«Երեխաս լացելիս շունչը պահում է և քիչ է մնում ուշագնաց լինի: Ի՞նչն է պատճառը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 10-րդ խմբաքանակին:

Անուն:Բելլա

Հարց: Տղաս 1 տարեկան է, ունենք 7 ատամ, գտնվում ենք դեռ հանելու շրջանում: Ժամանակ առ ժամանակ կաթնամթերքին հավելում եմ կալցի Դ3: Հուշեք, խնդրեմ, մինչև 1 տարեկան խմած 1 կաթիլ վիտամին Դ-ն դեռ շարունակե՞նք խմել, թե՞ ոչ: Կանխավ  շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Բելլա, 1 տարեկանից հետո կալցիի քանակությունը կարելի է կարգավորել կերակրման ճանապարհով:

 

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 10-րդ խմբաքանակին:

Անուն:Բելլա

Հարց: Տղաս 1 տարեկան է, ունենք 7 ատամ, գտնվում ենք դեռ հանելու շրջանում: Ժամանակ առ ժամանակ կաթնամթերքին հավելում եմ կալցի Դ3: Հուշեք, խնդրեմ, մինչև 1 տարեկան խմած 1 կաթիլ վիտամին Դ-ն դեռ շարունակե՞նք խմել, թե՞ ոչ: Կանխավ  շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Բելլա, 1 տարեկանից հետո կալցիի քանակությունը կարելի է կարգավորել կերակրման ճանապարհով:

 

Անուն: Լուսինե

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, երեխաս չորս ամսական է, ծնված օրվանից գլուխը տաք է, դա նորմա՞լ երևույթ է:

 

Պատասխան: Հարգելի Լուսինե, եթե դա չի ուղեկցվում այլ հիվադագին նշաններով, ապա կարող եք հանգիստ լինել:

Անուն: Լիլիթ

Հարց: Հարգելի բժիշկ, երեխաս 1 տարեկան 4 ամսական է, մեկ տարի կերակրել եմ կրծքի կաթով: Քաշը և հասակը նորմայի մեջ են: Քայլելուց նկատում եմ փորի փքվածություն, իսկ մեջքի հատվածում (փորի հենց հետևի մասում) կորություն: Ի՞նչ խորհուրդ կտայիք, արդյո՞ք պետք է դիմեմ ինչ-որ մերսումների:

Պատասխան: Հարգարժան Լիլիթ, ըստ Ձեր նկարագրության` առկա են թեթև արտահայտված ռախիտի նշաններ, որն ինքնուրույն կանցնի ճիշտ խնամքի և սննդային ռեժիմի  կարգավորման արդյունքում:

Անուն: Մոնիկա

Հարց: Բարև, հարգելի բժիշկ, տղաս ծնվել է 3.1կգ, հասակը` 54սմ, հիմա 9 ամսական է, քաշը` 11կգ, հասակը` 74սմ, գլխի շրջագիծը` 44.5սմ: Նորմա՞լ է դա: Ինձ ասել են, որ գլուխն ու քաշը նորմալ չեն, միայն ասել են, որ վիտամին Դ տամ 2 -3 կաթիլ: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Մոնիկա, գնահատականներ տալու համար անհրաժեշտ է տեսնել երեխային, խորհուրդ եմ տալիս դիմել Ձեր տեղամասի մանկաբույժին: Եթե դա Ձեզ ասել է տեղամասի մանկաբույժը, ապա հետևեք նրա խորհուրդներին:

Անուն: Շողիկ
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Աղջիկս 4.5 տարեկան է: Արդեն 1 ամիս է, ինչ դեմքին պարբերաբար հայտնվում են թարախային պզուկներ ու մանր ցան: Մեր մանկաբույժի խորհրդով ցանափոշիով ու զելյոնկայով չորացնում ենք դրանք, բարց էլի են կրկնվում: Ընդունել է Ֆլեմոքսին, Սուպրաստին:  2 օր առաջ անալիզ հանձնեց, պարզվեց ascaris lumbr. ունի, հնարավո՞ր է, արդյոք, ցանը, պզուկներն ու ջերմությունը դրանով պայմանավորված լինեն: Նշեմ նաև, որ ջերմում է  37.5-38-ի սահմանում: Ճիճվաթափման համար ընդունել է Զենթել: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգարժան Շողիկ, Ձեր նկարագրությունը նման է ստաֆիլոդերմիա կոչվող հիվանդության, որը կարող է ուղեկցվել ասկարիդոզով: Անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ հետազոտություններ, այն է՝ կրկնել արյան  հետազոտությունն  ասկարիդոզի վերաբերյալ և արյան բակտերիոլոգիական ցանքս /հաշվի առնելով ջերմային ռեակցիաները/:

Անուն: Շողեր

Հարց: Հարգելի բժիշկ, տղաս 11 ամսական է, ես էլ 7 ամսական հղի եմ: Խնդիրը կայանում է նրանում, որ ոչ մի կերպ չեմ կարողանում փոքրիկիս կտրել կրծքի կաթից: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք վտանգավոր է կրծքով կերակրելը հղիության ընթացքում: Նշեմ նաև, որ առանց խնդիրների հղիություն եմ տանում:

Պատասխան: Հարգարժան Շողեր, հղիության ընթացքում կրծքով կերակրելը վտանգավոր չէ, բայց ցանկալի չէ:

Անուն: Ինգա

Հարց: Բարև Ձեզ,  հարգելի բժիշկ, երեխաս հինգ ամսական է,  գլխի հետևի մասում մի փոքրիկ շրջանակաձև  ճաղատություն եմ նկատում: Հնարավո՞ր է, որ վիտամին Դ-ի պակասից լինի,մենք վիտամին Դ ընդունում ենք մռայլ եղանակներին: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգարժան Ինգա, հնարավոր է, խորհուրդ եմ տալիս վիտամին Դ ընդունել ոչ միայն մռայլ եղանակներին,  այլ պարբերաբար,  ցանկացած եղանակին:

Անուն: Նարինե

Հարց: Բարև Ձեզ: Շնորհակալ եմ նախորդ հարցիս պատասխանելու համար: Խոսքն այն մասին էր, որ փոքրիկս արդեն 4.5 ամսական է, բայց փորիկին պառկեցնելիս գլուխը չի կարողանում բարձրացնել (լացում է ու ընդամենը մի քանի վարկյան է պահում):  Գրկելիս էլ միշտ ձգտում է թեքել դեպի աջ: Մնացած հարցերում բալիկիս աճն ու զարգացումը համապատասխանում է 4-5 ամսական երեխաների զարգացմանը: Շատ անհանգիստ եմ, ի՞նչ անել:

Պատասխան: Հարգարժան Նարինե, սպասեք մինչև 6 ամսական, մինչև 6 ամսականը դա նորմա է:

Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ բժիշկ: Շնորհակալություն նախորդ` գարեջրի մասին հարցիս պատասխանելու համար: Տղաս երեք ամսական է, և չկշտանալու պատճառով արդեն անցել ենք կաթնախառնուրդներին: Տղաս 10 րոպեից ավելի կուրծք չի ուտում (չնայած, որ կուրծքս չի դատարկվում, դեռ կաթ կա ): Որպեսզի չլացի, անմիջապես ուտելուց հետո տալիս ենք կաթնախառնուրդը: Արդյո՞ք ճիշտ ենք վարվում: Եվ հաջորդ հարցը, օրական ի՞նչ քանակությամբ ջուր պետք է խմի երեք ամսական երեխան:  Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգարժան Անի, կրծքով պետք է կերակրել մինչև կրծքերը լիարժեք դատարկվեն, միգուցե լիարժեք կրծքով կերակրվելուց հետո երեխան կաթնախառնուրդի կարիք չունենա, իսկ ջրի քանակը միանշանակ չէ և կապված է երեխայի պահանջից:

Անուն: Լիանա

Հարց: Բարև, հարգելի բժիշկ: Երեխաս 7 ամսական է: Եթե ռախիտի նշաններ չկա (իսկ որո՞նք են այդ նշանները), արժե՞, ադյոք, Դ վիտամին տալ:

Պատասխան: Հարգարժան Լիանա, ռախիտի նշանները բազմազան են, դա այսպես գրելով հնարավոր չէ, այդ հարցը քննարկեք ձեր տեղամասի մանկաբույժի հետ:

Անուն: Ալլա
Հարց: Բարև Ձեզ, աղջիկս ծնվել է գլխի աջ շրջանում այտուցով: Որ խնդրեմ ինձ կասեք` արդյո՞ք դա վտանգավոր է և ե՞րբ կանցնի:

Պատասխան: Հարգելի Ալլա, դուք չեք նշել երեխայի տարիքը, ուստի հարցին պատասխանել չեմ կարող: Ընդհանուր առմամբ ծննդաբերական այտուցն անցնում է ծննդաբերելուց մեկ շաբաթ անց:

Անուն: Անի
Հարց: Տղաս 1.10 տարեկան է, սակայն գիշերները անհանգիստ է լինում, համարյա չի քնում, ի՞նչը կարող է լինել դրա պատճառը:

Պատասխան: Հարգելի Անի, անհանգիստ քունը կարող է տարբեր պատճառներ ունենալ, ցավոք սրտի նման հարցին պատասխանելու համար պետք է երեխայի նույն միջավայրում լինել ու տեսնել նրա անհանգստությունը, որպեսզի հասկանալ նրա հոգեբանական ստատուսը:

Անուն: Ալլա
Հարց: Բարև Ձեզ,  հարգելի մասնագետ, իմ փոքրիկն  արդեն մեկ շաբաթական է, ծնվել է կեֆալոհեմատա աջ գանգոսկրի դիագնոզով: Խնդրում եմ, կասեք ինձ` արդյ՞ոք դա վտանգավոր է, և ե՞րբ կանցնի: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգարժան Ալլա, եթե հեմատոման շատ մեծ չէ,  կարող է ինքնուրույն ներծծվել առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Անուն: Հասմիկ
Հարց: Բարև Ձեզ, աղջիկս 13 օրական է ու գազեր ունի, ուզում եմ իմանալ` կարո՞ղ եմ Էսպումիզան տալ:

Պատասխան: Հարգարժան Հասմիկ, այո, կարող եք տալ, ինչպես նաև գազերը հեռացնող այլ պրեպարատ:

Անուն: Մառա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ:Օգտվելով ընձեռված հնարավորությունից` ցանկանում եմ 2 հարց ուղղել Ձեզ: Իմ 3-ամյա դուստրն  ունի բորբոքված ադենոիդներ, ինչի  հետևանքով ունենում է ականջացավեր: Ցանկանում եմ իմանալ`կարո՞ղ եմ, արդյոք, երեխային տանել լողի խմբակ: Եվ մյուս հարցս. արդյո՞ք երեխայի մոտ առկա գերքրտնարտադրությունը (անկախ տարվա եղանակից), հատկապես քնած ժամանակ, այդ վիճակի արդյունքն է:Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Պատասխան: Հրագարժան Մառա, առաջնահերթ խորհուրդ եմ տալիս հեռացնել ադենոիդները, հետո նոր մտածել երեխային սպորտի տալու մասին: Իսկ քրտնարտադրությունը կարող է կապ ունենալ ադենոիդների հետ:

Անուն: Աքսանա
Հարց: Երեխաս մեկ տարեկան, երկու ամսական է, կուրծք է ուտում, գիշերները չի քնում, շատ է արթնանում: Ցերեկն էլ  մեկ անգամ է քնում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Հարգելի Աքսանա, ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում երեխային  մինչև 2 տարեկանը կերակրել կրծքով, բայց փորձը ցույց է տալիս, որ որոշ երեխաների, փսիխոէմոցիոնալ վիճակը հաշվի առնելով, ցանկալի է  կրծքից կտրել ավելի շուտ, քանի որ կուրծք ուտելը հետագայում կարող է դառնալ սովորույթ:

Անուն: Արմինե
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բիշկ: Երեխաս 3 ամսական է: Մեջքի վրա քնելուց գլխի հետևի մասը տափակել է, իսկ վերևի մասը ձգվել է` հետևից գլխին օվալի տեսք տալով: Կարդացել եմ հատուկ գլխարկների մասին, որոնք դեֆորմացումն ուղղում են: Դժվարությամբ, սակայն փորձում եմ միայն կողքի քնեցնել: Խնդրում եմ, մի խորհուրդ տվեք` իմաստ ունի՞ գլխարկ դնելը և որքանո՞վ է այն արդյունավետ, թե՞ երբ երեխան սկսի նստել,  գլխի ձևը կվերականգնվի: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Պատասխան: Հարգելի Արմինե, գլխարկների արդյունավետությունը շատ կասկածելի է, ավելի լավ է երեխային սովորեցնել տարբեր դիրքերով քնել:

Անուն: Արուս
Հարց: Բարև Ձեզ: Իմ աղջիկը 11 տարեկան է, շատ ակտիվ երեխա է, բայց վերջերս հաճախակի հոգոցներ է հանում և ասում, որ կրծքավանդակում իրեն ինչ-որ բան խանգարում է շնչել: Ինչի՞ հետ դա կարող է կապված լինել, ես շատ անհանգիստ եմ, խնդրում եմ պատասխանեք: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Արուս, դժվարանում եմ կոնկրետ պատասխանել, կարծում եմ, որ ոչ մի լուրջ բան չկա, ուղակի անցումային տարիքի հետ կարող է կապված  լինել:

Անուն: Աննա
Հարց: Բարև Ձեզ, իմ երեխան 1.5 տարեկան է, լացելիս նա շունչ է պահում և քիչ է մնում ուշագնաց լինի: Խնդրում եմ,  մի խորհուրդ տվեք, օգնեք:

Պատասխան: Հարգելի Աննա, կարծում եմ` կարող է կապված լինել կալցիումի փոխանակման խանգարման հետ: Կալցիումի պրեպարատներ նշանակելու համար խորհուրդ եմ տալիս դիմել տեղամասի մանկաբույժին:

Անուն: Անանուն
Հարց: Բարև,   տղաս 1 տարեկան է, և ես ոչ մի պատվաստման չեմ տարել,  իսկ հիմա վախենում եմ տանել: Խնդրում եմ, ինձ խորհուրդ տվեք` ինչպե՞ս վարվեմ:

Պատասխան: Կարծում եմ, որ դուք մեկ տարի ուշացել եք, որպեսզի Ձեզ որևէ խորհուրդ տանք, իսկ պատվաստումները երեխայի համար շատ անհրաժեշտ են:

Անուն: Արմեն
Հարց: Բարև Ձեզ,  հարգելի բիշկ: Երեխաս 1,5 ամսական է,  մինչ օրս աղիքները շատ նորմալ գործում էին,  բայց այս 2 օր է`չեն գործում, միջամտությամբ է  դուրս գալիս: Կարելի՞ է երեխային տալ կտավատի ձեթ, որպեսզի աղիքները փափկեն, և ինքնուրույն դուրս գա: Նախապես շնորհակալություն

Պատասխան: Հարգարժան Արմեն, հարցը լիարժեք չէ, քանի որ չգիտեմ` երեխան ինչպես է կերակրվում, մինչև 2-3 օր աղիների չգործելն այդ տարիքում կուրծք ուտող երեխայի համար նորմա է, կատեգորիկ արգելված է այդ տարիքում որևէ ձեթի կիրառումը:

Անուն: Լիլի
Հարց: Բարև Ձեզ: Որպես ապագա մայրիկ` ինձ մի հարց է հուզում` երեխայի ծնվելուց հետո բարուր անե՞լ, թե՞ ոչ: Ես ինքս դեմ եմ բարուրելուն ու տեղյակ եմ, որ բարուրելը կարող է խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Միայն թե ուզում եմ համոզվել, որ բարուր անել կամ չանելը կապ չունի մրսել-չմրսելու հետ: Քանի որ առջևում ձմեռ է, իսկ իմ փոքրիկը լույս աշխարհ է գալու հոկտեմբեր-նոյեմբեր ամսին,  այդ պատճառով էլ ուզում եմ ստույգ իմանալ` բարուրելով ես երեխային զերծ կպահե՞մ հիվանդանալուց, թե՞ դա նշանակություն չունի:

Պատասխան: Հարգելի Լիլի, Ձեզ ծննդատանը կասեն, որ բարուր անել չի կարելի և կբերեն դրա բազմաթիվ պատճառներ: Հիշեք, որ բարուրով երեխան ավելի հեշտ կարող է մրսել:

Անուն: Անի
Հարց: Բարև Ձեզ: Իմ փոքրիկն արդեն 10 օրական է,  ծնված օրից մի աչքից անընդհատ արտադրություն է գալիս,  ծննդատանը մանկաբույժը տետրացիկլինի մազ էր քսում ու ասաց, որ մի քանի օր էլ շարունակեմ, նաև ալբոցիտի կաթիլներ նշանակեց, բայց ոչ մի օգուտ չտվեց: Խնդրում եմ, մի խորհուրդ տվեք` ի՞նչ կարելի է անել:

Պատասխան: Հարգարժան Անի, ցավոք սրտի ես իրավասու չեմ որևէ խորհուրդ տալ առանց երեխային տեսնելու, խորհուրդ եմ տալիս դիմել մանկական ակնաբույժի, քանի որ պատճառը ստույգ չգիտեմ:

Անուն: Լուսինե
Հարց: Բարև Ձեզ: Իմ տղան 4 ամսականում 2 ատամ հանեց, հիմա նա 8 ամսական է, և 8 ատամ ունի: Երեկ նկատեցի որ վերևի 2 ատամները մի տեսակ գույնը փոխել են, ու մի փոքր մաս կոտրվել է: Ի՞նչ կարող եմ անել: Եվ կարո՞ղ եմ կալցի տալ: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Լուսինե, վաղ դուրս ծկլթած ատամները, ցավոք սրտի, ունենում են նման խնդիրներ: Ատամների հետ կապված խնդիրները նպատակահարմար է քննարկել մանկական ստոմատոլոգների կամ մանկական դիմածնոտային վիրաբույժների հետ:

Անուն: Նառա
Հարց: Հարգելի մանկաբույժ,  իմ աղջիկը 10 ամսական է, նա քայլասայլակում(խոդունոկ) լավ վազում է, լացում է, որպեսզի գետնին պահենք, որ ման գա, սակայն դեռ չոչ չի անում, դեռ չի բռնվում, որ կանգնի:  Իմ շրջապատում այդպիսի երեխաներ կան, որ միանգամից են սկսել քայլել, սակայն ես անհանգստանում եմ:  Ասեմ,  որ գետնին երբեք չեմ դրել,  կլինի մոտ 10 օր, ինչ գետնին եմ դնում զուտ չոչ անելու համար: Արդյո՞ք դա խնդիր է :

Պատասխան: Հարգարժան Նառա, ամեն մի երեխա քայլում և զարգանում է յուրովի, միջին հաշվով նորմայում երեխան պետք է քայլի մեկ տարեկանից սկսած: