«Փոքրիկս կաթ ուտելուց հետո փսխում է, վտանգավո՞ր է, արդյոք». «Իմ Փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 14-րդ խմբաքանակին:


Հեղինե Նիկողոսյան

Հարց. Իմ բալիկի աչքերի տակ գրեթե միշտ կարմրած և այտուցված է, բայց նա լավ սնվում է, միայն լավ չի քնում: Կարիք կա՞, արդյոք, բժշկի դիմելու, թե՞ դա անքնության արդյունք է:

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 14-րդ խմբաքանակին:


Հեղինե Նիկողոսյան

Հարց. Իմ բալիկի աչքերի տակ գրեթե միշտ կարմրած և այտուցված է, բայց նա լավ սնվում է, միայն լավ չի քնում: Կարիք կա՞, արդյոք, բժշկի դիմելու, թե՞ դա անքնության արդյունք է:

 

Պատասխան. Հարգարժան Հեղինե, դժվարանում եմ հստակ պատասխանել  հարցին, քանի որ դրա պատճառները կարող են լինել տարբեր` սկսած բնորոշ տեսքից մինչև տարբեր տեսակի հիվանդություններ: Պետք է հսկվի մասնագետի կողմից:


Անի

Հարց. Հարգելի բժիշկ, փոքրիկս 1 ամսական 7 օրական է, սնվում է բացառապես կրծքի կաթով, 12-13 օրականից սկսած շատ անհանգիստ է, անընդհատ շուռումուռ է գալիս, ձեռքերն ու ոտքերը թափահարում, տնքում, հավանաբար փորիկն է անհանգստացնում: Տեղամասային մանկաբույժը դիսֆլատիլ, էսպումիզան, էնտերոքինդ նշանակեց, որոնք գրեթե չօգնեցին: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս թեթևացնեմ փոքրիկիս վիճակը: Ավելացնեմ նաև, որ վերջերս հատկապես շատ է տանջվում, երբ պետք է տակն անի, այդ ժամանակ կարմրում է, տնքում, գալարվում: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան. Հարգարժան Անի, ես չեմ կարծում, որ ձեր նկարագրած վիճակները բուժման կարիք ունեն, այդ տարիքին  դա բնորոշ է և կարող է կապված լինել կաթի յուղայնության հետ: Ընհանուր առմամաբ այդ վիճակը մինչև 3- 3.5 ամսական ինքնուրույն կարգավորվում է:


Լուսինե

Հարց. Բարև Ձեզ: Երեխաս 2 ամսական է: Կերակրում եմ կրծքով: Մոտ մեկ շաբաթ է` փոքրիկս գրեթե ամբողջ կերած կաթը հետ է տալիս: Անհանգստանում եմ, որ երեխան քաղցած կմնա և քաշ չի հավաքի: Ի՞նչ կասեք նման երևույթի մասին, արդյո՞ք դա նորմալ է:

Պատասխան. Հարգարժան Լուսինե, եթե փոքրիկի մոտ փսխում նկատվում է անմիջապես կերակրումից հետո` ուղղահայաց պահելուց և գղտացնելուց հետո, ապա այդ դեպքում անհանգստանալու կարիք կա և պետք է դիմել մանկական վիրաբույժի:


Մերի

Հարց. Փոքրիկս 1 ամսական 10 օրական է, սնվում է կրծքի կաթով, վերջին մի քանի օրերի ընթացքում կեղտոտում է 1-2 անգամ, դա նորմա՞լ է, թե՞ ոչ:  Նախկինում դա լինում էր մինչև 5-6 անգամ: Ու ևս մեկ հարց` կարելի՞ է այդ տարիքի փոքրիկին տալ սամիթի ջուր, գերչակի յուղ մարսողության համար:  Շնորհակալություն:

Պատասխան. Հարգելի Մերի, եթե կղանքի մեջ չկան պաթոլոգիական, ախտաբանական  էլէմենտներ /լորձ, արյուն/, ապա դա հիվանդագին վիճակ չէ, կրծքի կաթից բացի որևէ յուղային բան երեխային տալ արգելված է:  Իսկ սամիթի ջուրը վտանգավոր չէ:


Նելլի

Հարց. Բարև ձեզ, իմ փոքրիկը 3 ամսական է, օրական 3-4 անգամ սնվում է արհեստական կաթնախառնուրդով, արդեն 1 ամիս է` կեղտը կանաչավուն երանգ ունի և սկսել է ուշ-ուշ կեղտոտել, երրորդ օրը նոր կեղտոտում է: Ի՞նչ խորհուրդ կտաք, դա կարո՞ղ է վտանգավոր լինել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան. Հարգելի Նելլի, դա վտանգ իրենից չի ներկայացնում և կաթնախառնուրդով սնվող երեխաների համար դա նորմալ է: Տեղամասի մանկաբույժի խորհրդով կարող եք օգտագործել աղիքների միկրոֆլորան կարգավորող բիոպրեպարատներ:


Սուսաննա

Հարց. Բարև, բժիշկ: Փոքրիկս 1 տարեկան է, քաշը` 9 կգ: Սննդակարգը նորմալ է, ուտում է գրեթե ամեն ինչ օրական 4 անգամ: Ինձ անհանգստացնում է մի հարց` ուտելուց 15-20 րոպեի ընթացքում դուրս է գալիս, օրը` 3-4 անգամ: Չնայած լինում են բացառություններ, որ դուրս է գալիս օրը 1 անգամ: Մի՞թե դա է պատճառը, որ լավ չի չաղանում: Նշեմ,  որ առողջ է, արդեն 2 ամիս է, ինչ քայլում է, շատ հանգիստ երեխա է, քնի ռեժիմը նույնպես նորմալ է:

Պատասխան. Հարգարժան Սուսաննա, երբ երեխան սկսում է քայլել, նա ավելի շարժուն է դառնում,  և պարտադիր չէ, որ գիրանալը համարվի առողջության չափանիշ, կարևորը ակտիվ և առողջ լինելն է:  Ըստ Ձեր նկարագրածի /կապված կեղտոտելու հետ/` շատ նման է մի ախտաբանական վիճակի,  որը կոչվում է գրգռված աղիքի սինդրոմ: Ավելի ապահով լինելու համար ցանկալի է դիմել մանկական գաստրոէնտերոլոգի:


Նարինե

Հարց. Բարև Ձեզ, փոքրիկս 6 շաբաթական է և ուտելուց հետո անընդհատ կերածը հետ է տալիս: Տեղեկացնեմ, որ կերակրվում է կրծքի կաթով, ինչպես նաև Նեսթլե ֆիրմայի ՆԱՆ-ով, քանի որ կաթը չի բավարարում: Ի՞նչ անել, որ փսխումը դադարի:

Պատասխան. Հարգարժան Նարինե, ընդհանուր առմամբ գոյություն ունի մի կարգ, ըստ որի` արհեստական կեր ուտող երեխաների մոտ առաջացած խնդրի ժամանակ դիմում են այն բժշկին, որը որ նշանակել է այդ արհեստական կաթնախառնուրդը, իսկ եթե դուք ինքներդ եք որոշել այդ կաթնախառնուրդը տալ, այդ դեպքում անպայման խորհրդակցեք ձեր տեղամասային մանկաբույժի հետ:


Աննա

Հարց. Բարեւ, Տղաս 12 տարեկան է, գիշերները միզում է: Խնդրում եմ օգնեք:

Պատասխան. Հարգարժան Աննա, անպայման պետք է դիմեք մանկական նյարդաբանի կամ հոգեբանի:


Լիանա

Հարց. Բարև Ձեզ: Աղջիկս 4,5 ամսական է և 4 ամսականից սկսած կրծքին զուգահեռ կերակրում եմ (հիպպ)-ի շիլայով` մանկաբույժի նշանակմամբ: Առաջին տուփի երկրորդ կեսից փոքրիկիս մոտ սկսվեց փորկապություն. կղում է երկու օրը մեկ անգամ` այն էլ շատ պինդ (մեծի նման): Նաև կուզենամ նշել, որ այդ ընթացքը համընկավ Ամանորի հետ: Չնայած դեռ շարունակվում է: Երեխան անհանգիստ չէ, տրամադրությունն էլ լավ է: Խնդրում եմ ասեք` անհանգտանալու կարիք կա՞,  դա նորմա՞լ է այդ տարիքի համար, թե՞ կանցնի: Նախապես շնորհակալություն:

Պատասխան. Հարգարժան Լիանա, դուք նկարագրում եք բացարձակ նորմալ իրավիճակ այդ տարիքի երեխայի համար: Անհանգստանալու կարիք չկա:


Մելինե

Հարց. Երեխաս 2.5 ամսական է, կրծքով եմ կերակրում, բայց քանի օր է` չի կշտանում, գիշերը վատ է քնում: Կարո՞ղ եմ հավելյալ որեւէ բան տալ երեխային:

Պատասխան. Հարգարժան Մելինե, դուք կարող եք երեխային տալ հավելյալ սնունդ միայն անմիջական կոնսուլտացիայից հետո: Առանց երեխային տեսնելու չի կարելի կաթնախառնուրդ նշանակել: Ըստ ՀՀ օրենսդորության` ոչ մի մանկաբույժ իրավասու չէ նման` առցանց  խորհրդատվությամբ նշանակել արհեստական կեր:

Ալլա

Հարց. Բարև ձեզ, փոքրիկս 5 ամսական է, սակայն նկատվում է թեթևակի շլություն: Կասե՞ք`ի՞նչ կարող եմ անել, կամ դա կանցնի՞ տարիքի հետ: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան. Հարգարժան Ալլա, եթե Ձեր ծննդաբերությունը հարթ է ընթացել, անհանգստանալու ոչինչ չկա, և կարելի է սպասել ևս մի քանի ամիս, իսկ հետո` շարունակվելու դեպքում, դիմել մանկական նյարդաբանի կամ ակնաբույժի:


Մանե

Հարց. Իմ երեխան 9 ամսական է,  ունի հեմոգլոբինի ցածր մակարդակ: Ի՞նչ սննդամթերք կարող եմ տալ բարձրացնելու համար: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան. Հարգարժան Մանե, ցանկալի է նշել, թե ինչ ցածր  մակարդակի մասին է խոսքը, միգուցե դա բնավ ցածր մակարդակ չէ, և հարկավոր չէ այն բարձրացնել: Կխնդրեի հաջորդ անգամ նշել հեմոգլոբինի մակարդակը:


Գոհար

Հարց. Երեխաս 1,5 ամսական է, 6 ամսականից քնելու ընթացքում ծամում է վերմակը: Ի՞նչ խորհուրդ կտայիք, ինչպե՞ս կանխեմ այդ սովորույթը:

Պատասխան. Հարգարժան Գոհար, կարծում եմ, որ դա կպչուն սովորույթ է, և շատ կարևոր է Ձեր դերը այդ սովորույթը վերացնելու մեջ: Դուք ամենից լավ եք ճանաչում ձեր փոքրիկին, ուստի մտածեք` ինչ միջոցներ ու մեթոդներ կիրառեք` այդ սովորույթը վերացնելու համար:


Անանուն

Հարց.  Տղաս մեկ տարեկան է, առնանդամի կաշին կպած է ծնվել: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան. Ցավոք սրտի կամ միգուցե բարեբախտաբար մեր ազգային սովորույթը արգելում է թլպատումը վաղ մանակական հասակում, դա մի սարսափելի իրավիճակ չէ, որից դուք և շատ ծնողներ ահաբեկված եք, և ճիշտ խնամքի դեպքում այդ խնդիրը կարելի է վերացնել առանց բժշկի միջամտության: Այն է ՝ ամեն լողացնելիս երեխայի թլիպը ձեռքով մի փոքր հետ քաշել, մինչև որ բացվի միզուկի անցքը: Ցանկալի է  դա կատարել վաղ նորածնային հասակից սկսած, իսկ եթե դա այնքան է խորացել, որ խանգարում է ազատ միզարձակմանը, այդ դեպքում պետք է դիմել մանկական  վիրաբույժի , որպեսզի գործիքային եղանակով թլիպը կպումներից ազատի: