապված լինեն, եթե այո, ապա կարիք կա՟,  որ ամուսինս դիմի բժշկի, իսկ եթե ոչ, ապա ի՟նչը կարող է պատճառ լինել:

Պատասխան:Հարգելի Մարինե, քիչ հավանական է, որ կապ լինի սերմնահեղուկի հետ, այնուամենայնիվ,  խորհուրդ կտամ Ձեզ հետազոտվել և  հանձնել քսուքի անալիզ:

Անուն: Անի

Հարց: Իմ առաջին ծննդաբերության ժամանակ ես շեքահատումով եմ ծննդաբերել,այս պահին 2-րդ հղիությունն եմ տանում և արդեն 31 շաբաթական եմ: Ինձ հուզում է հետևյալ հարցը. արդյո՟ք երկրորդ ծննդաբերության ժամանակ նույնպես շեքի վրա կտրվածք կանեն: Նախապես շնորհակալություն:

Պատասխան:Հարգելի Անի, շեքահատում ծննդաբերության ընթացքում կատարվում է երկու դեպքում, եթե առաջանում է անհրաժեշտություն մանկիկին քիչ ավելի արագ և անվնաս դուրս բերել ծննդաբերական ուղիներից կամ, եթե ծննդկանի մոտ առկա է շեքի սպառնացող պատռվածք: Եթե այս երկու իրավիճակները չզարգանան ձեր ծննդաբերության ընթացքում, ապա շեքահատում չի կատարվի:

Անուն: Անի

Հարց: ЛГ 14.2.: Անալիզը հանձնել եմ դաշտանիս 4-րդ օրը: Արդյո՟ք այդ թիվը վտանգավոր է: Շնորհակալություն:

Պատասխան:Հարգելի Անի, ոչ, դա նորմայի սահմանում է: Ոչ մի վտանգ չկա:

Անուն: Նարե

Հարց: Բարև ձեզ, հարգելի բժիշկ, մի բան եմ ուզում հարցնել. ես ընկեր չունեմ, սեռական հարաբերություն մինչ այս տարիքս (22) երբեք չեմ ունեցել, արդեն 2 օր է դաշտանս սկսվել է, ուղղակի փորիկս ոնց որ ուռած լինի, կոպիտ ասած, վքնած, հղիություն չի, չէ՟:  Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի Նարե, ցավոք սրտի, մարդիկ չեն կարող բազմանալ միաբջիջների նման կիսվելու տարբերակով: Ասում եմ ցավոք, քանի որ շատ կանայք կցանկանային հղիանալ` չունենալով սեռական զուգընկեր:  Դա, ցավոք,  հնարավոր չէ նաև Ձեր պարագայում:

Անուն: Ռոզա

Հարց: Հարգելի բժիշկ, բալիկս 5 ամսական է, արդեն 2 ամիս է կրծքով չեմ կերակրում, սակայն դաշտանային ցիկլս դեռ չի վերականգնվել, ուլտրաձայնային  հետազոտություն եմ անցել, ամեն ինչ նորմալ է, թեստն էլ բացասական է, ինչի՟ հետ կարող է կապված լինել ցիկլիս չվերականգնվելը:  Շնորհակալություն:

Պատասխան:Հարգելի Ռոզա, անկախ հանգամանքից, որ չեք կերակրում,  Դուք դեռևս գտնում եք լակտացիոն շրջանում, որը կարող է տևել մեկ տարի` ծննդաբերությունից հաշված: Անհանգստանալ պետք չէ, պարզապես խորհրդակցեք Ձեր բժկի հետ`  ընտրելու համար հակաբեղմնավորիչներ , քանի որ դաշտանի բացակայության պայմաններում հնարավոր է հղիություն:

Անուն: Սոնա

Հարց: Հարգելի բժիշկ, երբեմն մեզիցս տհաճ հոտ եմ առնում` հիմնականում այն օրերին, երբ մի քիչ մրսում եմ: Երբ օրվա մեջ առատ ջուր եմ խմում, մեզիս գույնը սպիտակում է և անցնում է հոտը: Ասացեք խնդրեմ, թե ինչի հետ է սա պայմանավորված: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Սոնա, անպայման հանձնեք մեզի քննություն, ցանկալի է այն օրերին , երբ հոտ եք զգում: Հարկավոր է նաև դիմել ուրոլոգի:

Անուն: Թագուհի

Հարց: Քառասունից հետո ամուսնության և հղիության մասին խնդրում եմ խորհուրդներ տալ:

Պատասխան:Հարգարժան Թագուհի, 40-ից հետո ամուսնության վերաբերյալ խորհուրդ տալը դժվար է, քանի որ ամեն մարդ ինքն է ընտրում իր համար այն տարիքը, երբ պատրաստ է ընտանիք կազմելու: Իսկ ինչ վերաբերում է հղիությանը, ապա հարկ եմ համարում նշել, որ հղիանալու հնարավորությունը 40-ից հետո կտրուկ նվազում է , բացի դա, հղիությունը կապված է ռիսկի հետ թե մոր և թե մանկիկի առողջության առումով:

Անուն: Սուսաննա

Հարց: Բարեւ Ձեզ, ես գտնվում եմ հղիության 12- րդ շաբաթում: Շատ կուզեի իմանալ` արդյո՟ք ինձ կարելի է սպորտով զբաղվել`  առավոտյան վազել կամ լողի գնալ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան:Հարգելի Սուսաննա, հղիության ընթացքում պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել չի կարելի, լողի գնալ կարող եք 16 շաբաթից հետո, եթե հակացուցումներ չլինեն, իսկ առավոտյան վազքի փոխարեն կարող եք  զբոսնել մաքուր օդում:

Անուն: Ալլա

Հարց: Բարև Ձեզ, մեկ կուրս  Regulon օգտագործելուց  ինչքա՟ն ժամանակ հետո կարելի  հղիանալ: Նախապես շնորհակալություն:


Պատասխան:Հարգելի Ալլա, Ռեգուլոնը դադարեցնելուց հետո արդեն հաջորդ ամիս կարող եք հղիանալ:


Անուն:Սյուզի

Հարց: Երկու ամսական հղի եմ: Ամեն օր արյուն եմ տեսնում: Հիմա բուժվում եմ, արյունը քչացել է: Կասե՟ք, երբ կարող եմ հարաբերություն ունենալ, որ վնաս չլինի երեխայիս համար:


Պատասխան: Հարգելի Սյուզի, հարաբերություն կատեգորիկ չի կարելի ունենալ, քանի որ արյուն կա: Երբ վերջնական  ուլտրաձայնային հետազոտությամբ պարզվի, որ այլևս խնդիր չունեք,  ապա նոր միայն կարող եք հարաբերություններ ունենալ: