«Երեխային քնեցնելիս հեքիաթ պատմելը լա՞վ մեթոդ է». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 28-րդ խմբաքանակին:

Սոֆի

Հարց: Բարև ձեզ, երեխաս 6 տարեկան է, և իր մոտ կա շատ վառ արտահայտված նախանձ փոքր քրոջ, դասընկերների hանդեպ. մի խոսքով` նախանձում է բոլորին և ուզում է, որ բոլորն ասեն, որ ինքն է լավագույնը։ Ինչպե՞ս վարվել,որ դուրս գա նախանձը,խրախուսենք այն միտքը,որ ինքը լավագույնն է թե հակառակը։

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 28-րդ խմբաքանակին:

Սոֆի

Հարց: Բարև ձեզ, երեխաս 6 տարեկան է, և իր մոտ կա շատ վառ արտահայտված նախանձ փոքր քրոջ, դասընկերների hանդեպ. մի խոսքով` նախանձում է բոլորին և ուզում է, որ բոլորն ասեն, որ ինքն է լավագույնը։ Ինչպե՞ս վարվել,որ դուրս գա նախանձը,խրախուսենք այն միտքը,որ ինքը լավագույնն է թե հակառակը։

Պատասխան: Խրախուսել, որ ինքն է լավագույնը, պետք չէ։ Կարելի է ուղղակի գտնել այն բաները, որոնցում ինքը աչքի է ընկնում և խրախուսել դրանք, գովել հենց իր առավելությունների համար եւ ոչ անտեղի։ Նախանձը և խանդը դրսևորվում է ցածր ինքնագնահատականի դեպքում։ Եթե երեխան իրեն ինքնավստահ զգա, չի նախանձի։

Վիկա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Կցանկանայի իմանալ` երեխային քնեցնելիս հեքիաթ պատմելը լա՞վ մեթոդ է: Ինձ թվում է, որ երեխաս քնած ժամանակ հեքիաթի վերաբերյալ երազ է տեսնում, մտածում դրա շուրջ, հեքիաթի ազդեցության տակ է մնում: Աղջիկս 3 տարեկան է և միշտ մեծ դժվարությամբ է քնում, 1 ժամից ավելi պետք է օրորեմ, երգեմ, հեքիաթ պատմեմ, որ քնի, մենակ թողնում եմ, դուրս գալիս, որ քնի, ավելի է ակտիվանում: Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ կարելի է անել: Շնորհակալություն

Պատասխան: Իրականում չկա քնելու մեկ մեթոդ, որը հարմար լինի բոլոր երեխաներին և բոլոր տարիքներում։ Յուրաքանչյուր մայր ինքն է զգում, թե ինչն է երեխայի վրա քնեցնող ազդեցություն ունենում։ Եվ հեքիաթ պատմելը, և՛ սենյակից դուրս գալը, և՛ երգելը կարող է մեկ երեխային օգնել, մյուսին ավելի ակտիվացնել։ Եթե դուք նկատում եք, որ ինքը հեքիաթից չի հանգստանում և քնել չի ուզում, մի կարդացեք քնելուց առաջ։

Քնելուն և հեշտությամբ քուն մտնելուն օգնում է ռեժիմը։ Այստեղ ռեժիմ ասելով նկատի ունենք ոչ միայն երեխայի ռեժիմը, այլև ընտանիքի։ Այսինքն` երեխայի քնելու ժամին կամ դրան նախորդող ժամին չպիտի տանը ակտիվ և աշխույժ իրադարձություններ լինեն, դրանցից երեխան ակտիվանում է և չի ցանկանում քնել։ Քնելուց առաջ ցանկալի է հանգիստ գործողություններով զբաղվել, հեռուստացույցն անջատել։ Այսինքն` երեխան չպիտի հետաքրքրված լինի այլ զբաղմունքով և իրեն կեսից ստիպեն քնել։

Արաքսյա

Հարց: Բարեվ Ձեզ, հարգելի հոգեբան: Իմ աղջիկը 2 տարեկան 3 ամսեկան է, դեռ չի խոսում, բայց մի քանի բառեր փորձում է ասել: Շատ ակտիվ, հասկացող երեխա է: Նաեւ չի հրաժարվում ծծակից: Հնարավո՞ր է` դա կապ ունի չխոսելու հետ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Կոնկրետ ծծակ օգտագործելը չի խանգարում խոսքի զարգացմանը, եթե դա չափի մեջ է կիրառվում՝ քնելուց, լարված ժամանակ և այլն։ Եթե ցանկանում եք, որ երեխան կտրվի ծծակից, ավելի լավ է պակասեցնեք հաճախականությունը, ցերեկը նրա աչքից հեռու պահեք և տվեք միայն քնելիս, իսկ հետո` ժամանակի ընթացքում, կսովորի նաեւ առանց ծծակի քնել։ Խոսքի զարգացմանը նպաստում է մայրիկի և երեխայի շփումը, նույն լեզվով խոսքի առկայությունը երեխայի կյանքում։  Եթե նկատում եք, որ երեխան լիարժեք հասկանում է ձեզ, արձագանքում է իր անվանը, հասկանում և կատարում է հրահանգները, ապա կարող եք չանհանգստանալ խոսքի զարգացման համար, դեռևս կարելի է սպասել։

Արմինե

Հարց: Բարեվ Ձեզ, բժշկուհի ջան, երեխան 4 տարեկան է եւ  մի 2 ամսվա ընթացքւմ սկսել է մի բառը մի քանի անգամ կրկնելով խոսել` կակազել: Խնդրում եմ, ասեք` հարցին լուրջ մոտենալու դեպքում խնդիրը կլուծվի՞:

Պատասխան: Եթե հարցին լուրջ մոտենալ ասելով նկատի ունեք նրան մասնագետների մոտ տանելը, ապա այո, մեծ հավանականություն կա, որ դա կհաղթահարվի։ Կակազությունը բավական լուրջ խնդիր է, որի դեպքում հիմնականում անհրաժեշտ է լինում մասնագիտական միջամտություն։ Այս դեպքում պետք է դիմել մանկական հոգեբանի և լոգոպեդի։  Եթե նկատի ունեք, ինքնուրույն անցնելը, ապա ես նման բան վստահորեն  ասել չեմ կարող։ Սովորաբար կակազությունն ինքնիրեն չի անցնում։