Ո՞րն է ամենահուսալի հակաբեղմնավորման մեթոդը. «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 24-րդ խմբաքանակին:

Անուն: Գայանե

Հարց: Սիրելի Իմ Փոքրիկ, ես մի լուրջ խնդրի առաջ եմ կանգնել և  Ձեր մասնագետի խորհրդի  կարիքն ունեմ` քրոջս մոտ 29 շաբաթական հղիություն է, 5 օր առաջ դոլպեր են արել` երեխայի ստամոքսը շատ փոքրիկ  է եղել, սահմանաված քանակությամբ հեղուկ չի եղել, պտղաջրերը` 9.2, մտավախություն կա, որ կարող է կերակրափողը փակ լինի: Հնարավո՞ր է մեծանալու հետ զուգահեռ մեծանա ստամոքսը:  Թե՞, եթե մինչև հիմա չի մեծացել, ուրեմն խնդիր է: Պտղաջրերը դրա հետ կապ ունե՞ն:  Ի՞նչ եք կարծում այս ամենի մասին:

Պատասխան:

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 24-րդ խմբաքանակին:

Անուն: Գայանե

Հարց: Սիրելի Իմ Փոքրիկ, ես մի լուրջ խնդրի առաջ եմ կանգնել և  Ձեր մասնագետի խորհրդի  կարիքն ունեմ` քրոջս մոտ 29 շաբաթական հղիություն է, 5 օր առաջ դոլպեր են արել` երեխայի ստամոքսը շատ փոքրիկ  է եղել, սահմանաված քանակությամբ հեղուկ չի եղել, պտղաջրերը` 9.2, մտավախություն կա, որ կարող է կերակրափողը փակ լինի: Հնարավո՞ր է մեծանալու հետ զուգահեռ մեծանա ստամոքսը:  Թե՞, եթե մինչև հիմա չի մեծացել, ուրեմն խնդիր է: Պտղաջրերը դրա հետ կապ ունե՞ն:  Ի՞նչ եք կարծում այս ամենի մասին:

Պատասխան:

Հարգելի Գայանե, պտղի արատների դեպքում պետք չէ հիմնվել մեկ ուլտրաձայնային հետազոտության արդյունքների վրա: Կատարեք մեկ այլ հետազոտություն առաջատար մասնագետներից մեկն ու մեկի մոտ, այդ թվում մեր կենտրոնում Տ.Շ. Քոչարյանի մոտ: Ամնիոտիկ ինդեքսը  հղիության 29 շաբաթական ժամկետում  այդքան էլ շատ չէ, միգուցե խոսքը գնում է ուրիշ ցուցանիշի մասին:  Խարհուրդ եմ տալիս կրկնել հետազոտությունը:

 

Անուն: Վարդ

Հարց: Ես արդեն 10 ամիս է ինչ ամուսնացած եմ, ամուսնության 3 ամսում հղիացա, սակայն երեխայի հետ խնդիրներ կային, ստիպված դիմեցի աբորտի (դեկտեմբերի  27-ին),  բուժումներ նշանակեցին, 3 ամիս ռեգուլոն էի խմում: Հիմա ես ե՞րբ կհղիանամ:  Մի հարց էլ .ես ամսի 17-ին եմ դաշտան տեսել,  ավարտվել է 21-ին, բայց արդեն երկու օր է արտադրություն եմ ունենում (ամսի 27,28) շատ բաց արյունով,  դա ինչի՞ հետևանք կլինի:

Պատասխան: Հարգելի Վարդ, սովորաբար, ռեգուլոն օգտագործելուց հետո ձվազատումը վերականգնվում է 1-2 ամիս անց:  Արյունային արտադրությունը ցիկլի 11-12 օրը կարող է ձվազատման նշան լինել, կարող է նաև լինել լորձաթաղանթի պաթոլգիայի ախտանիշ: Անհրաժեշտ է կատարել փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:

Անուն: Տաթև

Հարց: Ինձ մոտ երկրորդ հղիությունն է, արդեն 32 շաբաթական, ինձ  մոտ նկատվում է սպիտակավուն արտադրություն և քոր, արդյո՞ք դա վնաս է պտղին: Ավելացնեմ,  որ նման բան նկատվել է նաև նախքան հղիությունս:

Պատասխան: Հարգելի Տաթև, Ձեզ մոտ հավանաբար կոլպիտ է, սակայն հեռակա կարգով դժվարանում եմ ասեմ, թե ինչ էթիոլոգիայի: Դիմեք Ձեր բժշկին, ներկայացրեք գանգատները, հանձնեք հեշտոցային արտադրության քսուքի անալիզ, որից հետո պարզ կլինի բուժման պլանը: Սնկային կոլպիտը /հեշտոցաբորբը/ վտանգավոր չէ պտղի համար, սակայն բակտերիալ վագինոզը կարող է բերել վաղաժամ ծննդաբերության, ինչպես նաև հանդիսանում է ներարգանդային ինֆեկցիայի զարգացման գործոն:

Անուն: Տաթևիկ

Հարց: Բարև Ձեզ, հարգելի գինեկոլոգ: Ո՞րն է ամենահուսալի հակաբեղմնավորման մեթոդը: Եվ ինչպե՞ս, ի՞նչ օրացույցով պահպանեմ ընդհատված սեռական ակտը որպես հակաբեղմնավոման ձև: Եվ մի հարց ևս.  ներարգանդային պարույրի` հղիանալուց պաշտպանելու հավանակաությունը քանի՞ տոկոս է կազմում : Շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Տաթևիկ, ներարգանդային պարույրը և կոմբինացված հակաբեղմնավորիչ հորմոնալ հաբերը համարվում են հղիության կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդներ: Ներարգանդային պարույրի արդյունավետությունը կազմում է մոտավորապես 95-96%: Օրացույցային և ընհատված սեռական հարաբերության մեթոդների արդյունավետությունը բարձր չէ,  և նրանք հուսալի չեն:

Անուն: Մայրանուշ

Հարց: Ես 6 ամսվա հղի եմ ,մշտապես ունենում եմ ծակոցներ պորտիս շրջանում,ինչի՞ց կարող է լինել:

Պատասխան: Հարգելի Մայրանուշ, եթե Ձեր բժշկը չի կասկածում սպառնացող վիժում, կամ սպառնացող վաղաժամ ծննդաբերություն, ապա  կամ մկանային ցավեր են /կապված որովայնի առաջնային պատի ձգվելու հետ/, կամ մեթեորիզմ և այլ աղիքային խնդիրներ, կամ Բռեքաթոն Հիքսի կծկանքներ  են:

Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ` կա արդյո՞ք որևէ տարբերակ՝ պարզելու հղի եմ, թե ոչ, քանի որ դեռ դաշտանիս ժամանակը չէ, չնայած գրեթե վստահ եմ, որ դրական է լինելու:

Պատասխան: Հարգելի Աննա,  կան խորիոնիկ գոնադոտրոպինի որակական առկայությունը մեզում որոշող թեսթեր, որոնք շատ զգայուն են և կարող են  ցույց տալ դրական արդյունք մինչև դաշտանի ուշացումը: Այդպիսի թեսթեր են BB test, Frautest և այլն: Ավելի ճշգրիտ հետազոտություն է խորիոնիկ գոնադոտրոպինի կոնցենտրացիայի քանակական որոշումը արյան շիճուկում:

Անուն: Սաթենիկ

Հարց: Բարև ձեզ,հանձնել եմ հորմոնալ անալիզներ,  բոլորը նորմայի մեջ են, բայց ԱՆՏԻՄՅՈՒԼԼԵՐՈՎ հորմոնս 3,73 է,  բժիշկը նշանակել է ՎԵՐՈՇՊԻՐՈՆ և ԴԵՔՍԱՄԵՆՏԱԶՈՆ: Բուժման ընթացքում կամ բուժումից հետո հղիություն կլինի՞։ Որ խնդրեմ կասեք` այդ դեղերը ինչի՞ համար են, օվուլյացիան արագացնո՞ւմ են,  թե՞ …

Պատասխան: Հարգելի Սաթենիկ, համաձայն գրածի Ձեզ մոտ անպտղություն է, և բժիշկը ենթադրել է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ: Վերոշպիրոնն և դեքսամետազոնը նշանակված են հիպերանդրոգոնիայի բուժման նպատակով: Ձվազատում /օվուլյացիա/ կարող է լինել այդ ընթացքում, բայց քիչ հավանական է: Սակայն այդ բուժումը անհրաժեշտ է հետագայում ձվազատում առաջացնելու համար:

Անուն: Անանուն

Հարց: Բարև Ձեզ: Ես 26 տարեկան եմ, ամուսնացած չեմ: Սեռական հարաբերություններ չեմ ունեցել, սակայն զբաղվել եմ ինքնաբավարարմամբ, բայց միայն ֆիլմեր դիտելով, և երբևէ հեշտոցիս մեջ որևէ բան չեմ մտցրել, անգամ ձեռք չեմ տվել: Խնդրում եմ ասեք՝ հնարավոր է արդյո՞ք կուսազրկություն, եթե, օրինակ, կուսաթաղանթը բարակ է կամ շատ ներքև է, կամ ընդհանրապես նման դեպքում հնարավոր է, թե ոչ:  Ինձ տանջում է նաև այն , թե դա արդյո՞ք նորմալ ֆիզիոլոգիական պահանջ է, թե՞ բարոյականությունից զուրկ եմ:

Պատասխան: Հարգելի ընթերցող, առանց սեռական հարաբերության /կամ ինչ-որ պարագաներ ներդնելով հեշտոց/, միայն ֆիլմ դիտելով կուսաթաղանթը չի վնասվում: Այն պատռելու համար պետք է որևէ մեխանիկական գործոն /առնանդամ, կամ այլ պարագա/: Իմ կարծիքով, Դուք բարոյականությունից դուրս չեք, և 26 տարեկանում բնական է ունենալ սեռական հակում:

Անուն: Լիլիթ

Հարց: Մոտ երկու տարի դաշտանային ցիկլի բացակայությունից հետո, 17 տարեկանում,  ինձ մոտ առաջացել էին հորմոնալ խախտումներ,  մասնավորապես՝ բարձր պրոլակտին (161), միկրոադենոմա ստորին մակուղեղում` 8-9 մմ, որից հետո բուժվել եմ մոտ հինգ տարի: Այս ընթացքում պրոլակտինի կտրուկ իջեցում և բարձրացում է եղել, իսկ դաշտանային ցիկլը կանոնավոր է եղել, բայց դեղերի մշտական ազդեցությամբ: 22 տարեկանում ամուսնացել եմ և երեք ամիս անց հղիացել 150 պրոլակտինով: Ծննդաբերել եմ կեսարյան հատումով՝ երեխայի հետույքային դիրքի պատճառով: Այժմ պրոլակտինս 261 է, կերակրում եմ կրծքով: Ձեզ ունեմ 3 հարց: 1.Հնարավո՞ր է հղիանալ կերակրելու ընթացքում և այսքան բարձր պրոլակտինով: 2. Ի՞նչ կլինի, եթե հղիանամ: 3 Արդյո՞ք ներարգանդային պարույրի տեղադրումը կարող է պաշտպանել հղիանալուց: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Լիլիթ,

1. Հղիության կանխարգելման լակտացիոն ամենոռեայի մեթոդը արդյունավետ է միայն այն դեպքում, եթե երեխային կերակրում եք բացարձակ մայրական կաթով, յուրաքանչյուր 4 ժամը մեկ ցերեկային ժամերին և 6 ժամը մեկ գիշերը: Այլ պարագայում այն  չի գործում: Ձեր բարձր պրոլակտինը կարող է պայմանավորված լինել  հիմա ոչ միայն միկրոադենոմայով, այլ նաև կաթնարտադրությամբ /լակտացիայով/: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Ձեր անամնեզը /հիվանդության պատմությունը/, հղիության հավանականությունը ցածր է, եթե առաջին հղիությունը տեղի է ունեցել պրոլակտինի մակարդակը իջեցնող դեղերի ազդեցությամբ:

2. Եթե հղիանաք, և հղիությունը լինի ցանկալի, ապա կերակրելը պետք է դադարեցնել և անմիջապես դիմել բժշկի:

3. Ներարգանդային պարույրը հանդիսանում է ներկայիս ամենաարդյունավետ միջոցներից մեկը:

Անուն: Նարե

Հարց: 3 տարի առաջ հետազոտվել եմ, բժիշկն ինձ ասաց, որ էրոզիա ունեմ: Սակայն ինչ-ինչ պատճառներով այն այդպես էլ թողեցի բարձիթողի վիճակում:Մի որոշ ժամանակ առաջ կրկին դիմեցի իմ բժշկին այն բուժելու նպատակով, այս անգամ էլ նա ասաց, թե արգանդի վզիկի վրա պոլիպներ կան, անալիզների արդյունքում պարզվեց, որ նորմայի մեջ է: Ես կցանկանայի իմանալ` արդյո՞ք դա հնարավոր է, էրոզիան պոլիպի վերածվո՞ւմ է, եթե ոչ, ապա կարո՞ղ է այն առանց բժշկական միջամտության անհետանալ: Շնորհակալ եմ անչափ:

Պատասխան: Հարգելի Նարե, արգանդի պարանոցի պոլիպները չեն առաջանում էրոզիայի պատճառով, այլ այդ երկու վիճակները կարող են զարգանալ զուգահեռ: Պոլիպները մեծամասամբ բարորակ նորագոյացություններ են, որոնք չեն անհետանում ինքնաբերաբար և հեռացվում են փոքր վիրահատական միջամտության օգնությամբ: Պարտադիր է կատարել հեռացված պոլիպների հյուսվածքաբանական հետազոտությունը, առանց որի միջամտության իմաստը կորում է:

Անուն: Նոննա

Հարց: Հարգելի բժիշկ, ես գտնվում եմ հղիության 20-րդ շաբաթում:Ինձ շատ հուզում է մի հարց, կարելի է արդյո՞ք ուտել սեխ և ձմերուկ այս շրջանում: Կարծիքները շատ են, բայց ցանկանում եմ ստանալ մասնագետի խորհուրդ: Նախապես շնորհակալ եմ

Պատասխան: Հարգելի Նոննա, ձմերուկն ու սեխը հակացուցված չեն հղիներին, պարզապես հիշեք, որ ամեն միրգ/ բանջարեղեն/,  հատապտուղ ունեն իրենց հասնելու ճիշտ ժամանակը, որը որոշել է բնությունը: Այս կամ այն մրգից խուսափելու խորհուրդները հիմնավորված են, երբ խոսքը գնում է չարաշահման մասին, կամ պարարտանյութերով աճեցրած ապրանքատեսակներից զերծ մնալու մասին:

Անուն: Նանա

Հարց: Здравствуйте доктор, 3 года назад была свадбьа, сразу после свадбы забеременела,но на 11 неделе был выкидыш , чистки не было, потом сдала кучу анализов, и уже три года не могу забеременеть, был повышен гомоцистеин (16.6) , пила Фолиевую кислоту, и Вит. Б комплекс, через месяц гом. понизилсья до 5. Еще HLA 20 %, Асат у меня в крови 1:10(слабоположителный), трубы проверяли, проходими, но есть спайки, пыли с мужем Юнидокс Солютаб, и да, после выкидыша сдала CMV , врач сказал что обнаружен CMV IGg 651, и назначил лечение, 3 месяца пыли Валтрекс с мужем, потом сделали плазмаферез,4 раза, но сейчас узнали что тогда врач ошибся,и CMV IGg был повышен,а IGm в норме, мы зря 3 месяца лечили CMV,которое не была.....уже не знаем что делать, помогите пожалуйста

Պատասխան: Уважаемая Нана,Гипергомоцистеинемия могла быть причиной выкидыша. Что касается CMV, то Вам надо

определить авидность, и если она высокая, то пока что не беспокоиться. Проверяли ли Вы HLA после плазмафереза? Если нет, то сделайте. Как Вы сказали, было проведено множество исследований, однако невынашивание беременности имеет множество причин, а не только те, которые указаны Вами. Можете обратиться в МЦ «Шенгавит», и наши специалисты помогут Вам.

Անուն: Լիլիթ

Հարց: Ինձ մոտ հիպերթիրիոզ է , որն  այժմ կոմպենսացիայի փուլում է դեղահաբերի ընդունումով պայմանավորված։ Ես հղիության ութերորդ ամսում եմ, ինձ  հուզում է այն հարցը` արդյո՞ք իմ վիճակում կարելի է ծննդաբերել բնական ճանապարհով,  թե կեսարյան հատումն ավելի նախընտրելի և անվտանգ կլինի:

Պատասխան: Հարգելի Լիլիթ, Ձեր հիպերթիրեոզը, այն էլ կոմպենսացված վիճակում, չի հանդիսանում կեսարյան հատման բացարձակ ցուցում: Սակայն, ինչպես հիպեր- այնպես էլ հիպոթիրեոզով հղիները հանդիսանում բարձր ռիսկի խումբ և բարդությունների զարգացման հավանականությունը իրենց մոտ բարձրանում է: Վահանաձև գեղձի հիվանդություններ ունեցող հղիների մոտ ավելի հաճախ են զարգանում վաղաժամ ծննդաբերույունները, պրեէկլամպսիա, գեստացիոն դիաբետ, հղիության զարկերակային հիպերտենզիա և այլն: Ինչ վերաբերվում է Ձեր ծննդալուծման եղանակին, ապա բարդություններ չունենալու պարագայում Դուք կարող եք ծննդաբերել ինքնուրույն: Այնուամենայնիվ, վերջնական որոշումը պետք է կայացնի Ձեր հղիությունը և ծննդաբերությունը վարող մասնագետը:

Անուն: Անի

Հարց: Կա մի այնպիսի ծրագիր, որով կարող եմ իմանալ, թե երբ կսկվի դաշտանը, ես 12 տարեկան եմ, դեռ չի սկսվել դաշտան:

Պատասխան: Հարգելի Անի, հատուկ ծրագրեր կամ բանաձևեր մենարխե /առաջին դաշտան/ որոշելու համար չկան: Հայ աղջիկների մոտ այն սկսվում է միջինը 13-14 տարեկանում: Այնպես որ, դեռ պետք չէ անհանգստանալ: