«Հարց սեքսապաթոլոգին». «Իմ Փոքրիկ»-ը բացում է նոր ենթաբաժին

Հարց/Պատասխան

Հաշվի առնելով մեր ընթերցողների հետաքրքրությունը եւ բազմաթիվ հարցերը, որ տրվում են խմբագրությանը` «Իմ Փոքրիկ»-ը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Այսուհետեւ ձեր  հարցերը կարող եք ուղղել նաեւ սեքսապաթոլոգին:

Սեռական ֆունկցիայի խանգարմանը, սեռական կյանքին, սեռական ցանկությանը, հղիության ընթացքում, նախածննդյան, հետծննդյան փուլերում սեռական հարաբերություններին վերաբերող հարցերը կարող եք հղել` հետեւելով «Հարց բժշկին» խորագրին եւ մատնանշելով մասնագետին: Տվյալ դեպքում պետք է ընտրեք «Հարց սեքսապաթոլոգին» ենթաբաժինը: Ուշադրություն` հարցերը պետք է լինեն բացառապես հայատառ ու փոքրատառերով: Այսինքն` մեծատառերը պետք է օգտագործել միայն հարկ եղած դեպքում` նախադասության սկզբում, հատուկ անուններ նշելիս եւ այլն:

Ձեր հարցերին կպատասխանի ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սեւադա Հակոբյանը: Հարցերի պատասխանները կարող եք ընթերցել «Հարց/Պատասխան» բաժնում:

Մանկական հավատարմությամբ` «Իմ Փոքրիկ»