«Ճի՞շտ է, արդյոք, որ սոնոգրաֆիկ հետազոտությունը վնասում է պտղին». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանը  պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 26-րդ խմբաքանակին:

Անուն: Անժելա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Սոնոգրաֆիայի արդյունքով պարզել եմ, որ ինձ մոտ դոմինանտ ֆոլեկուլ առաջանում է 14մմ. չափով, սակայն ձվազատում այդպես էլ չի կատարվում: Տեղյակ եմ, որ կարելի է դեղորայքի միջոցով օվուլյացիա առաջացնել: Ի՞նչ դեղորայք խորհուրդ կտաք, և դաշտանային ցիկլի ո՞ր օրը պետք է սկսել ընդունել: Նախապես շնորհակալ եմ:

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանը  պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 26-րդ խմբաքանակին:

Անուն: Անժելա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Սոնոգրաֆիայի արդյունքով պարզել եմ, որ ինձ մոտ դոմինանտ ֆոլեկուլ առաջանում է 14մմ. չափով, սակայն ձվազատում այդպես էլ չի կատարվում: Տեղյակ եմ, որ կարելի է դեղորայքի միջոցով օվուլյացիա առաջացնել: Ի՞նչ դեղորայք խորհուրդ կտաք, և դաշտանային ցիկլի ո՞ր օրը պետք է սկսել ընդունել: Նախապես շնորհակալ եմ:

 

Պատասխան: Հարգելի Անժելա, դեղորայքի միջոցով հնարավոր է, սակայն անհրաժեշտ է տվյալ ցիկլում հետևել ֆոլեկուլի զարգացմանը և որոշել համապատասխան դեղորայքը և դեղորայքի չափաբաժինը՝ օվուլյացիա ստանալու նպատակով:

Անուն: Անուշ

Հարց: Հարգելի «Իմ փոքրիկ», ե՞րբ է հղի կնոջը տրվում փոխանակման քարտը: 37 շաբաթականում ուշ չէ՞:  Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի Անուշ, փոխանակման քարտը տրամադրվում է 30 շաբաթականից սկսած:  Ուշ չէ,  կարող եք Ձեր փոխանակման քարտը ստանալ նաեւ այդ ժամկետում:

Անուն: Էլեն

Հարց: Զույգ պտղով հղիությունս ընդհատվեց 21-22 շաբաթականում վաղաժամ ծննդաբերությամբ: Բժշկական միջամտություն բացարձակ չի եղել, կարծես սովորական ծննդաբերություն լիներ, բայց փոքրիկները կենսունակ չէին: Որքա՞ն ժամանակ անց ես կարող եմ նորից հղիանալ:

Պատասխան: Հարգարժան Էլեն, խորհուրդ կտամ հետազոտվել, գտնել պատճառը և համապատասխան բուժում ստանալ, որից հետո նորից հղիանալ:

Անուն: Ժաննա

Հարց: Ես 22 տարեկան եմ, 2 տարի է՝ ամուսնացած եմ, 1-ին տարին, կարելի է ասել, կանոնավոր կերպով խուսափել ենք սերմնահեղուկի ներթափանցումից, իսկ հիմա ցանկանում եմ հղիանալ, բայց չի ստացվում: Նկատում եմ, որ սերմնահեղուկը դուրս է գալիս: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Հարգարժան Ժաննա, ցանկալի է դիմել համապատասխան մասնագետի և հետազոտվել Ձեր ամուսնու հետ միասին:

Անուն: Զառա

Հարց: Բարև Ձեզ: Ասեք, խնդրեմ, ինչպե՞ս է առաջանում վիրուսը: Եթե վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, նշանակում է, որ վիրուսը կա ոչ միայն տվյալ զույգի, այլև նախկին զուգընկերների մոտ եւ կարող է փոխանցվել ապագա զուգընկերներին:  Ինչքանո՞վ է վտանգավոր այդ հիվանդությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգարժան Զառա, նախ՝ Դուք չեք նշել, թե ինչ վարակի մասին է խոսքը: Խնդրում եմ հստակեցնել հարցը, որին  հետագայում  կտրվի լիարժեք պատասխան:

Անուն: Անժելա

Հարց: Բարև Ձեզ: Կարո՞ղ է, արդյոք, պրոգեստերոնի ցածր մակարդակն օվուլյացիայի բացակայության պատճառ համարվել: Ինչպե՞ս բարձրացնել այդ հորմոնի մակարդակը:

Պատասխան: Հարգարժան Անժելա, օվուլյացիայի բացակայությունն է բերում պրոգեստերոնի ցածր մակարդակի: Իսկ պրոգեստերոնի մակարդակը կարգավորելու համար անհրաժեշտ է նպաստել օվուլյացիայի առաջացմանը:

Անուն: Հասմիկ

Հարց: Բարև Ձեզ, ես ծննդաբերել եմ 15 օր առաջ, որից հետո պարզվեց, որ ես հեշտոցի վարիկոզ ունեմ: Իմ գինեկոլոգը պնդում է, որ բուժման կարիք չկա, որ դա ինձ կարող է խանգարել միայն ծննդաբերության ժամանակ: Ուզում եմ նաև Ձեր կարծիքն իմանալ:

Պատասխան: Հարգարժան Հասմիկ, Ձեր գինեկոլոգն իրավացի է, կարիք չկա բուժման, քանի որ հեշտոցի վարիկոզը վտանգավոր է միայն ծննդաբերության ժամանակ մեծ ծավալով արյունահոսությամբ պատռվածքների դեպքում: Անհրաժեշտ է այդ խնդրի նկատմամբ առավել ուշադիր լինել հետագա ծննդաբերությունների ժամանակ:

Անուն: Մերի

Հարց: Փոքրիկս 8 ամսական է, 3 ամսականից ես ունեմ մազաթափություն, շատ եմ անհանգստանում: Ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգարժան Մերի, կարող եք դիմել մաշկաբանի կամ էնդոկրինոլոգի խորհրդատվությանը, որպեսզի ավելի հստակ լինի, թե ինչից է առաջանում մազաթափությունը: Թեև, որպես կանոն, հետծննդաբերական այդ փուլում մազաթափություն նկատվում է գրեթե բոլոր կանանց մոտ:

Անուն: Ռոմ

Հարց: Բարև ձեզ, խնդրում եմ՝ պատասխանեք իմ հետևյալ հարցին. եթե հղիության ժամանակ հեշտոցում հաճախակի տեղի է ունենում սերմնաժայթքում, դա ինչ-որ կերպ կազդի՞ հղիության կամ պտղի վրա: Եվ իրենից ի՞նչ է ներկայացնում երկրորդ տիպի հերպես HSV2-ը:  Առկայության դեպքում որքանո՞վ է վտանգավոր կրողի և պտղի համար: Նախապես շնորհակալություն

Պատասխան: Հարգարժան Ռոմ,  HSV2 /հերպես երկուսը/ հանդիսանում է վիրուսային սեռավարակ, որը վտանգավոր է պտղի ներարգանդային զարգացման համար: Խորհուրդ է տրվում նախքան հղիությունը հետազոտվել և հայտնաբերել մինչ հղիությունը: Իսկ սերմնաժայթքումը որեւէ կերպ չի կարող ազդել պտղի վրա: Եթե հարցը վերաբերում է նաեւ սեռական հարաբերությանը, ապա այն թույլատրվում է, եթե չկան հատուկ հակացուցումներ կամ վիժման վտանգ:

Անուն: Անահիտ

Հարց: Բարև ձեզ,  հարգելի բժիշկ: Խնդրում եմ՝ կասե՞ք, թե ինչից է առաջանում ուրեոպլազմա ինֆեկցիան:  Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Անահիտ, ուրեոպլազմա ինֆեկցիան չի առաջանում, այլ փոխանցվում  է հիմնականում սեռական ճանապարհով:

Անուն: Թագուհի

Հարց: Բարև Ձեզ: Ընկերուհիս 4  շաբաթական հղի է, և ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ ձախ ձվարանի վրա կիստա կա: Խնդրում եմ, ասացեք՝ դա վտանգավո՞ր է և ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել, որպեսզի և բալիկը, և մայրիկը առողջ և անվնաս լինեն: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի Թագուհի, նախ՝ պետք է ճշտել կիստայի տեսակը և նրա չափսերի փոփոխությունը դինամիկայում: Այնուհետև պարզ կլինի դրա վտանգի մակարդակը և բուժման միջոցը:

Անուն: Ռուզաննա

Հարց: Բարև ձեզ,  հարգելի բժիշկ: Ես 22 տարեկան եմ, ամուսնանալուց հետո անմիջապես հղիացել եմ, սակայն 2 ամսականում ընդհատեցին.  չէր զարգանում: Հետազոտությամբ պարզվեց ցիտոմեգալովիրուսի և ուրեոպլազմայի առկայություն: Բուժվել եմ 2 փուլով, 1. 10-օրյա պրոցեդուրա, մոմիկ և դեղահաբեր, 2.  դեղահաբեր և մոմիկ: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր Է հետագայում խնդիրներ առաջանան, ու ե՞րբ է պետք նորից հետազոտվել:

Պատասխան: Հարգարժան Ռուզաննա, բուժում ստանալուց հետո հարկավոր է մեկ անգամ ևս ստուգվել՝ ինֆեկցիաների առկայությունը ժխտելու կամ հաստատելու համար,  ու ևս  մեկ անգամ՝ հղիության պատրաստվելուց առաջ:

Անուն: Ագապի

Հարց: Հարգելի բժիշկ, ինձ մոտ 23 շաբաթական հղիություն է, սա իմ երկրորդ հղիությունն է: Առաջին բալիկս 1.5 տարեկան է: Ունեմ որովայնի շատ սուր ցավեր հատկապես պոչուկային հատվածում: Ի՞նչը կարող է սուր ցավերի պատճառ լինել: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Ագապի, ցավերի դեպքում պետք է հետազոտվել, խորհուրդ կտամ այցելել  Ձեր գինեկոլոգին:

Անուն: Ժենյա
Հարց: Բարև ձեզ, ինձ մոտ հղիության 31-րդ շաբաթն է: Նախկինում էլ ունեի արտադրություն, բայց հիմա շատ է շատացել, գույնը մի օր շագանակագույն է, մի օր՝ դեղնավուն: Սա բնակա՞ն է հղիության ընթացքում, թե՞ ինչ-որ խնդիր կա:

Պատասխան: Հարգարժան Ժենյա, անհրաժեշտ է կատարել սեռական ուղիներից վերցված քսուքի հետազոտություն, որից հետո կտրվի լիարժեք պատասխան:

Անուն: Աննա
Հարց: Որքանով տեղեկացված եմ, ալկոհոլի ազդեցության ընթացքում արգելվում է հղիություն պլանավորել, իսկ քանի՞ օր հետո է կարելի սեռական հարաբերություն ունենալ, որպեսզի սերմնաբջիջներն առողջ լինեն: Նախապես ներողություն եմ խնդրում ոչ գրագետ միտքս ձևակերպելու համար:

Պատասխան: Հարգարժան Աննա, կախված է, թե ինչ չափաբաժնով է ալկոհոլ օգտագործվել և որքան ժամանակ: Ամեն դեպքում հղիություն պլանավորելիս մոտ մեկ շաբաթ չպետք է ալկոհոլ օգտագործել, իսկ առհասարակ հղիություն պլանավորելուց մոտ մի քանի ամիս առաջ պետք է մաքրել օրգանիզմը:

Անուն: Հասմիկ

Հարց: Հարգելի բժիշկ, 4 ամիս առաջ ծննդաբերել եմ կեսարյան հատումով, առողջական խնդիրներ չեմ ունեցել, սակայն արդեն մի քանի օր է, ինչ հեշտոցում սուր ցավ եմ զգում: Խնդրում եմ՝ ասեք, թե ինչի հետ կարող է կապված լինել և ինչ բարդություններ կարող է առաջացնել: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Հասմիկ, անհրաժեշտ է դիմել գինեկոլոգին, զննումից հետո կտրվի լիարժեք պատասխան, թե ցավերը ինչի հետևանքով են լինում:

Անուն: Աննա
Հարց: Հարգելի բժիշկ, ես ունեմ ողնաշարի գրիժա: Ստանալով բուժում՝ այժմ ինձ լավ եմ զգում, ցանկանում ենք երկրորդ բալիկն ունենալ: Ունենալով նման խնդիր՝ կարո՞ղ է հղիության ընթացքում հիվանդությունը նորից գլուխ բարձրացնել: Կարելի՞ է, արդյոք, հղիանալ: Կանխավ շնորհակալություն :

Պատասխան: Հարգարժան Աննա, հնարավոր է, քանի որ հղիության ընթացքում պտղի մեծացմանը զուգընթաց ողնաշարը ծանրաբեռնվում է: Ուստի պետք է հետազոտվեք, խորհրդակցեք Ձեր գինեկոլոգի հետ և հղիանալուց հետո էլ գտնվեք հսկողության տակ, որպեսզի ծննդաբերությունից հետո ավելի լուրջ խնդիրների առջև չհայտվեք:

Անուն: Նունե
Հարց: Խնդրում եմ՝ ասեք, ամուսնուս մոտ նկատել եմ սեռական օրգաններից  առատ արտահոսք և երբեմն բողոքում է միզուղիներում այրոցից: Ասեք՝ դա ինչի՞ հետևանքով կարող է լինել և  ի՞նչ է դա:

Պատասխան: Հարգարժան Նունե, հարկավոր է դիմել ուրոլոգի խորհդատվության:

Անուն: Տոմա

Հարց: Բարև Ձեզ, հունիս ամսին ինձ մոտ հայտնաբերվեց պտղի պաթոլոգիա, 21 շաբաթականում ընդհատվեց հղիությունը: Նշեմ, որ դա իմ երկրորդ հղիությունն էր, բոլոր անալիզները ցույց տվեցին, որ ինձ մոտ ոչ մի ինֆեկցիա չկա, միայն արյան մուտացիայի անալիզը ցույց տվեց,  որ ինձ մոտ հայտնաբերվել է 675 5 ջի 4 ջի և ԱԼԱ222 վալ: Ասացեք՝ սրանք կարո՞ղ են վտանգ ներկայացնել, եթե ես նորից ուզում եմ հղիանալ: Եթե այո, ի՞նչ կարելի է անել:  Շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Տոմա, հարկավոր է Ձեզ մանրակրկիտ  հետազոտել, նաև հարկավոր է իմանալ, թե ինչ պաթոլոգիա է եղել պտղի մոտ, որպեսզի հստակեցվի, թե ինչ բուժում է հարկավոր:

Անուն: Սիրանուշ

Հարց: Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ՝ ինչ անեմ, որ այս ամիս հղիանամ: Ասեմ, որ ես ձվազատման հետ խնդիրներ ունեմ,  իսկ այս ամիս այն շատ լավ է կատարվել, և պետք է այս ամիսը չկորցնեմ: Խնդրում եմ՝ օգնեք ինձ,  որպեսզի այս ամիս անպայման հղիանամ..դա ինձ համար շատ կարևոր է: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Սիրանուշ, հղիության հավանականությունը մեծացնելու համար անհրաժեշտ է ձվազատման հավանական օրերին ունենալ սեռական հարաբերություն 2 օրը  մեկ անգամ:

Անուն: Զարուհի

Հարց: Բարև ձեզ:  Խնդրում եմ՝ պատասխանեք. կեսարյանից հետո հնարավո՞ր է կրծքով կերակրել չկարողանամ: Հնարավո՞ր է կաթ չարտադրվի:

Պատասխան: Հարգելի Զարուհի, կրծքով կերակրելու համար անհրաժեշտ  կաթի քանակը կախված չէ ծննդալուծման տարբերակից, այն հորմոնալ կարգավորման ներքո է: Մտահոգվելու տեղիք չկա:

Անուն: Լիլի

Հարց: Բարև Ձեզ: Ճի՞շտ է, արդյոք, որ սոնոգրաֆիկ հետազոտությունը վնասում է պտղին: Մեկ անգամ հարկ եղել է, որպեսզի դիմեմ լրացուցիչ հետազոտության ու հարկ կա ևս մեկ անգամ: Կարո՞ղ եմ հանգիստ սրտով գնալ հետազոտման, թե՞ անհանգստանալու կարիք կա, որ պտուղը կարող է վնասվել ճառագայթումից: Եթե պտղի չափսը (շաբաթականը) նշանակություն ունի, ասեմ, որ 30 շաբաթական է:

Պատասխան: Հարգելի Լիլի, սոնոգրաֆիկ հետազոտությունը զուրկ է ճառագայթումից, այնպես որ, եթե սոնոգրաֆիայի անհրաժեշտություն կա,  մի խուսափեք:

Անուն: Լենա

Հարց: Բարև ձեզ,  հարգելի բժիշկ, խնդրում եմ՝ պատասխանեք իմ հարցին: Ինձ մոտ պրոլակտին հորմոնը 20.7 է այն դեպքում, երբ նորման պիտի լինի 8.39-20.15: Պե՞տք է, արդյոք,  այդ արդյունքը մտահոգի ինձ, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հղիանալու հետ կապված: Ի դեպ, նշեմ, որ ինձ նշանակել են 2 կոճակ: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Լենա, հարկ եմ համարում նշել, որ պրոլակտին հորմոնի մակարդակը, կախված ցիկլի օրից,  կարող է փոխվել, հետևաբար այն պետք է որոշել նույն ցիկլի ընթացքում մի քանի անգամ, որից հետո որոշել՝ անհրաժեշտ է բուժում նշանակել, թե ոչ:

Անուն: Սիրուշ

Հարց: Բարև ձեզ,  ես հարաբերություն եմ ունեցել հենց ձվազատման օրը, և այդ օրվանից անցել է 9 օր: Ես արդեն 3 օր է, ինչ մեջքի ցավեր եմ ունենում,  և օր օրի այդ ցավերը շատանում են, որի հետ մեկտեղ նաև հաճախակի միզարձակման ցանկություն է առաջանում: Խնդրում եմ, ասեք՝ ինչի՞ հետևանք կարող են լինել այդ ցավերը և միզարձակությունը: Հնարավո՞ր է՝ դրանք հղիության նշաններ լինեն, և թեստը ցույց կտա՞ հնարավոր հղիությունը:

Պատասխան: Հարգարժան Սիրուշ, սպասեք Ձեր հաջորդ դաշտանի հավանական օրվան: Դաշտանի չսկսվելու դեպքում` 3 օր հետո, կատարեք հղիության թեստ, որը կտա Ձեր հարցի պատասխանը:

Անուն: Նարինե

Հարց: Բարև ձեզ, ինձ ծննդաբերության ընթացքում կատարել են շեքահատում, ունեցել եմ արտաքին երեք կար, հիվանդանոցից դուրս գրվելուց ընդամենը օրեր անց այլևս ցավեր չեմ ունեցել, արտադրություն էլ հազվադեպ ու շատ քիչ: Սեռական հարաբերություն եմ ունեցել ծննդաբերությունից 25 օր անց: Հնարավո՞ր են բարդություններ կամ որևէ վտանգ:

Պատասխան: Հարգարժան Նարինե, եթե Ձեր վերքը լավացել է և այլևս գանգատներ չունեք,  նշանակում է, որ ամեն բան Ձեզ մոտ կարգին է, և որևէ բարդություն չի առաջանա: